Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Բուլղարիան պատրաստ է 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի:
«Եվրոյի շնորհիվ Բուլղարիայի տնտեսությունը կուժեղանա, կավելանան եվրագոտու գործընկերների հետ առևտրի ծավալը, օտարերկրյա ուղղակի ներդրումները, ֆինանսների հասանելիությունը, որակյալ աշխատատեղերը և իրական եկամուտները: Բուլղարիան իր օրինական տեղը կզբաղեցնի եվրոգոտու կազմում որոշումների կայացման գործում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ակնկալվում է, որ շուտով Բուլղարիայում եվրոյի ներդրման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Եվրախորհրդարանի ու Եվրոպական կենտրոնական բանկի եզրակացություններից հետո:
Բուլղարիան կդառնա 21-րդ պետությունը, որը եվրոն որպես ազգային արժույթ կօգտագործի։ Ավելի վաղ եվրոգոտուն Բուլղարիայի անդամակցության խոչընդոտներից մեկը եղել են սպառողական գների աճի զգալի տեմպերը։
Մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․
«Դպրոցական նստարանից սկսած՝ մեզ ասել են, որ մենք փոքր ենք՝ տարածքով, թվաքանակով, ռեսուրսներով։ Բայց միշտ չէ, որ փոքր ենք եղել։ Ժամանակին եղել ենք մեծ, հզոր ու անպարտելի։ Եվ այդ երանելի դարաշրջանը հայ ժողովրդի ոսկեդարն է, որին պետք է ձգտենք վերադառնալ։ Ահա այսպես, դարերով մեզ հետապնդում է հայ ժողովրդի ոսկեդարի ուրվականը։
Առաջին անգամ ես մեր «փոքրության» իրական չափսերը հասկացա 2022 թվականին՝ մի աշխատանքային այցի ժամանակ։ Եվրոպական միության անդամ մի երկրում էինք, քննարկում էինք մեր ընդհանուր խնդիրները։ Հանկարծ, այդ երկրի իմ գործընկեր պատգամավորներից մեկը, հոգոց հանելով՝ ասաց. «դե ձեզ համար հեշտ է խոսել, դուք մեծ երկիր եք»։
Այս հայտարարությունը ինձ մի պահ անակնալի բերեց, որովհետև միաժամանակ և' ճիշտ էր և' սխալ։ Բայց սա մի բան էր, որ ինձ օգնեց առաջին անգամ մեր «փոքրությանը» նայել ուրիշների աչքերով։ Ոչ այն ուրիշների, ովքեր մեզանում սերմանել են փոքր լինելու բարդույթը, իսկ հետո համոզել, որ չենք կարող ապրել առանց մեծ եղբոր փրկության՝ այս անարդար աշխարհում։
Ես տեսա մեր «փոքրությունը» այն ուրիշների աչքերով, ովքեր նայում են մեզ և ակնածանքով ասում, որ մենք կարող ենք ավելին, քան մեզ թվում է, որ արդեն անում ենք ավելին, քան կարող էր թվալ։
Մենք փոքր չենք, մենք մեծ ենք։ Եվ մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։
Երբեք, պատմության մեջ ոչ մի վայրկյան, հայ մարդն այս նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր, այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր։
Հիմա մեծ ենք, թե՞ փոքր՝ մեր ընտրությունն է»։
Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից չկա, օրակարգում չկա և չի քննարկվում: Իսկ այն, ինչ որ մենք լսում ենք, այդ թվում և՛ Արևմտյան Ադրբեջանի խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։
Իհարկե, մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք: Այս մասին լրագրողների հետ իր ճեպազրույցում ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանությունը երբևէ կարո՞ղ է քննարկման առարկա դարձնել հավելյալ պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մասնավորապես, ադրբեջանցիների ՀՀ գալու, բնակվելու հետ կապված, որովհետև հետևողականորեն իրենք գործընթաց են անում, վերջերս Ստամբուլում կոնֆերանս իրականացրեցին և ինչպե՞ս է բացատրում այս քայլերը, որոնք իրականացվում են։
«Քաղաքական շատ հայտարարություններ են եղել երկու կողմից, փաստը այն է, որ կա համատեղ գործունեություն, երկու համապատասխան վերնագրեր, երկար են պայմանավորված սահմանազատման հանձնաժողովների կողմից, այդ երկու հանձնաժողով ստորագրել են փաստաթուղթ, այդ փաստաթուղթը անցել է ներպետական համաձայնեցում և վավերացում, մեր կողմից անցել է Սահմանադրական դատարան, և իրենք աշխատում են այդ փաստաթղթի հետ համաձայն, իսկ այդ փաստաթղթում գրած է, որ սահմանազատման սկզբունքը Ալմա-Աթայի փաստաթուղթն է և դրանով ենթադրվող Սովետական Միության պահին գոյություն ունեցող, փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները։ Հիմա ով ինչ հայտարարի չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց, այդ թղթով է գրում, կապրենք, կաշխատենք, կտեսնենք: Դուք հուսով եմ գոնե համաշխարհային լուրերին հետևում եք, այդպես չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է, տարբեր բաներ են տեղի ունենում այսօր աշխարհում, մեր մոտ հուսով եմ և մեր ջանքերը դրան են ուղղված, որ տեղի կունենան կանխատեսելի տրամաբանական միջազգային իրավունքի համապատասխան», -նշեց Միրզոյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարը և ևս երեք անձ։
Այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական վարույթը առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացման դեպքերին։
Ինչ դատով դատում ես, նույն դատով դատվելու ես։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործերին։
«Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու, իմ ըմբռնումն այսպիսին է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դատելը պարտադիր չի նշանակում դատավճիռ կայացնել, այլ պարզապես նույն վերաբերմունքը նաև իրենց հանդեպ է դրսևորվելու։
«Նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, ես ձեզ ավելին ասեմ՝ մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք, սկզբունքը դրված է, մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք»,- նշեց նա։
Փաշինյանը խոստանում է՝ գուցե ուշացումով, բայց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը «թափ է հավաքելու»։
Մենք չենք քննարկում՝ այդ իրավիճակը կա թե ոչ, այլ ասում ենք, արժի՞ դա բարձրաձայնել, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ հայհոյանք եղել է, հայհոյանք եղել է դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից: Իր ճեմպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված գրառումները կարմիր գծերի հատում չէ:
«Ամեն մարդ իր արտահայտվելու բառն ունի և ճիշտ ձևով գտնում է, թե ինչ ասի: Իսկ այդ ամենի բովանդակությունն ինչու՞ չենք քննարկում: Դա ճաշակի խնդիր է: «Դ....» բառը հայհոյանք չէ, ես այն կարող եմ կրկնել: Սահմանադրությամբ նախևառաջ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, իսկ վարչապետն ասել է, որ ինքը, որպես հավատացյալ մարդ, ում համար առաքելական եկեղեցին սրբություն է, մարդ, ում համար հայ եկեղեցին մեծագույն արժեք է, պետք է դրա մասին իմանա, ինչի մասին հրապարակային մի քանի օր է բարձրաձայնել է: Մարդիկ իրեն իրավունք են վերապահում խոսել, թե վարչապետն ամուսնացած է, թե՞ ոչ, Եկեղեցին բացահայտ է հայտարարել, որ իր վրա կուսակցության դեր է ստանձնել, դրանից հետո Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքներն ու որակումները նայեք, իմ խոսքում հակասություն չկա, մարդիկ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու, և այն մադիկ, ովքեր օրինակ Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույցեր են անում, հայհոյանքներ են հնչեցնում ՀՀ գործող և ընտրված իշխանությանը, բա պե՞ տք է չէ հասկանանք, այդ մարդիկ ովքեր են», - ասաց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում. « Ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե չարժի այդ ձեռքը համբուրեմ, ուզում եմ հասկանամ կարելի է իմանալ, թե՝ չի կարելի», -ասաց նա:
«Հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես և իմ բոլոր ընկերներն առաջինն ենք կանգնելու որպես պաշտպան: Անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը մեղք է: Ինչ-որ մարդիկ ասում են, ես այս ինչ մարդու չեմ թողնելու մտնի եկեղեցի, դու ո՞վ ես, որ Հայ առաքելական եկեղեցու հատևորդին չթողնես մտնի եկեղեցի, դու ծառա ես, այդ մարդիկ ծառաներ են, ծառայից բացի իրենք ոչ մեկ են, անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ու գույք ունեն»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարևորության վրա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ և այս առումով՝ այս տարվա առաջին կիսամյակում հանդիպման առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք, ես օրինակ, հանդիպում եմ ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովի հետ, վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ և մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական և հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել:
Այս մասին ԱԺ-ում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Երբ խոսում ենք ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին՝ ունենք շատ նշանակալի ու աննախադեպ ձեռքբերում ունենք՝ փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է: Եվ՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կողմի համար կա ընդունելի համաձայնեցված տեքստ։
Հայաստանը հայտարարեց ու վերահաստատում է, որ մենք րոպե առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ, որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշումն է հայտնել, կան որոշակի նախապայմաններ, որի մասին բազմիցս խոսվել է», -ասաց Միրզոյանը:
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հունիսի 4-ի երեկոյան նոր ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Սա հութիների կողմից 4 օրվա ընթացքում Իսրայելի օդանավակայանի 4-րդ թիրախավորումն է։
Հութիների պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարության մեջ պարզաբանել է, որ Եմենի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարքերով ռազմական գործողություն են իրականացրել «Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանի դեմ»։ Նա ընդգծել է, որ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին»։
Սարին նաև ընդգծել է, որ հութիները կշարունակեն Իսրայելի դեմ գործողությունները «մինչև Գազայի դեմ ագրեսիայի դադարեցումը և պաշարման վերացումը»։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ արևելքից արձակված անօդաչու թռչող սարք է որսացել: Երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։