«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Օրենքի էությունն այն է, որ դեռևս անավարտ՝ կառուցման փուլում գտնվող շինությունների համար առաջադրում են գույքահարկ վճարելու պարտավորություն՝ սկզբնական շինթույլտվության ժամկետի ավարտից կամ այդ ժամկետի երկարաձգման փուլից սկսած։ Այսինքն, եթե կառուցապատող ընկերությունը երկարաձգել է շինթույլտվության ժամկետները, միևնույն է՝ նա պարտավոր է վճարել դեռևս չկառուցված շենքի գույքահարկը։
Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։ Փոխարենը Երևանի քաղաքային իշխանությունները կառուցապատող ընկերությունների համար տեղական տուրքերի և վճարների նոր՝ ահռելի բարձր դրույքաչափեր են սահմանել, ինչպես նաև աննախադեպ աստիճանի բարձրացրել են շինթույլտվություններ տրամադրելու և դրանց ժամկետը երկարաձգելու գինը։ Երկու այս փոփոխությունների նպատակն էլ տնտեսվարողներին իբր ստիպելն էր, որ շինաշխատանքները ժամանակին ավարտին հասցնեն և կիսատ չթողնեն։
Փաստորեն միևնույն խնդիրը լուծելու պատրվակով իշխանությունները երկու գործիք (իսկ իրականում՝ պատժամիջոց) են մշակել, որոնցից մեկն արդեն գործում է, իսկ մյուսը՝ մինչ այս տարվա մարտի 1-ը առկախված մնացել։ Բայց փաստորեն կառավարությանը նոր գումարներ են անհրաժեշտ, և նրանք որոշել են ստուգել բիզնեսը հարկման «մատերիալի» վերածելու իրենց զինանոցները, տեսնել, թե էլ ինչպես կարելի է գումար գանձել Հայաստանում գործող բիզնեսներից և գործի դնել նաև երկրորդ պատժամիջոցը։
Դեռևս չկառուցված շենքի համար գույքահարկ պահանջելու օրենքը մեծ սպառնալիք է դարձել կառուցապատող ընկերությունների համար։ Նրանցից շատերը կարող են կանգնել սնանկացման վտանգի առջև՝ մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ առաջացնելով շուկայի բազում այլ ոլորտների, օրինակ՝ բանկային համակարգի համար։ Էլ չենք խոսում իրենց բնակարաններին սպասող բազում քաղաքացիների մասին, որոնք կարող են պարզապես ձեռնունայն մնալ՝ համալրելով իշխանությունների քայլերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների շարքերը։
Ի՞նչ պետք է անեն առանց այն էլ տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամ չնախատեսված տեղական տուրքեր և տարատեսակ վճարներ վճարող կառուցապատողներն այս իրավիճակից դուրս գալու համար։ Դժվար է ասել։ Թերևս շատերը կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, կա՛մ սնանկանան, կա՛մ էլ դժվարությունները շրջանցելու ուղիներ որոնեն։ Մինչդեռ մեր երկրի՝ Սահմանադրությամբ ապահովագրված պարտավորություններից են գործարար միջավայրի բարելավումը, բնակարանային շինարարության խթանումը և այլն։
Թե բա՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Նրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։
Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։
Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։
Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար։
Դու ոչ միայն զիջել ես,այլ նաեւ հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ի՞նչ ես զիջել,հերթով ասեմ …
Նիկոլ ,12,000 քառ կմ Արցախ ես զիջել։
120,000 հայ մարդու տուն ու գերեզման ես զիջել։
5,000 կյանքեր ես զիջել։
12,000 վիրավոր ես զիջել։
Գորիս-Կապան միջպետական ճանապարհ ես զիջել։
Սեւ լճի մի մասն ես զիջել։
Տավուշի 4 գյուղն ես զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք ես զիջել։
Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ես զիջել Բաքվին։
Ու դեռ զիջում ու զիջում ես։
Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն ես զիջել։
Արժանապատվությունն ես զիջել։
Արարատի խորհուրդն ես զիջել։
Հայի հիշողությունն ես զիջել։
Մեր պատմությունն ես զիջել։
Տո, ամեն բան ես զիջել, հանուն աթոռիդ։
Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։
Բա հիմա էլ պարի…
Չես կարող…քանի որ զիջել ես քո համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը»,-գրել է նա։
Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են անցկացնել երկրի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտարարել Է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Այո, ընտրությունները տեղի կունենան։ Ուկրաինայի ղեկավարությունը արդեն համաձայնել է դրան։ Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն», - ընդգծել է Ուիթքոֆը։
Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։
Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:
Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար
Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։
Վաղը՝ կիրակի ընդդիմությունը նախատեսում է ողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք առաջինն են լինելու 2013 թ. ի վեր։ Իշխանությունը՝ ոստիկանական ուժերով, ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։
Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։
Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։
Երբ դրան գումարում ենք Սիրիայում հաղթանակած, բայց բազմաթիվ նոր խնդիրների մեջ թաթախված լինելը, քրդական հիմնահարցի ընթացիկ բարդ դրությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը առաջիկա շաբաթների ընթացքում, Էրդողանի արտաքին քաղաքականությամբ մանևրելու հնարավորությունները մասամբ քչանում են։
Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի՝ Հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա՝ առաջնայնության բերումով։ Դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան (առանց Թուրքիայի Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի փոքր են)։
Պատուհան, որից կարելի է օգտվել։
Պատուհան, որը բաց է լինելու ոչ շատ երկար։ Պատուհան, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն։
Հ.Գ. Նկարում այս օրերի բողոքի ցույցերից մի ուսանելի պաստառ է։ Պաստառին գրված է. «VPN-ի առաջարկ՝ փողոցը»։ Ցուցարարի կարծիքով համացանցում բողոքելը բավարար չէ, պետք է դուրս գալ փողոց»։
Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին դատավարության համար։
Այս մասին X սոցցանցում հայտնել է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել։
Գերմանական «Die PARTEI» կուսակցության ղեկավարի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ մեծ են մտավախությունները Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վերսկսվելիք ագրեսիայի մասին։
Հոֆմանի խոսքով՝ ԵՄ ղեկավարությունը և Գերմանիայի դաշնային կառավարությունը մեծ դեր են ունեցել առ այն, որ Բաքվի ռեժիմը հասկացել է՝ կարող է առանց հետևանքների ռազմական ուժի միջոցով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները լծված էին հերքելու, թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոթքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տեւական ժամանակ կրակել են, ու դա շատերն են լսել, մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերքումներ տարածում։
Մեզ ասացին, որ ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։ Անգամ նորօրյա Արծրուն Հովհաննիսյան էին գտել՝ ի դեմս լրագրող Թաթուլ Հակոբյանի, որն առավոտյան գրառում արեց, թե ինքն այդ պահին Վարդենիսում է, կրակոցների մասին լուրերն ապատեղեկատվություն են, իսկ կարճ ժամանակ անց գրառումը հեռացրեց, քանի որ Վարդենիսից անուղղակի հաստատումներ էին ստացվում։
Եվ նույնիսկ նախարար Սուրեն Պապիկյանը «չորով» չհերքեց կրակոցների փաստը` ԱԺ-ում լրագրողներին ասելով, որ ՊՆ-ն ներկայացնում է միայն վտանգավոր կրակոցների փաստերը։ Անգամ նման հարցերում իշխանությունը ճիշտ չի կողմնորոշվում` այդ տեղեկատվությունը թաքցնելն ավելի է լկտիացնելու թշնամուն:
Եվ հակառակը` իրականությունը ներկայացնելն այս դեպքում միայն օգնելու է մեր երկրի պաշտպանվածության բարձրացմանը: Այս պահվածքը խոսում է այն մասին, որ փաշինյանական իշխանությունը մեկ թիրախ ունի` հայ հասարակությունը, եւ ամեն ինչ անում է՝ նրան կառավարելու, մանիպուլացնելու եւ նվազած վարկանիշի մնացորդները պահպանելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ լուրեր կային, որ Տավուշում շարունակում են չափագրումներ անել` սահմանազատման աշխատանքների շրջանակներում: Օրերս մենք հարց էինք ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, թե «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ադրբեջանական զինուժը դուրս կգա՞ ՀՀ սուվերեն տարածքներից։
Նա պատասխանել էր, որ այդ հարցը կարգավորվելու է սահմանազատման գործընթացի շրջանակներում: Իսկ մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որով հերքում էր ադրբեջանական ապատեղեկատվությունը` սահմանին կրակոցների մասին, եւ առաջարկում էր համատեղ մեխանիզմ մտածել այդ տեղեկությունների «հետաքննության» համար:
Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները», ինչը խոսում էր այն մասին, որ սահմանազատման աշխատանքները մտել են փակուղի:
Երեկ ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պատգամավորները հարց են ուղղել սահմանազատման աշխատանքների մասին: Նա ասել է, որ այդ աշխատանքները կանգնած են` սահմանազատման գործընթաց սահմանի ոչ մի հատվածում չի ընթանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում