Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայաստանը կարող էր տարածաշրջանում առաջինը բացել «չոր նավահանգիստ»՝ նախագիծը ներկայացվել էր դեռ 2019 թվականին, բայց այն այդպես էլ մնաց թղթի վրա։ Մինչդեռ Թբիլիսին հունիսի 3-ին արդեն գործարկել է իր «չոր նավահանգիստը»՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հանգույց։

Հարևան Վրաստանում բացվել է Հարավային Կովկասի առաջին՝ «Tbilisi Dry Port» երկաթուղային կոնտեյներային տերմինալը, թեև այն տեխնիկական հզորությամբ զիջում է Գյումրու նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Շառլ Մալասից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ եղավ հայկական «չոր նավահանգստի» նախագիծը և պարզեցինք, որ նախագիծը սառեցված է: 

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Մալասը նախագիծը մշակել էր դեռևս 2011 թվականին, սակայն Հայաստանի իշխանությունների հետ առաջին քննարկումները սկսվեցին 2019 թվականին, դրա մասին ակտիվորեն սկսեցին խոսել արդեն 2021-2023 թվականներին՝ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օրոք (մինչև փետրվարի 14-ին պաշտոնից հեռանալը և դրանից երկու օր անց տենդերների աղմկահարույց գործով տնային կալանքի ենթարկվելը նա ակտիվորեն առաջ էր տանում «չոր նավահանգստի» իրագործման գաղափարը)։

2023 թվականի դեկտեմբերին MTBS նիդեռլանդական ընկերությունը պատրաստել էր «չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ 2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեն անցկացրեց նիստ, որի ընթացքում քննարկեց և հավանություն տվեց Շիրակի մարզի համար նախատեսված նախագիծը: Ավելին, այն ցանկանում էին ներառել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, իսկ շինարարությունը նախատեսվում էր սկսել արդեն 2024 թվականի երկրորդ կեսին։

Այն ժամանակ Sputnik Արմենիային ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ իշխանություններն ԱՄԷ-ում, Իրաքում և Կատարում ակտիվորեն զբաղված են կառուցող օպերատորի փնտրտուքով։

Սակայն, ըստ Մալասի, ինչ-որ բան այնպես չգնաց։

«2024 թվականին էկոնոմիկայի նախարարությունից էլեկտրոնային նամակ ստացա, որով ինձ հայտնեցին, որ «նախագիծն իմաստ չունի, քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը»», - պատմում է նախագծի հեղինակը՝ նշելով, որ, մեղմ ասած, համաձայն չէ նման դիրքորոշման հետ։

Նրա հաշվարկներով՝ նախագծի իրականացման համար բավական էր 45 մլն դոլար. դրանից 37 մլն դոլարը՝ որպես օտարերկրյա ուղղակի ներդրումներ, մնացած 8 մլն դոլարը՝ որպես կառավարության խոստացացած ներդրում (հողամասեր գնելու, կոմունիկացիաներ անցկացնելու և այլ տեխնիկական ապահովման համար)։

Մալասը շեշտում է՝ նույնիսկ ներդրողներ էր գտել, որոնք այցելեցին: Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում «նավահանգիստը» թույլ կտար քաղաքում մոտ 2 հազար աշխատատեղ բացել։

Հիասթափվելով՝ Մալասը նախարարության հետ դադարեցրեց համագործակցությունը և հեռացավ Հայաստանից՝ նախագիծը նվիրելով կառավարությանը։ Սակայն խնդիրն այն է, որ երկրում չկա այն իրագործելու ունակ մասնագետ։

«Ամբողջ հարցն այն է, որ այդ նախագիծը և դրա տնտեսական էֆեկտը պայմանավորված չէր որևէ երկրով կամ Թուրքիայի հետ սահմանի բացմամբ։ Դրանում էր նրա ուժեղ կողմը: Ես ոչինչ չունեմ ասելու նրանց, ովքեր հայտարարում են, որ առանց Թուրքիայի հետ սահմանը բացելու այս նախագիծն իմաստ չունի», - ասաց մեր զրուցակիցը։

Կառավարության պաշտոնական դիրքորոշումը հասկանալու համար մեկնաբանության համար դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Հոդվածի հրապարակման պահին գերատեսչությունից պատասխան չի ստացվել։ 

Նախագծի մասին

Չոր նավահանգստի հայեցակարգը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Ըստ էության, «չոր նավահանգիստը» ոչնչով չի տարբերվում ծովայինից՝ ո՛չ ենթակառուցվածքային, ո՛չ էլ հայեցակարգային առումով։ Տարբերությունն այն է, որ նավերի փոխարեն վագոններ են, երկաթուղի և բեռնատար ավտոմեքենաներ:

Գյումրին այս առումով հայեցակարգի իրականացման համար ամենահարմար քաղաքն էր, քանի որ այն կարող է ապահովել ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապ: Բացի այդ, այնտեղ կա լավ զարգացած ենթակառուցվածք և երկաթուղի, ինչպես նաև քաղաքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին և կարող է կապ ապահովել Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի երկրների հետ, այդ թվում՝ սևծովյան նավահանգիստների միջոցով:

Մալասը վստահեցնում է, որ բացման դեպքում հայկական և վրացական նավահանգիստները կարող էին համագործակցել «կետից կետ» տրամաբանությամբ բեռնափոխադրումների համար՝ առանց լրացուցիչ մաքսային քաշքշուկի և սահմանին համապատասխան ընթացակարգեր անցնելու: Թբիլիսիի «չոր նավահանգիստը» այս դեպքում կծառայեր որպես Փոթիի, Բաթումի և հետագայում՝ Անակլիայի նավահանգիստներից բեռների համար փոխադրման և տեսակավորման կետ։

Ավելին, ըստ հայկական նախագծի հեղինակի, եթե վրացական «չոր նավահանգիստը» կատարում է միայն նավահանգստի, կուտակման վայրի և հետագայում բեռնարկղերի տեսակավորման գործառույթ, ապա Գյումրու նախագիծը ենթադրում էր ազատ տնտեսական առևտրի գոտու ստեղծում:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր տրամադրելու փաստով Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Փաստինֆոյի» հարցմանը պատասխանելով հայտնել են Քննչական կոմիտեից։

Վարույթը նախաձեռնել է պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մաս) և օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս տեղեկություններ հավաքելու (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։

Ըստ ՔԿ-ի՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված չէ, սակայն քրեական գործով կա մեղադրյալ, հավանաբար՝ նախկին աշխատակից։ Իրավապահ մարմինները դեռևս չեն հստակեցնում, թե որ ժամանակաշրջանում և ինչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում Ազգային արխիվի ղեկավար խմբի ձերբակալության վերաբերյալ։

Այսօր՝ հունիսի 4-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աղավնատուն գյուղ, որտեղ Ավագյան փողոցի 5 հասցեի տանից «ձախ դաստակի 4-րդ և 5-րդ մատների լրիվ ամպուտացիա» ախտորոշմամբ քաղաքացիների կողմից հիվանդանոց է տեղափոխվել մեկ հոգի։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Տեղում համայնքային ոստիկանը պարզել է, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Դիշեր Ֆ.-ն է։

Պարզվել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ նա գտել «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, որի պայթուցիչի օղակը անզգուշությամբ ձգելու հետևանքով ձեռքի մեջ պայթել է, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ, թե հայկական քանի՞ ընկերություն է գրանցվել և լոգիստիկ գործունեություն սկսել իրանական «Չաբահար» նավահանգստում: Հայտնի չէ նաև իրականացված բեռնափոխադրումների ծավալը, ինչը թույլ կտար պատկերացում կազմելու, թե որքանո՞վ է շահավետ Իրանի առաջարկած այլընտրանքային լոգիստիկ երթուղին Հայաստանի համար:

Կոնկրետ ցուցանիշների վերաբերյալ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնել են «Չաբահար» նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի հետ կայացած հանդիպումների մասին, որոնց մասնակցել են բեռնափոխադրման ոլորտը ներկայացնող հայկական ընկերություններ:

Հիշեցնենք, որ խոսքը նախորդ տարվա նոյեմբերին Չաբահարում կայացած հանդիպումների մասին է, որի շրջանակներում հայկական բեռնափոխադրող ընկերությունների և իրանական կազմի միջև ստորագրվել էր համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրման արդյունքում հայ գործարարները պետք է ստանային նոր հնարավորություններ՝ օգտվելով Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներից և Իրանի շուկայի առևտրային առավելություններից։

Մեր հարցին, թե ներկայումս ի՞նչ փուլում է «Չաբահար» նավահանգստի միջոցով Հայաստանը Հնդկաստանին կապող նոր առևտրային երթուղու շահագործման գործընթացը, էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են.

«Իրանի «Չաբահար» նավահանգստով դեպի Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումների գործընթացը կազմակերպելու նպատակով  համապատասխան աշխատանքներ են իրականացվել թե՛ «Չաբահար» ազատ տնտեսական գոտու, թե՛ ծովային և ցավաքային բեռնափոխադրումներ իրականացնող իրանական և հայկական ընկերություների հետ, որոնք ներգրավված են եղել բոլոր քննարկումներին և վերջիններիս են ներկայացվել համապատասխան գնային առաջարկները»:

Հարցին, թե հայկական ընկերություններն արդյոք արդեն իսկ իրականացրե՞լ են բեռնափոխադրումներ նշված նավահանգստով, ի՞նչ ծավալով բեռներ են տեղափոխել և որքան է կազմում բեռնափոխադրումների արժեքը, նախարարությունից պատասխանել են, որ հարցը մասնավոր  ընկերություննների գործունեության շրջանակում է և նմանատիպ տեղեկատվության հավաքագրումը չի գտնվում ՀՀ էկենոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ Հայաստանը աշխատում է իրանական «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային երթուղու գործարկման ուղղությամբ՝ Պարսից ծոցի ավազանի երկրների և Հնդկաստանի հետ կապի համար:

Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ բեռնափոխադրումների կազմակերպման և Չաբահարում գործառնական կետ բացելու համար։

Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի Մումբայ նավահանգստից դեպի Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, այստեղից էլ Վրաստանի նավահանգիստներ, այնուհետև ԵՄ երկրներ: 

 

Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:

Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:

Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին' մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը:

Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ:

Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:

Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։

«Զանգը տևեց մոտ մեկ ժամ 15 րոպե։ Մենք քննարկեցինք ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև երկու կողմերի կողմից իրականացված այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ վճռականորեն հայտարարեց, որ ինքը պետք է արձագանքի օդանավակայանների վրա վերջերս կատարված հարձակմանը», - նշեց Թրամփը։

Ըստ Թրամփի, նա նաև քննարկել է Իրանի հարցը Պուտինի հետ, «և այն փաստը, որ Իրանի համար ժամանակը սպառվում է միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար, և այն պետք է արագ կայացվի»։

«Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել դրա շուրջ։ Նախագահ Պուտինն առաջարկեց, որ ինքը կմասնակցի Իրանի հետ քննարկումներին և որ գուցե կարող է օգտակար լինել այդ գործընթացը արագ ավարտին հասցնելու համար։ Ես կարծում եմ, որ Իրանը դանդաղ է որոշում կայացնում այս շատ կարևոր հարցի վերաբերյալ, և մեզ անհրաժեշտ կլինի վերջնական պատասխան շատ կարճ ժամանակահատվածում», - եզրափակեց ԱՄՆ նախագահը։

Հռոմի պապի հետ զրույցում Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։

Պեսկովը նաև հաստատել է Պուտինի և Թրամփի

Թուրքիան ներկայումս մարզում և խորհրդատվություն է տրամադրում սիրիացի զինվորականներին՝ երկրի պաշտպանությունը բարելավելու համար, և Անկարան մոտ ժամանակներս մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ տեղափոխել նրանց գտնվելու վայրը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters-ի հետ գրավոր հարցազրույցում։

Աղբյուրի համաձայն՝ Սիրիայում ներկայումս տեղակայված է ավելի քան 20.000 թուրք զինվորական։ Գյուլերի խոսքով՝ դեռ «շատ վաղ է» քննարկել նրանց այդ երկրից հեռացնելու կամ տեղափոխելու հարցը։

«Իրավիճակի նոր գնահատական ​​կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատվեն, տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը լիովին վերացվի, ապահովվեն մեր սահմանների անվտանգությունը և փախած մարդկանց պատվով վերադարձն իրենց բնակավայրեր»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։

Այսօր Անկարան վերահսկում է Սիրիայի հյուսիսում գտնվող հսկայական տարածքներ։ Ահաբեկչական համարող քրդական աշխարհազորայինների դեմ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային գործողություններից հետո այնտեղ ստեղծվել են տասնյակ թուրքական ռազմաբազաներ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Բանակցություններից հետո Երմակը Միացյալ Նահանգներին կրկին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

«Մենք կիսվեցինք մեր կարծիքներով Ստամբուլում ռուսների հետ հանդիպումների, բանակցությունների հետագա ընթացքի, տեղի ունենալիք գերիների փոխանակման և Ռուսաստանի կողմից առևանգված բոլոր պատանդների ու երեխաների վերադարձման կարևորության վերաբերյալ»,- գրել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր», – հայտնել է գրասենյակը:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն ուղղված առաջիկա քայլերի ուղղությամբ:

Ֆոտո

Մոմի գործի նայողը կաթողիկոսի եղբոր տղան է. Փաշինյանը «բացահայտումներ» է անում

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»