Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) հետ է կանչել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին համապատասխան որոշումը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ԱՄՆ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում ստացված փաստաթղթում։
Գործակալության հատուկ խորհրդական Քերի Լեյքի՝ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսին ուղղված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության կողմից մեդիա կորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին մարտի 15-ի հրամանը չեղյալ է հայտարարվել: Նամակում նաև ընդգծվում է, որ դրամաշնորհների հատկացման մասին համաձայնագիրը վերականգնվել է։
Միևնույն ժամանակ, գործակալությունը ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը նպատակահարմար և օրինական համարվի։
Լեհաստանի իշխանությունները սկսել են միլիարդավոր եվրոների սպառազինություն գնել և երկրի բնակչությանը նախապատրաստել հնարավոր ռազմական հակամարտության։ Այս մասին հայտնում է Politico ամսագիրը։
«Այժմ Լեհաստանը Հյուսիսատլանտյան դաշինքում պաշտպանության ամենամեծ ծախսերն ունեցող երկիրն է՝ ՀՆԱ-ի 4,7 տոկոսը։ Ամենամեծ բանակն ունի ԵՄ երկրների շարքում եւ միլիարդավոր եվրո է ծախսում ինքնաթիռների, հրթիռների, տանկերի, հրետանու եւ այլ սպառազինությունների վրա։ Այժմ ճակատամերձ պետությունն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի», - հայտնում է պարբերականը։
Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան պարզաբանել է, որ ռազմական հակամարտության առաջացման դեպքում հանրապետությունը «չի ունենա այնպիսի ռազմավարական անդունդ, ինչպիսին Եվրոպական որոշ այլ երկրներ»:
Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են հատուկ ծրագրեր մշակել բնակչությանը «կիբեռանվտանգության կամ բժշկական պատրաստության հիմունքների» ուսուցման համար:
Ուկրաինան կանխատեսում է, որ ռուսական բանակը շուտով լայնամասշտաբ հարձակման փորձ կձեռնարկի Սումիի և Խարկովի շրջանների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել Է նախագահ Վլադիմիր Զելենսկին Le Figaro-ին տված հարցազրույցում:
«Մենք տեսնում ենք այդ գործընթացի նախապատրաստությունը։ Մեր դաշնակիցների հետ կիսվել ենք հետախուզական տվյալներով», - ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ հարձակումը սկսվելու է արդեն այս գարնանը, բայց առայժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է ժամանակ շահել»՝ պատշաճ պատրաստվելու համար։
Նա հավելել է, որ ռուսական հրամանատարությունը ցանկանում էր այդ պլանը կյանքի կոչել դեռ ութ ամիս առաջ, սակայն Ուկրաինայի Զինված ուժերը դա թույլ չեն տվել՝ առաջ անցնելով Կուրսկի շրջանում:
Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է «ամեն գնով» հասնել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների լիակատար վերահսկողությանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ գոյություն ունեցող խմբավորումն ի վիճակի չէ մարտեր վարել Խերսոնի և Զապորոժյեի համար, ուստի այն կարող է փորձել գրավել այլ տարածքներ, օրինակ՝ Դնեպրոպետրովսկի կամ Սումիի շրջանների մի մասը։
«Մենք հույս ունենք գտնել մի տարբերակ, որի դեպքում ստիպված չենք լինի ստիպել Դնեպրին և գրոհել Խերսոնը։ Մեծ հույս ունեմ, որ դրան չի հասնի։ Դա մեզ համար կնշանակի հազարավոր կորուստներ», - ընդգծել Է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ «այժմ ռուսական խմբավորումը չի կարող հավակնել ավելի մեծ բանի, քան Սլավա-Դնեպրոպետրովսկի ագլոմերացիայի գրավումը»։
ՌԴ ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հանձնաժողովի աշխատանքը կանգ էր առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ երբեմն հարցեր առաջացնող դիրքորոշման հետևանքով», – հայտարարել է նա։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս գտնվում է «սառեցված» վիճակում։
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Երևանը մտադիր չէ վերադառնալ փոխվարչապետների մակարդակով ՀՀ-Ադրբեջան-ՌԴ աշխատանքային խմբի ձևաչափին։
«Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված աշխատանքները վստահվել են համակարգող փոխվարչապետերին: Հայաստանում այս հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական գործիչը (Ալեն Սիմոնյանը), այլ մեկ ուրիշը: Անգամ չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ անձի կոնկրետ հայտարարությունը, հենց այն պատճառով, որ մենք ելնում ենք նրանից, որ դա նրա իրավասության մեջ չի մտնում»,- լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ Այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է, և մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։
Այս խաղաղության համաձայնագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է կայուն խաղաղության հասնելու և ամբողջ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման համար: Դա ճանապարհ կբացի առևտրի աճի և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,-նշված է հայտարարության մեջ։Հայտարարության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։
«Հակամարտության վերադարձը ողբերգություն կլինի և տարիներով հետ կտանի տարածաշրջանում խաղաղության առաջընթացը»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն իր միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։
Տարոն Մարգարյանը զրկվել է պատգամավորի անձեռնմխելիությունից՝ 67 կողմ ձայնով, Հովիկ Աղազարյանը զրկվել է անձեռմխելիությունից՝ 65 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:
Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման:
Հուրգադայի ափերի մոտ խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել. այս մասին, rbc.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Եգիպտոսում ՌԴ հյուպատոսությունը: Ընդհանուր առմամբ, սուզանավում 45 զբոսաշրջիկ է եղել:
Ըստ նախնական տվյալների զոհվել է 6 մարդ: Մյուսներն այժմ հոսպիատալացված են կամ հյուրանոցներում են:
«Սինդբադ» զբոսաշրջային սուզանավում գտնվող զբոսաշրջիկները ստորջրյա ծովային ճանապարհորդության ժամանակ ուսումնասիրում էին Եգիպտոսի մարջանային խութերը և կենդանական աշխարհը: Սուզանավը Հուրգադայում զբոսաշրջային ուղևորություններ էր իրականացնում արդեն մի քանի տարի։ Ըստ օպերատորի՝ Sharm Hurghada Excursions-ի, ստորջրյա շրջագայությունը տևում է երեք ժամ և արժե շուրջ 100 դոլար մեծահասակի համար:
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 27-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`
Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»:
Երեկ Կորեայի ձորում կրակել են շանը. քննիչը լայաղ չի անում քայլեր ձեռնարկի. շների սպանդ է. Տեսանյութ
Իրադարձությունների այլ զարգացում պարզապես չէր կարող լինել։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք հարեւան երկրներ ենք, ունենք խոր հումանիտար կապեր, որոնք բնական են, դա պայմանավորված է աշխարհագրությամբ, պատմությամբ եւ մեր ժողովուրդների բուն ճակատագրով»,- ընդգծել է Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ կան ուժեր, որոնք դժգոհ են Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերություններից։
«Մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպված է թե՛ երկրի նախագահի կողմից, թե՛ դոկտրինալ փաստաթղթերով, մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման վրա»։