Live24
Մայիսի 01, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հորը պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից։ Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող բենզալցակայանում սպանվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը Վաղարշապատի Բոյնի կոչվող թաղամասի բնակիչ Կարեն Բադամյանն է, մականունը` Ճապ։ Մեզ պատմեցին, որ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, եւ չբացառեցին, որ վեճի եւ սպանության պատճառը հենց քաղաքապետի ամուսնու «թեման է»։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- մեզ ասաց Վաղարշապատի բնակիչներից մեկը։

Կարեն Բադամյանը, մեր տեղեկություններով, սպանությունից հետո դիմել է փախուստի, նրան իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ,  նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ Պարոնյանը մահացել է։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Սպանությունից անցել է երկու օր, սակայն իրավապահները դեռեւս չեն կարողանում կասկածյալին հայտնաբերել:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութի ապստամբներ-Խմբ.) հաղորդել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավի, Կարմիր ծովում մի քանի ռազմանավերի և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա:

Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։

Նշվում է, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը հարձակման է ենթարկվել երկու բալիստիկ հրթիռներով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման՝ այժմ Թուրքիայի հետ:

Իսրայելական Aberi 12 հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ ապագայում կարող է նոր ճակատ բացվել Թուրքիայի դեմ։ Իսրայելը հայտարարում է, որ Ասադի իշխանության անկումից հետո Անկարան կդառնա Թել Ավիվի գլխավոր խնդիրը։ Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իսրայելն արդեն ներքաշված է Իրանի և նրա դաշնակիցների հետ առճակատման մեջ:

Փորձագետները նշում են, որ «Սիրիայում Թուրքիայի չեզոքացման» մասին խոսակցությունները մեծ թափ են հավաքում հենց Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամի սրման պահին։

Ըստ ամենայնի, Նեթանյահուն փորձում է ռազմական բախում հրահրել, որպեսզի կանխի ռազմավարական դաշնակցի կորուստը և օգտագործի այդ հակամարտությունը Իրանի և իր դաշնակիցների դեմ։

Թուրքիայի մասին Իսրայելի իշխանությունների խիստ հայտարարությունները կարող են լինել առաջին քայլը ռազմական դրություն մտցնելու և ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ, որը կճնշի ժողովրդական բողոքները և քաղաքական իրավիճակը կուղղորդի ուրիշ ուղղությամբ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն կժամանի Հայաստան, երբ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։

Այս մասին գրում է «Զարթոնք»-ը։

Հանդիպումը նշանակված է 2025 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքի՝

10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք թաղի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 1-ին փողոցի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորք 5-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք մասնակի, Լյուքսեմբուրգի փողոց մասնակի, «Ալգորիթմ» վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փողոց 24/30, 24/33, 56/6, 56/7 շենքեր,«Սահալքո», «Դի Ջի թեք Էյեմ», «Նորաշեն Գրուպ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ Սար», «ՀԼ․ Քոնսթրաքշն», «Պրեմիում Ռեալթի», «Պանորամա», «Տիդա-2023», «Քլինսոֆթ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Խանզադյան 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորք Թաղի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Իսահակյան փ. 28 շենք, Կորյունի փ. 19ա, 23 շենքեր, Տերյան փ. 44 շենք, Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33, 56/6, 56/7 շենքեր, «Սահալքո», «Դի Ջի թեք Էյեմ», «Նորաշեն Գրուպ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ Սար», «ՀԼ․ Քոնսթրաքշն», «Պրեմիում Ռեալթի», «Պանորամա», «Տիդա-2023», «Քլինսոֆթ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 44, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր, Զեյթուն 10 փողոց 1/5-43 առանձնատներ, Արաբկիր 39 փողոց 25-30; 47 փողոց 4/1-12; 49 փողոց 2-22/5 շենքեր, Հյուսիսային ճառագայթ 1-17 առանձնատներ, Կոմիտասի պող. 19 շենք, Փափազյան փ. 21-21/2 շենքեր, Ուլնեցի փ. 70, 70/1 շենքեր, Լեփսուսի փ. 4-10Ա շենքեր, Գյուլբենկյան փ. 36-40 շենքեր, Ա.Խաչատրյան 10 շենքեր, Անդրանիկի փ. 110, 134, 136, 112, 130 շենքեր,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Էջմիածին քաղաք՝ Չարենց թաղամաս, Խորոնք գյուղ մասնակի,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Այգեստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Մասիս քաղաք՝ 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։00-14։00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի, Ագարակաձոր գյուղ մասնակի,

10։30-13։30 Վայք քաղաք՝ Շին գրասենյակին կից տարածք, Զառիթափ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

10։30-15:00 Արգել համայնք մասնակի, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11.00-16.00 Գառնի գյուղ՝ Բանավան Թաղամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00-16:30 Քասախ համայնք՝ Վ. Սարգսյան, Հ Շիրազի, Ս. Գալստյան, Ն. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան, Ա. Հարությունյան, Նժդեհի փողոցներ մասնակի,

11:00-17։00 Աբովյան քաղաք՝ 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Նոր Գեղի գյուղ՝ Կոյուղի Թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեր», «Արզնի Էքսպրես», «Վյակ», «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոն և սպա, Հանգստի գոտի, «Կ․ Պողոսյան» և «Ա․ Ահարոնյան» «Նարեկ 95» ԱՁ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․ Հարությունյան», «Նարեկ Առաքելյան», «Վ․ Մանուկյան», «Վ․ Հակոբյան», «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա»,«Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ» և «Գյուղապետարան» թաղամասեր,

Գեղարքունիքի մարզ՝

09:30-11:30 Ակունք 4-րդ փողոց, Ակունք 4-րդ փողոց 1-ին նրբանցք, Ակունք 5-րդ և 6-րդ փողոցներ, Ակունք 6-րդ փողոց 1 նրբանցք,

10։00-16։00 Սևան քաղաք՝ Գոմաձոր թաղամասն ամբողջությամբ, Սևանի հեռուստակայան, Էռլիան և Մարս ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00-14։00 Շորժա և Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս, Ծովինար բնակավայրն ամբողջությամբ,

11։00–16:30 Ձորագյուղ և Վարդաձոր բնակավայրերն մասնակի, Երանոս բնակավայրն ամբողջությամբ,

Տավուշի մարզ՝

10։00-11։00 Բերդի տարածաշրջան՝ Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-12։00 Բերդի տարածաշրջան՝ Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։00-14։00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բերդի տարածաշրջան՝Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Մովսես, Նորաշեն գյուղեր,

12։00-16։00 Դիլիջան համայնք՝ Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղի մասնակի, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան և Ուսանողական փողոցներ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ՝ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։

«Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին։ Խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի, էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը»,- ասել է նա։

ԱՄՆ պատվիրակությունը կիրակի հանդիպել է ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ, իսկ երկուշաբթի՝ Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում՝ ռուս պաշտոնյաների հետ: Բանակցությունները կենտրոնացած են եղել Սև ծովում կրակի դադարեցման վրա, սակայն Թրամփը նշել է, որ այլ հարցեր նույնպես խնդրահարույց են, քանի որ նա պնդում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի եռամյա պատերազմին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը մեր լրատվամիջոցի հարցումն ուղղել է ՀՀ ԱԳՆ, իսկ այստեղից ստացել ենք կարճ պատասխան, որտեղ հղում է արվում Փաշինյանի հարցազրույցներից մեկին։

Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանից։

Միջոցառումների ժամանակացույցն ուհրավիրված հյուրերի ցանկն իմանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակ։ Հարցումն այնտեղից վերահասցեագրվել էր արտգործնախարարությանը։

Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնո՞ւմ է Հայաստանի օրակարգում, ի՞նչ է անում Երևանը Թուրքիայի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար և այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում հայկական կողմը Թուրքիայի հետ: Կամ` արդյոք նախատեսվում է Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան ապրիլի 23–24–ը։

Նաև հետաքրքրվել էինք` պատրա՞ստ է արդյոք Հայաստանը թուրք մասնագետների հետ սկսել Հայոց Ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը՝ բացելով արխիվները։

Այս բոլոր հարցերին ԱԳՆ-ն որոշել է պատասխանել մեկ նախադասությամբ.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի մարտի 13-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցերին»,– նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:

Նախարարությունը չի զլացել և վերոնշյալ նախադասությանը կից տեղադրել է այդ հարցազրույցի յութուբյան հղումը։

Հիշեցնենք, որ Երևանում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել էր, որ Երևանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ: Վարչապետը նաև մատնանշել է Մեծ եղեռնի փաստը ժխտելու կամ մոռացության մատնելու անհնարինությունը:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայ ժողովուրդն ամեն տարի` ապրիլի 24–ին, հարգում է անմեղ զոհերի հիշատակը։ Թուրքիան չի ընդունում ավելի քան 1,5 մլն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: 1965 թվականին ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդեցին Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել եւ արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին: Առաջիկայում հիմնական խաղացողները պետք է լինեն հետհեղափոխական մարզումներ անցած եւ արդեն տապալում արձանագրած ֆուտբոլիստները: Ինչո՞ւ. խոսե՛նք փաստերով:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները եւ պարզեց, որ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները:

Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերեւս զբաղվեն իրավապահները, հարցեր տան վերջապես, թե ուր են ԲԿՄԱ-ում հայտնված «տաղանդավոր ֆուտբոլիստները», կամ գոնե՝ ինչպես են նրանք հայտնվել բանակային ֆուտբոլի թիմում ու, ըստ էության, ազատվել բանակից:

Ահա հենց այս իրողությունները հաշվի առնելով է, որ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի գործողությունների ու անգործության մասին առաջիններից մեկը խոսել է «Ժողովուրդ» օրաթերթը եւ ներկայացրել փաստեր, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պարտավոր է կազմակերպել իր հովանավորյալների հեռացումը՝ հայկական ֆուտբոլը աղետից փրկելու համար:

Տարիներ շարունակ ականջալուր չեղան մեր հրապարակումներին(Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում),(Հայկական ֆուտբոլն անդունդ գլորող Արմեն Մելիքբեկյանն իշխանությունից թույլտվություն է ստացել), (Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է), ու արդյունքը համազգային սպորտային նվաստացումն էր Երեւանում եւ Թբիլիսիում: Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ խայտառակությանը հետեւում էր անձամբ երկրի ղեկավարը իր նախարարներով ու մերձավորներով:

2050 թ.-ին աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանը միայն հիմա իր աչքերով տեսավ, որ իր թերթի սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ նախագահ «ընտրված» Արմեն Մելիքբեկյանն այս տարիների ընթացքում, մեղմ ասած, խաբել ու զբաղվել են ամեն ինչով՝ բացի ֆուտբոլը զարգացնելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայկական ֆուտբոլում բարոյահոգեբանական վիճակը խայտառակ ծանր է, իրար հետեւից հեռացող խոշոր ներդրողներին ամենայն հավանականությամբ կհետեւեն նորերը, եւ նորմալ չէ, երբ իշխանությունները չեն արձագանքում երկրի չեմպիոն «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուն, չեն արձագանքում Գյումրու «Շիրակի»-ի սուր հայտարարություններին, «Սեւան», «Լոռի» եւ այլ ակումբների սեփականատերերի անցյալի տագնապալի ազդակներին, չեն արձագանքում, որ աշխարհի ամենահայտնի հայը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգամ լքեց մեր հավաքականը:

Արդյունքը սա է ու հայկական ֆուտբոլի դժոխային վիճակը, որից դուրս գալու ելքերն այլեւս տեսանելի չեն: ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում ֆուտբոլի մակարդակը իջեցրեց ջիբրալթարների, սանմարինոների ու Ֆարերյան կղզիների մակարդակին:

Հ.Գ մեզ փոխանցում են, որ եթե շարունակեն ֆեդերացիայի ղեկին մնալ Արմենները, ապա հաջորդ փուլով հավաքականը կլքեն նաեւ մնացած ֆուտբոլիստների մի մասը: Ու այս ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պահել իրենց հովանավորլայներին՝ թքած ունենալով մի ամբողջ սերնդի երազանքի ու ֆուտբոլային ապագայի վրա: Գլխավորը՝ Արմեն Մելիքբեկյանը Նիկոլ Փաշինյանի հոր անվան մրցաշար է կազմակերպում, փաստացի քծնում վարչապետին, որ պահպանի ՀՖՖ պաշտոնն ու շարունակի ապականել դաշտը:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, գործուն ջանքեր գործադրեց՝ ՀՖՖ-ից ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, բայց, ինչպես միշտ, չստացվեց:

Մեզ մնում է հիշեցնել, որ Արմեն Մելիքբեկյանը խոստացել է ավելի լավ ֆուտբոլ ունենալ եւ առաջ գնալ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը: ՔՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սեւ փիառ անի։

Մարտի 30-ի ընտրությունների` օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում, եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է: Տեղեկացանք, որ թերեւս Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի:

 «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Կապան քաղաքում՝ մարտի 27-ին, սպասվում էր, որ Փաշինյանը դրան կմասնակցի: Երեկ տեղեկացանք, որ ՔՊ Կապանի տարածքային կառույցում ցնծում են, որ չեղարկվել է Փաշինյանի այցը Կապան:
 Բանն այն է, որ Կապանի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններն անցել են նախորդի պես՝ ակնհայտ խախտումներով, եւ կառույցի ղեկավարները մտահոգված են, որ շարքային կուսակցականներն իրենց դժգոհությունները Փաշինյանի ներկայությամբ բարձրաձայնելու առիթը բաց չէին թողնի»:
 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆոտո

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Թրամփ

ԵԺԿ նման բանաձևի ընդունումը հակասում է մինչ այսօր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին և ընդունված փաստաթղթերին. ՀՀԿ

Երբ դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ այսօր կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում․ Պուտին

Զախարովան ԵՀ–ն համեմատել է մաֆիայի հետ

ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ

«Ոչ ոք իրեն չի խնայել». Պուտինը՝ Մեծ հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին

Հայտնի է՝ ինչ են խոսել Թրամփն ու Զելենսկին Վատիկանում

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն, անկասկած, վաղ թե ուշ կվերականգնվեն. Պուտին

Կա մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան

Պուտինի հրամանագրով Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, նա կմնա հիվանդանոցում․ պաշտպան

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով․«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է Կիևին և Մոսկվային