«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Արցախի Հանրապետության հանձնման, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանը՝ «Քյոխ»-ը։
ArmLur.am-ը հայտնել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին իրավապահներն ինտենսիվորեն կանչում են հարցաքննության. նա արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Թեև նրա փաստաբան Ռոման Երիցյանը հրաժարվել է գործի մանրամասները բացահայտել, միևնույնն է՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ գործը խորանում է։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ, հնարավոր է, հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը։
Հասկանալի է դառնում նաև, որ նախաքննությունը ստանում է որոշակի քաղաքական երանգ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026 թվականի քաղաքական շրջադարձներին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ։ Եվ չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամների և բանտարկյալների ներումի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ներման դեպարտամենտի փաստաբան Էդ Մարտինը նշել է, որ այս հետաքննությունը վերաբերում է նրան, թե արդյոք Բայդենը կոմպետենտ էր և «արդյոք ուրիշները օգտվել են նրա անգործունակությունից՝ ավտոմատ ստորագրության միջոցով» կամ որևէ այլ եղանակով:
Հետաքննությունը կներառի նախկին նախագահի ընտանիքի որոշ անդամների, ինչպես նաև 37 բանտարկյալների ներումը, որոնց մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:
Մինչ այդ Կոնգրեսը բացահայտել է, թե ով է ղեկավարում ԱՄՆ-ն Բայդենի փոխարեն: Կոնգրեսական Ջեյմս Քոմերի խոսքով՝ Սպիտակ տանը աշխատել է չորս աշխատակիցներից բաղկացած խումբ, որոնք իրականում կատարել են նախկին ամերիկացի առաջնորդի պարտականությունները և ստորագրել են փաստաթղթեր նրա անունից՝ օգտագործելով ավտոմատ ստորագրություն:
Ֆրանսիայում Tesla-ի վաճառքի ցուցանիշները հերքել են գործադիր տնօրեն Իլոն Մասկի պնդումները, որ ավտոարտադրողը վերականգնվել է այս տարվա սկզբին վաճառքի անկումից հետո։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալությունը մեջբերել է ֆրանսիական Plateforme Automobile արդյունաբերական ասոցիացիայի վիճակագրությունը, որը ցույց է տվել, որ Tesla-ն մայիսին Ֆրանսիայում կարողացել է վաճառել ընդամենը 721 մեքենա։ Սա 67 տոկոսով պակաս է նախորդ տարվա մայիսից։ Ընդհանուր առմամբ, Tesla-ի գրանցումները ամենացածրն էին 2022 թվականի հուլիսից ի վեր։ Իր հերթին, ընկերության բաժնետոմսերը հունիսի 2-ին՝ կանոնավոր առևտրի մեկնարկից առաջ, անկում ապրեցին 2.3 տոկոսով։ 2025 թվականին այս արժեթղթերը 14 տոկոսով անկում ապրեցին։
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,– ասված է որոշման մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ և նրան հաջողություններ եմ մաղթում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի այս կարևոր տարում։ Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն՝ ՄԱԿ-ն ավելի ուժեղ և բազմակողմանի դարձնելու հարցում»,- գրել է Միրզոյանը։
Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն նետել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Տիգրան Մ.-ն է:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.91 դրամ:
ՌԴ-ն հունիսի 3-ի գիշերը «Շահեդ» անօդաչու սարքերով գրոհել է Ուկրաինայի Չեռնիգով քաղաքը։ Պայթյունների հետևանքով կան զոհեր։ Այս մասին Telegram-ում հայտնել է Չեռնիգովի ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Գրանցել է մասնավոր հատվածի վրա անօդաչուի հարվածելու դեպք։ Մարդկանց շրջանում կան զոհեր։ Տեղեկատվությունը ճշտվում է», – գրել է նա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ զգուշացրել էին, որ Չեռնիգովի ուղղությամբ թռչում են անօդաչու թռչող սարքերի մի քանի խմբեր։
Թուրքիայի Մարմարիս հանգստավայրերում տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 69 մարդ է տուժել։ Խուճապային իրավիճակում մարդիկ ստիպված են եղել բարձրահարկ շենքերի պատուհաններից դուրս նետվել։
Ցնցումները սկսվել են գիշերվա ընթացքում։ 14-ամյա աղջիկ է մահացել՝ խուճապային նոպայի պատճառով։