Սիրիայի ամբողջ տարածքում ինտերնետի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնում է ինտերնետ մոնիտորինգի միջազգային NetBlocks ծառայությունը։
«Օպերատիվ ցանցային տվյալները ցույց են տալիս ինտերնետի համազգային անջատումը ամբողջ Սիրիայում», -ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի և մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ին։
Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի երկու զինծառայող:
Սիրիայում ռազմաբազաները ռմբակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ:
«Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հորը պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից։ Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող բենզալցակայանում սպանվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը Վաղարշապատի Բոյնի կոչվող թաղամասի բնակիչ Կարեն Բադամյանն է, մականունը` Ճապ։ Մեզ պատմեցին, որ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, եւ չբացառեցին, որ վեճի եւ սպանության պատճառը հենց քաղաքապետի ամուսնու «թեման է»։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- մեզ ասաց Վաղարշապատի բնակիչներից մեկը։
Կարեն Բադամյանը, մեր տեղեկություններով, սպանությունից հետո դիմել է փախուստի, նրան իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ Պարոնյանը մահացել է։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Սպանությունից անցել է երկու օր, սակայն իրավապահները դեռեւս չեն կարողանում կասկածյալին հայտնաբերել:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութի ապստամբներ-Խմբ.) հաղորդել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավի, Կարմիր ծովում մի քանի ռազմանավերի և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա:
Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։
Նշվում է, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը հարձակման է ենթարկվել երկու բալիստիկ հրթիռներով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման՝ այժմ Թուրքիայի հետ:
Իսրայելական Aberi 12 հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ ապագայում կարող է նոր ճակատ բացվել Թուրքիայի դեմ։ Իսրայելը հայտարարում է, որ Ասադի իշխանության անկումից հետո Անկարան կդառնա Թել Ավիվի գլխավոր խնդիրը։ Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իսրայելն արդեն ներքաշված է Իրանի և նրա դաշնակիցների հետ առճակատման մեջ:
Փորձագետները նշում են, որ «Սիրիայում Թուրքիայի չեզոքացման» մասին խոսակցությունները մեծ թափ են հավաքում հենց Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամի սրման պահին։
Ըստ ամենայնի, Նեթանյահուն փորձում է ռազմական բախում հրահրել, որպեսզի կանխի ռազմավարական դաշնակցի կորուստը և օգտագործի այդ հակամարտությունը Իրանի և իր դաշնակիցների դեմ։
Թուրքիայի մասին Իսրայելի իշխանությունների խիստ հայտարարությունները կարող են լինել առաջին քայլը ռազմական դրություն մտցնելու և ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ, որը կճնշի ժողովրդական բողոքները և քաղաքական իրավիճակը կուղղորդի ուրիշ ուղղությամբ։
Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն կժամանի Հայաստան, երբ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։
Այս մասին գրում է «Զարթոնք»-ը։
Հանդիպումը նշանակված է 2025 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքի՝
10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք թաղի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 1-ին փողոցի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորք 5-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք մասնակի, Լյուքսեմբուրգի փողոց մասնակի, «Ալգորիթմ» վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փողոց 24/30, 24/33, 56/6, 56/7 շենքեր,«Սահալքո», «Դի Ջի թեք Էյեմ», «Նորաշեն Գրուպ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ Սար», «ՀԼ․ Քոնսթրաքշն», «Պրեմիում Ռեալթի», «Պանորամա», «Տիդա-2023», «Քլինսոֆթ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Խանզադյան 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորք Թաղի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Իսահակյան փ. 28 շենք, Կորյունի փ. 19ա, 23 շենքեր, Տերյան փ. 44 շենք, Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33, 56/6, 56/7 շենքեր, «Սահալքո», «Դի Ջի թեք Էյեմ», «Նորաշեն Գրուպ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ Սար», «ՀԼ․ Քոնսթրաքշն», «Պրեմիում Ռեալթի», «Պանորամա», «Տիդա-2023», «Քլինսոֆթ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 44, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր, Զեյթուն 10 փողոց 1/5-43 առանձնատներ, Արաբկիր 39 փողոց 25-30; 47 փողոց 4/1-12; 49 փողոց 2-22/5 շենքեր, Հյուսիսային ճառագայթ 1-17 առանձնատներ, Կոմիտասի պող. 19 շենք, Փափազյան փ. 21-21/2 շենքեր, Ուլնեցի փ. 70, 70/1 շենքեր, Լեփսուսի փ. 4-10Ա շենքեր, Գյուլբենկյան փ. 36-40 շենքեր, Ա.Խաչատրյան 10 շենքեր, Անդրանիկի փ. 110, 134, 136, 112, 130 շենքեր,
Արմավիրի մարզ՝
11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Էջմիածին քաղաք՝ Չարենց թաղամաս, Խորոնք գյուղ մասնակի,
Արարատի մարզ՝
10։00-11։30 Այգեստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Մասիս քաղաք՝ 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12։00-14։00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Վայոց Ձորի մարզ՝
10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի, Ագարակաձոր գյուղ մասնակի,
10։30-13։30 Վայք քաղաք՝ Շին գրասենյակին կից տարածք, Զառիթափ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
10։30-15:00 Արգել համայնք մասնակի, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11.00-16.00 Գառնի գյուղ՝ Բանավան Թաղամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
11։00-16:30 Քասախ համայնք՝ Վ. Սարգսյան, Հ Շիրազի, Ս. Գալստյան, Ն. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան, Ա. Հարությունյան, Նժդեհի փողոցներ մասնակի,
11:00-17։00 Աբովյան քաղաք՝ 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Նոր Գեղի գյուղ՝ Կոյուղի Թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեր», «Արզնի Էքսպրես», «Վյակ», «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոն և սպա, Հանգստի գոտի, «Կ․ Պողոսյան» և «Ա․ Ահարոնյան» «Նարեկ 95» ԱՁ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․ Հարությունյան», «Նարեկ Առաքելյան», «Վ․ Մանուկյան», «Վ․ Հակոբյան», «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա»,«Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ» և «Գյուղապետարան» թաղամասեր,
Գեղարքունիքի մարզ՝
09:30-11:30 Ակունք 4-րդ փողոց, Ակունք 4-րդ փողոց 1-ին նրբանցք, Ակունք 5-րդ և 6-րդ փողոցներ, Ակունք 6-րդ փողոց 1 նրբանցք,
10։00-16։00 Սևան քաղաք՝ Գոմաձոր թաղամասն ամբողջությամբ, Սևանի հեռուստակայան, Էռլիան և Մարս ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
11։00-14։00 Շորժա և Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս, Ծովինար բնակավայրն ամբողջությամբ,
11։00–16:30 Ձորագյուղ և Վարդաձոր բնակավայրերն մասնակի, Երանոս բնակավայրն ամբողջությամբ,
Տավուշի մարզ՝
10։00-11։00 Բերդի տարածաշրջան՝ Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10։00-12։00 Բերդի տարածաշրջան՝ Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12։00-14։00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բերդի տարածաշրջան՝Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Մովսես, Նորաշեն գյուղեր,
12։00-16։00 Դիլիջան համայնք՝ Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղի մասնակի, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան և Ուսանողական փողոցներ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ՝ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։
«Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին։ Խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի, էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը»,- ասել է նա։
ԱՄՆ պատվիրակությունը կիրակի հանդիպել է ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ, իսկ երկուշաբթի՝ Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում՝ ռուս պաշտոնյաների հետ: Բանակցությունները կենտրոնացած են եղել Սև ծովում կրակի դադարեցման վրա, սակայն Թրամփը նշել է, որ այլ հարցեր նույնպես խնդրահարույց են, քանի որ նա պնդում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի եռամյա պատերազմին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը մեր լրատվամիջոցի հարցումն ուղղել է ՀՀ ԱԳՆ, իսկ այստեղից ստացել ենք կարճ պատասխան, որտեղ հղում է արվում Փաշինյանի հարցազրույցներից մեկին։
Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանից։
Միջոցառումների ժամանակացույցն ուհրավիրված հյուրերի ցանկն իմանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակ։ Հարցումն այնտեղից վերահասցեագրվել էր արտգործնախարարությանը։
Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնո՞ւմ է Հայաստանի օրակարգում, ի՞նչ է անում Երևանը Թուրքիայի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար և այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում հայկական կողմը Թուրքիայի հետ: Կամ` արդյոք նախատեսվում է Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան ապրիլի 23–24–ը։
Նաև հետաքրքրվել էինք` պատրա՞ստ է արդյոք Հայաստանը թուրք մասնագետների հետ սկսել Հայոց Ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը՝ բացելով արխիվները։
Այս բոլոր հարցերին ԱԳՆ-ն որոշել է պատասխանել մեկ նախադասությամբ.
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի մարտի 13-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցերին»,– նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:
Նախարարությունը չի զլացել և վերոնշյալ նախադասությանը կից տեղադրել է այդ հարցազրույցի յութուբյան հղումը։
Հիշեցնենք, որ Երևանում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել էր, որ Երևանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ: Վարչապետը նաև մատնանշել է Մեծ եղեռնի փաստը ժխտելու կամ մոռացության մատնելու անհնարինությունը:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայ ժողովուրդն ամեն տարի` ապրիլի 24–ին, հարգում է անմեղ զոհերի հիշատակը։ Թուրքիան չի ընդունում ավելի քան 1,5 մլն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: 1965 թվականին ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդեցին Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: