Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0.3 տոկոս։ Սա այն իրավիճակն է, երբ գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին՝ խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում։  «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև համեմատություն է անցկացրել այլ երկրներում արձանագրված ցուցանիշների հետ․ Վրաստան՝ 1.1%, Ալբանիա՝ 2.2%, Ադրբեջան՝ 2.2%, Մոլդովա՝ 4.7%, Ղրղզստան՝ 5%, Բելառուս՝ 5.8%, ՌԴ՝ 8.4%,Ղազախստան՝ 8.7%։

«Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է։ Ինչ-որ մեկը խոսում էր դրա մասին։ Ուզում եմ ասել ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են»,-եզրափակեց ֆինանսների նախարարը։

2024թ. Հայաստանը գրանցել է 5.9 տոկոս տնտեսական աճ, որը 1.1 տոկոսային կետով ցածր է պետական ​​բյուջեի նպատակային ցուցանիշից։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մշտական​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ 

Նրա խոսքով՝ 2024թ. սեպտեմբերին արդեն պարզ էր, որ տնտեսական աճը կլինի 5.8 տոկոսի սահմաններում։ «2024-ը սկսվեց տնտեսական աճի բարձր տեմպերով։ Այն աստիճանաբար սկսեց դանդաղել՝ մնալով բավական բարձր մակարդակի վրա։ Տնտեսական աճն ուղեկցվեց ներքին եւ արտաքին պահանջարկի աճով»,- ասել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք,, որ Հայաստանի տնտեսական աճը 2024թ. պետբյուջեում դրվել է 7 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 4 տոկոսի մակարդակում (պլյուս-մինուս 1,5 տոկոս)։

Condor ավիաընկերության` Պալմա դե Մալյորկայից դեպի Մյունխեն չվերթը իսկական փորձություն է դարձել ավելի քան 220 ուղևորների համար. տասը վայրկյան ուշացման պատճառով ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել:

Ինչպես հայտնում է Bild-ը, օդանավը պետք է վայրէջք կատարեր մինչև ժամը 0:30-ը: Սակայն այն խախտել էր Մյունխենի օդանավակայանում գիշերային վայրէջքի սահմանափակումները և ստիպված է եղել փոխել երթուղին։ Ուղևոր և Bild-ի լուսանկարիչ Դանիել Շարինգերի խոսքով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում, և վայրէջքի շասսին իջեցված էր։

«Մենք ստիպված ենք ընդհատել վայրէջքը. 10 վայրկյան ուշացման պատճառով գիշերային վայրէջքի թույլտվությունն այլևս մեզ վրա չի տարածվում», - հանկարծ հայտարարել է օդաչուն։

Արդյունքում, օդաչուն ինքնաթիռի ուղղությունը շեղել է դեպի Հան օդանավակայան, որը գտնվում է Բելգիայի հետ սահմանի մոտ։ Դրանից հետո ուղևորներին գրեթե երկու ժամ ավտոբուսով տեղափոխել են Ֆրանկֆուրտ, որտեղից նրանք կրկին թռել են Մյունխեն։

«Այս տասը վայրկյանների պատճառով ես 12 ժամ անցկացրի ճանապարհորդության վրա։ Բյուրոկրատիան հաղթեց առողջ բանականությանը», - վրդովվել է Շարինգերը։

Բավարիայի տրանսպորտի նախարարությունը բացատրել է, որ կեսգիշերից հետո վայրէջքի թույլտվությունն իսկապես տրվել էր, սակայն երկարաձգման խնդրանքը չէր կարող բավարարվել։

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյուն է տեղի ունեցել, բայց ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեվա պայթյունը:

«Կիևի ռեժիմը շարունակում է հարձակվել խաղաղ ենթակառուցվածքային օբյեկտների վրա, ռուսական կողմը ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել էր Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այս մասին հայտնել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ 

Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Արդյունքում, այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։

«Աստված սիրում է Երրորդությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միշտ իր ծրագրածը հասցնում է ավարտին և երբեք չի կրկնվում։ Նախկինում մենք երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին, խոցել ենք Ղրիմի կամուրջը։ Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ։ Մեր պետության տարածքում Ռուսաստանի Դաշնության որևէ անօրինական օբյեկտ տեղ չունի։ Հետևաբար, Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, հատկապես հաշվի առնելով, որ թշնամին այն օգտագործել է որպես լոգիստիկ զարկերակ իր զորքերի մատակարարման համար։ Ղրիմն Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կստանա մեր կոշտ պատասխանը», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը:

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Jeep Compass» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ 1 ուղևոր՝ ՀՀ ՊՆ Սիսանի զինվորական հոսպիտալ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սիսիանի հոսպիտալ տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մեղրիի ռազմական ոստիկանության պետ Հարութ Պալումյանն է։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Երեկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս մեկ անգամ եթերում կրկնել է մի քանի օր առաջ իր արած հայտարարությունը այն մասին, որ իրեն արտաքին ուժերը փոխանցել են տեղեկություններ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի և այլն: Այս անգամ նաև ավելացրել է, որ արտաքին ուժերն ասել են, որ Հայաստանը վերածվելու է «գունավոր հեղափոխությունների ճամբարի»
Կրկնում եմ` եթե Սրբազան հայրը ճիշտ է, ուրեմն ինքը արտաքին ուժերի ազդեցության գործակալ է:
Եթե պարզվի, որ այդպես է, պետք է անհապաղ պարզել, թե որ ուժերի ազդեցության գործակալն է նա ու նաև պետք է պարզել, թե ինչ առնչություն ունի այս պատմության հետ հարգարժան Սրբազան հոր անմիջական ղեկավար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Հույս ունեմ, որ վերջինս կպարզաբանի իր վերաբերմունքը ՀԱԵ արքեպիսկոպոսի ենթադրյալ հավաքագրման վերաբերյալ:
Ի դեպ, մոտ մեկ ու կես տարի առաջ մեկ այլ մեծապատիվ արքեպիսկոպոս` Միքայել Աջապահյանը հայտարարել էր, որ «Պետք է ռազմական հեղաշրջում արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան»:
Այն ժամանակ ես սրան լուրջ չէի վերաբերվել` համարելով, որ Սրբազան հայրը պարզապես հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Ի վերջո` կուսակրոն եկեղեցականի կյանքը դժվար կյանք է, պետք էր ըմբռնումով մոտենալ:
Բայց Բագրատ սրբազանի խոստովանությունից հետո հարց է առաջանում` գուցե Միքայել Սրբազանին նո՞ւյնպես «արտաքին ուժերն» են հորդորել նման կոչով հանդես գալ: Սա պետք է պարզել: Հուսով եմ՝ Սրբազան հայրը սա կպարզաբանի:
Հուսով եմ նաև, որ իր ոճով չի ասի` «Ձեր ի՞նչ գործն է, մենք ռազմական հեղաշրջման կոչ անում ենք թե չէ»: Որովհետև վստահաբար մեր գործն է»:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէվարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորականգրառումներից: Այսօր՝ հունիսի 4–ին, Աժ-ում լրագրողներիհետ զրույցում պատասխանելով հարցին՝ շոկի մեջ չէ՞վարչապետի նմանօրինակ գրառումներից, նա ասաց՝ոչ, շոկի մեջ չէ:

Նախարարընշեց, որ ինքն արդեն գրառմամբ է  հանդեսեկել և թեմայի շուրջ կարծիքն ասել է: «Եսընդամենն ասում եմ, որեթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևորառաջնորդություն, իրենք պետք է որոշակինաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպեսամեն մեկի համար, ով որիր գործառույթից ելնելով այն, ինչոր ինքը ստանձնել է, ենթադրումէ որոշակի կանոններ և այստեղէլ կանոնները, որոնք սահմանված են, պետքէ պահպանվեն»,- ասաց նա:

Հարցին՝իշխանության յոթերորդ տարում այդ հարցիհրատապությունը ո՞նց առաջացավ, նախարարըպատասխանեց, որ չիկարող ասել: «Այդ թեման իմ ամենօրյաուշադրության կենտրոնում չի ևերբ որ այդ հարցըի հայտ եկավ, ես այդհարցին անդրադարձա»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեզ համար որքանո՞վ է կոռեկտ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ-որ X Սրբազանի և նրա ազգականի՝ քեռակնոջը կենակցելու վերաբերյալ, նա պատասանեց. «Եսկարծում եմ, որ ՆիկոլՓաշինյանն ազատ է իրսոցիալական ցանցերում գրելու այն, ինչնինքը նպատակահարմար է գտնում»:

ԱյնուհետևՀովհաննիսյանը, դիմելով լրագրողներին, ասաց՝ եկեք այս թեմանփակենք ու ճեպազրույցը կիսատ թողնելով հեռացավ:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Հունիսի 24-25-ին Հաագայում դաշինքի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ կետ չի լինի։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ կազմակերպության երկրներից մեկի դիվանագետին հղումով։

«Սա գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում չի քննարկվի»,  ասել է նա։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ օրակարգում Ուկրաինայի ռազմական դաշինքին միանալու հարցը չկա, «գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»։ Բացի այդ, դաշինքը չի պլանավորում ստանձնել «որեւէ նոր ֆինանսական պարտավորություն»՝ Ուկրաինային աջակցելու համար։

ՆԱՏՕ գագաթաժողովը Հաագայում տեղի կունենա հունիսի 24-25-ին։ Ակնկալվում է, որ դաշինքի երկրներին կխնդրվի իրենց ռազմական ծախսերի նպատակային չափը ներկայիս 2 տոկոսից հասցնել ՀՆԱ 5 տոկոսի, ինչպես նախկինում պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ՆԱՏՕ երկրների միջեւ պաշտպանության ծախսերի ավելացման վերաբերյալ համաձայնություն չկա. եթե ռազմական ծախսերը մեծանան, նրանք ստիպված կլինեն կրճատել սոցիալական պարտավորությունները, ինչը սպառնում է վատթարացնել ներքաղաքական իրավիճակը եւ առաջացնել լայնածավալ տնտեսական ճգնաժամ։

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան