Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ է նաև այն, երբ ազգային պետության գոյաբանական, իմունային ու ինքնության հիմքերը խարխլում ես՝ հանուն կեղծ ու անվստահելի խաղաղության։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանի հետ ունենք նշանակալի, աննախադեպ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններն ավարտված են» (մեջբերման ավարտ)։
5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած, պատերազմով Արցախը հանձնած կառավարիչների դավադիր քաղաքականությունը որպես «ձեռքբերում» ներկայացնող, այս հայտարարության հեղինակը Արարատ Միրզոյանն է։ Փաստորեն՝ Արցախը հանձնել և այնուհետ էթնիկ զտումներ են իրականացրել, որպեսզի Ադրբեջանի հետ ունենան «նշանակալի, աննախադեպ» փաստաթուղթ։ Սրանով ազդարարարվեց, ավելի ճիշտ՝ ինքնախոստովանվեց 2018թ․ իշխանազավթման գլխավոր նպատակներից մեկը։
Արարատ Միրզոյանն անկախ իր կամքից, դիպուկ որակում է տվել իր իսկ բանակցած փաստաթղթին։ Դատելով աղետալի իրականությունից, ինչպես նաև ՀՀ կառավարիչների և ադրբեջանական օկուպանտների կողմից առ այսօր արված հայտարարություններից, այո՛, «փաստաթուղթն իրոք աննախադեպ է»։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։ Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։
Այո, աննախադեպ էր Արցախն Ադրբեջանի կազմում ՀՀ կառավարության ղեկավարի կողմից ճանաչելը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անգամ հակամարտությունը լուծված չէին համարում։ Աննախադեպ է ՀՀ տարածքների օկուպացիան։ Աննախադեպ էր Արցախի ամբողջական հայաթափումն ու բռնի տեղահանությունները։ Աննախադեպ է ՀՀ սահմանադրությունից առանցքային դրույթներ հանելու պահանջները։ Աննախադեպ է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ ՀՀ «վերադարձի» և նրանց ամենատարբեր իրավունքների վերականգնման պահանջները։ Աննախադեպ է Արցախահայերի վերադարձի թեման միջազգային օրակարգերից հանելը։ Աննախադեպ է Սյունիքից անվերահսկելի «ճանապարհի» մասին չդադարող հայտարարությունները։ Աննախադեպ էին, սահմանազատման անվան տակ, Տավուշի մարզից տարբեր հատվածներ հակառակորդին հանձնելը։ Եվ ընդհանրապես, աննախադեպ են սեփական պետությանը՝ ներքին և արտաքին այսօրինակ քաղաքականությամբ և այսպիսի ծավալների վնասներ հասցնելը։
Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ է նաև այն, երբ ազգային պետության գոյաբանական, իմունային ու ինքնության հիմքերը խարխլում ես՝ հանուն կեղծ ու անվստահելի խաղաղության։ Ավելի ճիշտ՝ սեփական ժողովրդին ևս մեկ անգամ խաբելու և բաղձալի քվեները կորզելու համար։
Starlink ընկերությունը պաշտոնապես գրանցվել է Ադրբեջանում, գրում են տեղական լրատվամիջոցները։
Ընկերությունը երկրում կմատուցի բարձր արագության արբանյակային ինտերնետի ծառայություններ։
Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին, և իհարկե Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հինգշաբթի ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Չինական լրատվամիջոցն այլ մանրամասներ չի հաղորդել։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները շուտով բանակցություններ կվարեն առևտրային հարցերը, դրանց թվում՝ կարևորագույն հանքանյութերի շուրջ վեճը լուծելու համար։
«Չինաստանը զսպում է Հնդկաստանի և Եվրոպայի արդյունաբերական մատակարարման շղթաների համար կարևորագույն ապրանքների մատակարարումը։ Եվ դա հուսլաի պարտնյորի պահվածք չէ, -նշել է Բեսենթը։ -Վստահ եմ՝ երբ նախագահ Թրամփը և նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց ունենան, ամեն ինչ կկարգավորվի։ Բայց այն փաստը, որ նրանք չեն թողարկում մեր համաձայնագրի շրջանակում թողարկելու համաձայնություն տված որոշ ապրանքներ՝ գուցե խափանում է չինական համակարգում, չի բացառվում նաև, որ միտումնավոր է։ Կտեսնենք, երբ նախագահները խոսեն».
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ վստահ է, որ կխոսի Սի Ցզինպինի հետ։ Ապրիլին Չինաստանը հայտարարել էր, որ երկու առաջնորդները վերջին ժամականերս չեն շփվում։ Հարցին՝ արդյոք Թրամփի օրակարգում է Սի Ցզինպինի հետ հանդիպումը, Բեսենթը պատասխանել է. «Կարծում եմ՝ շուտով ինչ-որ բան կտեսնենք»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:
«Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։
2018 թ․ առաջին եռամսյակում՝
2025 թ․ առաջին եռամսյակում՝
Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝
Այսօր Վրաստանը թույլ է տվել 52 հայկական բեռնատար մեքենաների կոնյակ արտահանել ՌԴ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել հայկական կոնյակը՝ ՌԴ արտահանելու գործում,ք անի որ Վրաստանը արհեստական խոչընդոտներ էր ստեղծում հայկական որոշ ալկոհոլային խմիչքներ տեղափոխող բեռնատարների համար:
Պապոյանը նշեց, որ երեկ երեկոյան խոսել է վրացի իր գործընկերոջ հետ, նա խոստացել էր 33 մեքենաների անցնելու թույլտվություն տալ, բայց ավելի շատ մեքենաների է թույլատրվել հատել սահմանը։ Գեւորգ Պապոյանը լավատես է բանակցությունների առումով:
Մնացած 72 բեռնատարներին նույնպես կթույլատրվի մոտակա 5 օրվա ընթացքում անցնել հայ-վրացական սահմանը, խոստացել են Վրաստանի իշխանությունները։
Նախարարը տեղեկացրեց, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարի տեղակալը վաղը կայցելի Երևան՝ քննարկելու ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու մեխանիզմները։
Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին: Այս մասին գրում է Մեդիամաքս լրատվական գործակալությունը՝ Daily Bruin պարբերականին, որը նշում է, որ Արմեն Սարգսյանը այդ միտքն արտահայտել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Բարքլ կենտրոնում կարդացած դասախոսության ժամանակ:
Ըստ հրապարակման, Արմեն Սարգսյանն ասել է, որ ընդդիմանում էր 2015 թվականի փոփոխություններին, քանի որ «Սահմանադրությունը հիմնականում գրվել էր գերմանացի խորհրդատուների կողմից»: Նա նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջեւ առկա տարբերությունների պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը հարմար չէր Հայաստանի համար:
«Բոլորի համար նույն կաղապարը չի կարող հարմար լինել։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ Հայերը գերմանացիներ չեն», - ասել է Արմեն Սարգսյանը:
ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի և երկրի ղեկավարության հանդիպումները», – ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, նախատեսվում է հանդիպում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Մատվիենկոն և Սիմոնյանը նաև կբացեն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Գլխավոր թեման է՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների պատմական հիշողության պաշտպանության գործում»։
Դաշնության խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային հարաբերությունների կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլիա Լազուտկինան, Դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և հյուսիսային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Ուսսը, միջազգային գործերի հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Կարելինը, սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անդամ Անդրեյ Չերնիշևը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Երևան. այս մասին այսօր խորհրդարանում հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա այցի կոնկրետ ժամկետ չի նշել, միայն նշել է, որ Երևանի և Թեհրանի միջև երկխոսությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով, և փոխայցելությունները շարունակական բնույթ են կրում։
Փեզեշքիանը ապրիլի վերջին մեկնել էր Բաքու, պնդել, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, միաժամանակ հորդորել տարածաշրջանային հարցերը կարգավորել տարածաշրջանային երկրներով։
«Մենք չպետք է թույլ տանք, որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն», – ասել էր նա Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը 25%-ից մինչև 50% խաթարում է միջազգային առևտրի կայունությունը: Այս մասին հաղորդում է Global Times-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յունցյանին։
«ԱՄՆ-ի կողմից պողպատի, ալյումինի և դրանց ածանցյալների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացումը…. խախտում է արդյունաբերության ոլորտում մատակարարումների միջազգային շղթաների կայունությունը», – ասել է նա։
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հարցերը լուծել իրավահավասար երկխոսության միջոցով, պահպանել միջազգային առևտրի կանոնները և չչարաշահել ազգային անվտանգության հայեցակարգը, նշել է առևտրի նախարարության ներկայացուցիչը։
Հունիսի 4-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը՝ ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերը 25%-ից մինչև 50% բարձրացնելու վերաբերյալ։ Թրամփի խոսքով՝ դա «թույլ կտա դրանց ներմուծումը կարգավորել այնպես, որպեսզի այն չսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»։