Live24
Մայիսի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկիր ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ Իսկ ավտոպահեստամասերի նկատմամբ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մայիսից կամ ավելի ուշ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրամփը հայտարարել է, որ այս քայլը կհանգեցնի ավտոարդյունաբերության ոլորտում «հսկայական աճի», ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ավելացման։Սակայն վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը ժամանակավորապես կկանգնեցնի ԱՄՆ-ում ավտոարտադրությունը, կհանգեցնի գների աճի և կսրի դաշնակիցների հետ հարաբերությունները։

ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է շուրջ 8 միլիոն ավտոմեքենա։ Մեքսիկան ԱՄՆ մեքենաների ամենախոշոր մատակարարն է, որին հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան և Գերմանիան։ Ամերիկյան ավտոարտադրողներից շատերը գործարաններ ունեն Մեքսիկայում և Կանադայում, քանի որ երեք երկրների միջև տարիներ շարունակ գործել է ազատ առևտրի համաձայնագիրը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ հրամանը կտարածվի ոչ միայն պատրաստի ավտոմեքենաների, այլևս ավտոպահեստամասերի վրա։

Սակայն Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ավտոպահեստամասերի համար առայժմ բացառություն կարվի, մինչ սահմանապահ ծառայությունը ներդնում է մաքսերը գնահատելու համակարգ։

Թրամփին մամուլի ասուլիսում հարցրել են՝ արդյոք մաքսատուրքեր սահմանելու որոշումը հետագայում կփոխվի, սակայն նա բացասական է պատասխանել՝ հավելելով, որ «սա մշտական է»։«Եթե ձեր մեքենան արտադրեք Միացյալ Նահանգներում, ոչ մի մաքսատուրք չի լինի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Մաքսատուրքերի սահմանման ֆոնին General Motors-ի բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 3%-ով։ Նման միտում են ցույց տվել նաև այլ ավտոարտադրողները, այդ թվում՝ Ford-ը։ Տոկիոյում ևս նվազել են այնպիսի արտադրողների բաժնետոմսերի գինը, ինչպիսիք են Toyota-ն, Nissan-ը, Honda-ն։

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ իր կառավարությունը կդիտարկի մաքսատուրքերին պատասխանելու բոլոր տարբերակները։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:

Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում՝ մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել:

Մասնավորապես նախագահի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով կոչ է արվել` արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չէ:

Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:

Ադրբեջանից հնչող այս ուլտիմատումն անուղղակի հաստատում է այն կանխատեսումները, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները Բաքվի շտապողականության հետ են կապված և Երևանի դեմ որպես ճնշում են գործածվում:

Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը` հերթական տապալումը արդարացնելու և այլոց դրանում մեղադրելու ավանդական խեղկատակությամբ»:

Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։

Այս մասին արգենտինական Perfil հրատարակությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանին խաղաղության համաձայնության գնալու դրդող գործոններից մեկը գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը», – Ամիրբեկովի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի խոսքով, մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար:

«Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, հրաժարվի մեր երկրի նկատմամբ «տարածքային հավակնություններից» և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,-ասել Է Ամիրբեկովը։

«Հրապարակը» գրում է. Իշխող կուսակցությունում, ըստ ամենայնի, պատրաստվում են զոհաբերել կամ խելոքացնել հերթական ըմբոստ պատգամավորին՝ Հայկ Սարգսյանին, որը վերջին շրջանում իր ակտիվությամբ առանձնանում է ուսապարկերից եւ փորձում է կոտրել ընդունված կարծրատիպը, որ ՔՊ-ում բոլորը հլու-հնազանդ կոճակ սեղմողներ են եւ ինքնուրույն տեսակետ ու կարծիք չունեն: Նա իր պահվածքով եւ նախաձեռնություններով, ըստ երեւույթին, սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին, որը բացարձակապես չի հանդուրժում ինքնուրույն կարծիք ունեցողներին, անհանգստանում է նրանց ակտիվությունից եւ արագորեն, երբեմն մյուս ուսապարկերի, երբեմն ուժայինների միջոցով լուծում է նմանների հարցերը: Մեկին քրեական գործերով է սպառնում` տեղը նստեցնում, մյուսին մանդատից է զրկում, երրորդին հեռացնում է կուսակցությունից կամ այլ խելոքացնող գործիքակազմ է բանեցնում։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչությունն առաջիկա նիստին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստվում է քննարկել Հայկ Սարգսյանի բարեվարքության հարցը: Դիմումը Փաշինյանի հրահանգով եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռքով ներկայացվել է ՔՊ վարչություն: Վարչության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի նման հարց բարձրացնելու, բայց այսկերպ Փաշինյանը միանգամից երկու մարդ է «փչացնում» եւ ավելի ծանրակշիռ է դարձնում այդ հարցի քննարկումը։ Չի բացառվում, որ խմբակցության այլ պատգամավորներ եւս կիսում են Ալեն Սիմոնյանի տեսակետը՝ Հայկ Սարգսյանի վարքը քննության առարկա դարձնելու եւ նրան նկատողություն հայտնելու վերաբերյալ։
Դիմումը պետք է քննարկվեր նախօրեին՝ երեքշաբթի օրը, սակայն վարչության նիստը չի կայացել` Փաշինյանի զբաղվածության պատճառով, ուստի հարցն օրակարգ կմտնի առաջիկա նիստի ժամանակ։

Կարկառուն ՔՊ-ական, ՔՊ հիմնադիր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Ալեն Սիմոնյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, խնդրահարույց է համարում պատգամավոր Սարգսյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում արված հայտարարությունները, ավելի ճիշտ՝ գործընկերներին ուղղված ոչ հասցեական մեղադրանքները։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբներին հիշյալ հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց այն բանից հետո, երբ առաջին անգամ ներկայացվեց պատգամավորի հեղինակած աղմկա­հարույց նախագիծը, որով առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել նաեւ ըստ շրջանառության։ Ներկա ՔՊ-ական պատգամավորները համառում էին ու հակադրվում՝ ասելով, որ նախագիծը խաղամոլության դեմ չէ, որ կարիք կա հավելյալ քննարկումների, որ նման նախագծի ընդունումը տնտեսապես մեծ վնաս է հասցնելու եւ այլն։ Այդ պատգամավորների թվում էին Բաբկեն Թունյանը, Հայկ Ցիրունյանը եւ այլք։ Ի վերջո, Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա անուղղակի մեղադրեց գործընկերներին բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ: «Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք… Նախ՝ հետ չեմ քաշելու, պետության շահերից է բխում, ինչո՞ւ եք․․․ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք… Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ինչպես ուզում եք` ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»։ Հայկ Սարգսյանը ՔՊ-ականներին նաեւ անգրագետ անվանեց, որ ընդունում են օրենքներ, բայց չեն կարդում, թե ինչի մասին է։ Ալեն Սիմոնյանը, որ փողոցում կարող է թքել իրեն քննադատած քաղաքացու երեսին, որոշել է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնել։ Պետք չէ մոռանալ, որ բուքմեյքերական ընկերությունների ղեկավարները նաեւ սերտ կապեր ունեն ՔՊ-ականների հետ, եւ դա էլ է դեր խաղում:

Մի հանգամանք էլ կա. Նիկոլ Փաշինյանն անհանգստություն ունի ՔՊ-ի ներսում անհնազանդության դրսեւորումներից: Մեկ Հովիկ Աղազարյանն իր հրահանգը չկատարեց, հիմա էլ Հայկ Սարգսյանն է ինքնուրույն նախագծեր ներկայացնում, եւ հեռու չէ այն օրը, որ ՔՊ-ում կարող է ըմբոստների, արդարության ջատագովների, հայրենիքի մնացորդները փրկելու ցանկություն ունեցողների խմբակ ձեւավորվել` իրեն հեռացնելու ծրագրով, ուստի պետք է ցանկացած ամենափոքր ըմբոստություն հենց բնում խեղդել։ Հիշեցնենք նաեւ, որ կուսակցական վերջին փակ հավաքներին Սարգսյանը զեկույց էր ներկայացրել ապօրինի անտառահատումների վերաբերյալ, քննադատել էր ոլորտի պատասխանատուներին, եւ իրավիճակն այնքան էր թեժացել, որ Տավուշի մարզպետն ու ինքն անգամ իրար քաշքշել էին։

Hraparak.am-ը գրում է.

«Հրապարսկը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են  «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյսնի գրասենյակ և սկսել խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։

Մենք կապ հաստատեցինք Սիմոնյանի հետ, նա ասաց, որ այս պահին ընթանում  են խուզարկություններ, չկա որևէ բացատրություն, թե ինչ են փնտրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղ­բ­յուր­ներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:

Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի»:

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից Կապիտուլյանտը հայտնեց, որ Դուք եք Կապիտուլյանտը և փաստորեն երեսունամյա ձեր գործունեությունը եղել է կապիտուլացիայի ակտի կազմելը, որ հետո փաթաթեն իր վզին։ Հետո ավելացրեց.

֊Երեք նախագահներդ էլ քաղաքական դիակ եք,֊ և ասես փողոցային լակոտի վրա գոռար, բողազը տրաքացնելով մատ էր թափ տալիս,֊ երեքիդ էլ պատովը կտամ, էնպես պատին կծեփեմ, որ ձեր մնացորդները ձեր վրայից կթափվեն, ձեզ ոտի տակ կտամ...

Մոտավորապես էսպես։

Հիմա դիմում եմ Անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահին` Լևոն Տեր Պետրոսյանին, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին.

Բա Դուք ամո՞թ ունեք, նամու՞ս ունեք, եթե ամոթ ունեք ապա ինչու՞ գետինը չեք մտնում, որտե՞ղ է Ձեր արժանապատվությունը, որտե՞ղ է Ձեր նամուսն ու թասիբը... Ախր, շուրջ երեսուն տարի Դուք ղեկավարել եք Հայաստան աշխարհը, դրել եք մեր երկրի հիմնաքարերը, Արցախը զերծ պահել ադրբեջանական հարձակումներից, տարել եք հաղթանակներ, թշնամուն պարտադրել ստորացուցիչ զինադադար, Հայատանի սահմանները զորացրել և ամրապնդել, զորակցել աշխարհում երկրորդ հայկական պետության` Արցախի հանրապետության ստեղծմանը և զորացմանը, ստեղծել Կովկասում ամենամարտունակ բանակը, ուղի հարթել, որպեսզի հայը իր երկրում ապրի ազատ, անկախ ու ապահով, լինի իր երկրի հպարտ ու արժանապատիվ քաղաքացին, աշխարհի որ ծագում էլ լինի`քայլի գլուխը բարձր, ճակատ պարզ ու պատիվը բարձր... Աշխարհում առաջին սոցիալիստական երկիրը` Սովետական միությունը ընդամենը 70 տարվա կյանք ունեցավ, իսկ դուք Արցախի հանրապետությանը 30 տարվա ջահել կյանք նվիրեցիք, գրեթե Քրիստոսի տարիքին հավասար կյանք, ինչ խոսք, նույնքան էլ տառապանք, որը սակայն հաղթանակներով պսակեցիք...

Բա հիմա ի՞նչ պատահեց, ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեր լակոտը ձեզ դիմի որպես լակոտի, մատ թափ տա` սպառնալով ոտնատակ տալ Ձեր մարմինը, պատիվն ու արժանապատվությունը...

Եթե նա գիժ է ու խելառ, ապա Դուք ի՞նչ եք, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք սսկված, կրիայի պես պատսպարվել պատյանի մեջ, ինչու՞ միակամ չեք, ինչու՞ եք ջլատված ու պառակտված, ու՞ր մնաց Ձեր քաղաքական կշիռը, խարիզման, Ձեր հետևորդները, ինչու՞ եք թույլ տալիս, որ երբեմնի լակոտը Ձեր վրա գոռա իբրև լակոտի...

Ասում են, տարակարծիք եք, հակասություններ ունեք, անտագոնիստական շահեր, որ ոչ մի կերպ չեն հանգուցալուծվել Ձեր տեսլականում։ Բայց միթե՞ անձնական շահերը վեր են հայրենիքի շահից, միթե՞ դա հարիր է բարձրակարգ քաղաքական գործիչներին, այն էլ այն դեպքում, երբ երկիրը կանգնած է կործանման եզրին։ Միմյանց ներող եղեք, հաշտ ու միկակամ։ Երկրի շահը դա է պահանջում։ Հայրենյաց տաճարում, ասես քավության մյուռոնում տարալուծվում են ամեն մի մեղք, թույն և թշնամանք։ Նման դեպքերում ներում է ոչ միայն կույր աչքը, այլև կույր սիրտը։ Թև ու թիկունք եղեք, կանգնեք հաշտության հարթակին և հավատացած եղեք, ՀԱՂԹԱՆԱԿԸ Ձերը կլինի, մերը կլինի, հայ ժողովրդինը կլինի և մեր երկիրը այլևս չի խարխափի անդունդի եզրին։ Անդունդից անդին թռիչքն է` դեպի հաղթանակ, դեպի վաղվա օրը, դեպի լուսապայծառ ապագա։ Ողջամտությունը երբեք չի լքել հայ ժողովրդին, հուսամ որ նաև երեք նախագահներիդ` Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։

26.3.25թ.»։

Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:

Ակցիան իրականացվում էր՝ ի պատասխան օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝  Yerevan Tribune լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սանձարձակ բառապաշարով վիրավորելու:

Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին, լուռ իրականացնում էին  իրենց ակցիան՝ իրենց համար իսկ այս իշխանության օրոք ապակեպատ, իրենցից մեկուսացված առանձին օթյակում:

Լրագրողները պահանջում էին հարգել իրենց աշխատանքն ու չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների իրականացմանը: ՊՊԾ աշխատակիցները որևէ իրավունք չունեին տառացիորեն հարձակվել լրագրողների վրա, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, քաշքշել ու խոչընդոտել նրանց աշխատանքին:

Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:

Բավական չէ՝ անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքի սահմանափակումները պահպանելու համար ամենուր անվտանգության ծառայողներ են տեղակայել, նույնիսկ իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարության կողմից իջեցված հրամանի:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ են:

Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության լրագրող-պատգամավորները նախկին իշխանությունների օրոք իրենց լրագրողական գործունեությունն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում՝ կառավարող մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայությամբ, հանդուրժողականության մթնոլորտում, իսկ այժմ նույն այդ քաղաքական թիմը չի հանդուրժում անգամ լրագրողական օթյակում իրականացվող լուռ ակցիան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԶԱՆԳ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Կոչով դիմում ենք նաև միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին՝ Հայաստանում  իշխանությունների կողմից լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող սանձարձակ, լկտի վերաբերմունքի, բռնությունների, լրագրողական աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ դեպքերի, ազատ խոսքի ոտնահարման և, ամենակարևորը, երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի առնչությամբ: Հայաստանում իրավապահ համակարգը ծառայում է բացառապես իշխանություններին՝ քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին լռեցնելու համար»։

Ֆոտո

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ

ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ

Երբ դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ այսօր կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում․ Պուտին

Զախարովան ԵՀ–ն համեմատել է մաֆիայի հետ

ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ

«Ոչ ոք իրեն չի խնայել». Պուտինը՝ Մեծ հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին

Հայտնի է՝ ինչ են խոսել Թրամփն ու Զելենսկին Վատիկանում

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն, անկասկած, վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին

Կա մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան

Պուտինի հրամանագրով Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, նա կմնա հիվանդանոցում․ պաշտպան

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով․«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է Կիևին և Մոսկվային