Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում անցկացված բանակցություններն ավարտվել են։ Այս պահի տվյալներով հայտնի է, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել հրադադարի շուրջ, սակայն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հումանիտարի հարցերի շուրջ: 

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ այս պահին երկու երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Հաստատ հայտնի է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցություններն այսօր չեն շարունակվի, պատվիրակություններն արդեն հեռացել են քաղաքից։

«Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են գերիների նոր խմբաքանակ ազատ արձակել»,-այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանը Ուկրաինային հուշագիր է փոխանցել պատերազմի ավարտի պայմանների մասին, ասել է The Economist-ի լրագրող Օլիվեր Քերոլը։ «Բանակցությունների ևս մեկ փուլ կլինի, ինչ էլ որ դա նշանակի, հստակ ժամկետ չկա»,- ասաց լրագրողը։

Պատվիրակությունները չեն սեղմել միմյանց ձեռքերը և չեն արել որևէ առաջարկ, որը կարող է ցույց տալ առաջընթաց որևէ հնարավոր գործարքի հարցում, քանի որ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է հետ կանգնել իր առավելապաշտական ​​պահանջներից, հաղորդում է Financial Times-ը:

Բանակցությունները կենտրոնացել են հումանիտար խնդիրների վրա, հաղորդել է Օլիվեր Քերոլը: «Դրանք տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, ինչը խոսում է այն մասին, որ քննարկելու շատ բան չկար», - գրել է նա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններից ակնկալում է հրադադարի վերաբերյալ համաձայնություններ, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։

«Մենք այսօր Ստամբուլում կայանալիք հանդիպումից ակնկալում ենք իրական արդյունքներ՝ հրադադար, գերիների փոխանակում, [տեղահանված] երեխաների վերադարձ և առաջնորդների մակարդակով հանդիպում», - ասել է նա։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ից արշավ է սկսել Հայոց Եկեղեցու դեմ։

Կառավարության նիստում նա հայտարարել էր,  թե «մեր եկեղեցիները չուլանացված են»։ Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն, օրինակ, նշել է.«Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։

Արդեն մայիսի 30-ին Փաշինյանը անպարկեշտ բառապաշարով գրառում էր արել Սրբազան հայրերից մեկի մասին։ Հետո ամուսնուն էր միացել նաև Աննա Հակոբյանը։

Այսօր էլ վարչապետը թիրախավորել է Վեհափառ Հայրապետին՝ նշելով, որ եթե պարզվի, որ նա կուսակրոնության ուխտը չի պահել ու երեխա ունի, ապա չի կարող լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։

Մենք ակնկալում ենք քննարկել առաջնորդների հանդիպման համար անհրաժեշտ նախապատրաստական ​​միջոցառումները։ Այս մասին ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք ձգտում ենք գնահատել հրադադարի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները և արագացնել գերիների փոխանակման գործընթացը։ Սա կարող է հարթել խաղաղության ճանապարհը։

Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի հավատն ու աջակցությունն այս բանակցություններում չափազանց կարևոր են։ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու վճռականությունը հնարավորությունների նոր պատուհան է բացել», - նշել է նա։

Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան կդառնա փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով երեք աղբյուր։ Նա կփոխարինի Ալեքսեյ Երոխովին, որը ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում է 2017 թվականից։

Վերշինինը 70 տարեկան է, դիվանագիտական ​​ծառայությունը սկսել է 1976թ.:

Նա փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, մինչ այդ ղեկավարել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով վարչությունը, եղել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչը մերձավորարևելյան կարգավորման գծով, դեսպան Ալժիրում, դեսպանատան խորհրդական-բանագնաց, ինչպես նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մարոկկոյում դիվանագիտական առաքելության շրջանակում։

Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, գրել է Նիկոլ Փաշինյանը․ 

«Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։

Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո  կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»։

Պեկինի համալսարանի քաղցկեղի կենտրոնի և այլ հետազոտական ​​ինստիտուտների չինացի գիտնականները քաղցկեղից տառապող բուժառուների կյանքը զգալիորեն երկարացնող նոր իմունաթերապիա են մշակել։ Հետազոտությունը, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել է The Lancet բժշկագիտական  հանդեսում։

CAR-T կոչվող եղանակն օգտագործում է գենետիկորեն մոդիֆիկացված իմունային բջիջներ՝ պինդ քաղցկեղի ուռուցքների դեմ պայքարելու համար։

Ըստ աշխարում առաջին պատահականացված հետազոտության՝ թերապիա ստացած ստամոքսի և ստամոքսա-կերակրափողային հանգույցի սաստկացած քաղցկեղից տառապող բուժառուները միջինում 40%-ով ավելի երկար էին ապրում, քան ստանդարտ բուժում ստացողները։

CAR-T թերապիա ստացողները միջինում ապրել են 7,9 ամիս, ի տարբերություն ստանդարտ բուժման դեպքում գրանցված 5,5 ամսվա։ Բացի դրանից, նրանք ավելի երկար 3,3 ամիս ռեմիսիա են ունեցել՝ 1,8 ամսվա դիմաց։

CAR-T թերապիան արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն արյան քաղցկեղի դեմ պայքարում, սակայն գիտնականներն այժմ հաստատել են դրա ներուժը՝ կրծքագեղձի, թոքերի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների մոտ 90%-ը կազմող բոլոր պինդ ուռուցքների դեմ պայքարում։

Մեկ այլ փորձը ցույց է տվել, որ CAR-T բջիջները կարող են արդյունավետ լինել գլիոբլաստոմայի՝ ուղեղի ագրեսիվ ուռուցքի դեմ։ Նախնական տվյալները ուռուցքի չափի նվազում և բուժառուների գոյատևման աճ են ցույց տալիս։

Ըստ փորձագետների՝ CAR-T թերապիան կարող է հեղափոխություն մտցնել քաղցկեղի բուժման մեջ՝ հույս ներշնչելով նախկինում անբուժելի քաղցկեղի ձևերից տառապող բուժառուներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել։

Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 

Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: 

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ: 

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:

 

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:

Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:

Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում։

Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս»։

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան