2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան
Հունիսի 19, 2025

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

«Ես արձանագրում եմ, որ 2018-2019 թթ․ ես եղել եմ ֆորպոստի վարչապետ»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով շրջադարձային է եղել 2021 թվականի արտահերթ ընտրությունները, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից նա «վերածվել է ՀՀ-ի լիարժեք վարչապետի», երբ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«2022թ. հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ այն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ:

Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան»,- ասաց Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս