Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը՝ ի պատասխան իսլամական հանրապետության հակառակորդների գործողությունների, հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Բենհամ Սաեիդին։
«Հորմուզի նեղուցը փակելը տարբերակներից մեկն է, որոնք քննարկում է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասել է նա Mehr գործակալությանը։