ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին
Հունիսի 19, 2025

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում՝ ընդ որում, վերացնելով անվտանգության առումով Իսրայելի մտահոգությունները: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ընդհանրապես, ինձ թվում է, որ նկատի առնելով խաղաղ ատոմի օգտագործումը, զարգացումը շարունակելու Իրանի ծրագրերը՝ նկատի է առնվում է նաև դրա կիրառումը գյուղատնտեսության, բժշկության և այլ բնագավառներում, բայց  դա ատոմային էներգետիկա չէ, և մենք կարող ենք Իրանի հետ աշխատել ատոմային էներգետիկայի բնագավառում: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում: Որովհետև վստահության մակարդակը բավականին բարձր է մեր երկրների միջև: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Մենք կարող ենք  շարունակել այդ աշխատանքը և ապահովել նրանց շահերն այդ ոլորտում», – ասել է նա:

«Ես այժմ չեմ մտնի մանրամասնությունների մեջ։ Դրանք շատ են։ Եվ այդ բոլոր մանրամասնությունները մենք քննարկել ենք ինչպես  իսրայելական, այնպես էլ ամերիկյան կողմի հետ։ Այդպես մենք նաև որոշակի ազդանշաններ ենք ուղարկել մեր իրանցի բարեկամերին։ Եվ ընդհանրապես հնարավոր է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմային էներգետիկիայի բնագավառում և միևնույն ժամանակ  վերացնել Իսրայելի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ», – հավելել է Պուտինը։ 

Նախագահի խոսքով՝ ինքն առաջարկել է իրանական հարցի շուրջ «իրադրությունից հնարավոր ելք», բայց որոշումն Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությանն է։ «Նման տարբերակներ, իմ կարծիքով, կան։ Մենք դրանք շարադրել ենք, կրկնում եմ, մեր բոլոր գործընկերներին՝ թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Իսրայելին և թե՛ Իրանին հայտնել ենք։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը։ Բայց որոշումն, իհարկե, կախված է այդ բոլոր երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությունից», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։  

Բացի այդ, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին Իրանում ավարտել է Բուշերի ԱԷԿ-ի կառուցումը, որի նախագիծն սկզբնապես իրականացվել է գերմանական ընկերությունների կողմից։

«Մենք պայմանագիր ենք կնքել ևս երկու բլոկի կառուցման համար։ Աշխատանքներն ընթանում են, և մեր մասնագետներն այնտեղ են։ Ավելի քան երկու հարյուր մարդ։ Եվ մենք համաձայնության ենք եկել Իսրայելի ղեկավարության հետ, որ կապահովվի անվտանգությունը», – վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոմի գործի նայողը կաթողիկոսի եղբոր տղան է. Փաշինյանը «բացահայտումներ» է անում

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին