Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար, գրում է լեհական Mysl Polska հրատարակությունը։

Հոդվածի հեղինակ Յան Էնգելհարդը նշել է, որ միջուկային զսպման օբյեկտներին հարվածելը կարող է հիմք տալ Ռուսաստանին պատասխան գործողությունների, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման համար՝ համաձայն իր պաշտոնական ռազմական դոկտրինի։ 

«Հատուկ գործողությունը կարող է մեխ լինել հենց Զելենսկու դագաղին՝ գուցե նույնիսկ բառացիորեն»,- ասվում է հոդվածում։

Սոցցանցերում տարածվել են կադրեր՝ ինչպես են ուկրաինական ԱԹՍ-ները հարվածում ռուսական ավիաբազայում տեղակայված հրթիռակիր ինքնաթիռներին։

 

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։

Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:

Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։

Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի վնաս են հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​

Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին, շատ անորակ էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», - ասել է նա։

Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հորդորել ազատման դիմում գրել։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամին առնչվող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ։

Ռուսական կողմը շեշտել է, որ համապատասխան մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։ Մեղավորները անպայման կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։

Լավրովը և Ռուբիոն նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու պլանների վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ռուբիոն հեռախոսային զրույցի ընթացքում վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։

Աստղագետները հայտնաբերել են մի գալակտիկա, որը ծագում է տիեզերքի պատմության վաղ շրջանում և զարմանալիորեն նման է Ծիր Կաթին գալակտիկային՝ իր պարուրաձև կառուցվածքով ու կենտրոնով անցնող աստղերի և գազի ուղիղ գոտիով: Սակայն այն զգալիորեն ավելի մեծ զանգված ունի, ինչը նոր լույս է սփռում գալակտիկաների ձևավորման մասին պատկերացումների վրա։ 

Հեռավոր J0107a գալակտիկան դիտարկվել է այնպիսին, ինչպիսին այն եղել է մոտ 11,1 միլիարդ տարի առաջ, երբ տիեզերքը իր ներկայիս տարիքի միայն մեկ հինգերորդ մասն էր կազմում։ Հետազոտողներն օգտագործել են Չիլիում տեղակայված Atacama Large Millimeter/submillimeter Array (ALMA) աստղադիտարանը և ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը՝ ուսումնասիրելու այս գալակտիկան։

Հաստատվել է, որ J0107a-ի զանգվածը, ներառյալ՝ նրա աստղերն ու գազը, ավելի քան տասը անգամ գերազանցում է Ծիր Կաթինի զանգվածը, իսկ աստղառաջացման տարեկան արագությունը մոտ 300 անգամ ավելի բարձր է։ Այնուամենայնիվ, J0107a-ն ավելի կոմպակտ է, քան մեր գալակտիկան։

Մեծ պայթյունից (Big Bang) հետո՝ շուրջ 13,8 միլիարդ տարի առաջ, տիեզերքի առաջին մի քանի միլիարդ տարիների ընթացքում գալակտիկաները խառնաշփոթ և անկանոն կառուցվածքներ ունեին և շատ ավելի հարուստ էին գազով, քան ներկայումս։ Այդ գործոնները նպաստում էին աստղերի ձևավորման ծայրահեղ բռնկումներին։ Թեև այսօր կանոնավոր գոտիով պարուրաձև կառուցվածքով գալակտիկաները տարածված են, 11,1 միլիարդ տարի առաջ նման օրինակները սովորական չէին։

Ջեյմս Ուեբ աստղադիտակը, դիտելով տիեզերքի վաղ շրջանը, պարզել է, որ պարուրաձև գալակտիկաները ի հայտ են եկել շատ ավելի վաղ, քան նախկինում էր հայտնի։ J0107a-ն այժմ համարվում է գոտիով պարուրաձև գալակտիկաների հայտնի ամենավաղ օրինակներից մեկը։

Ուկրաինան աննախադեպ ծավալի անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում՝ թիրախավորելով տասնյակ ռազմավարական ռմբակոծիչներ մի քանի բազաներում։ Լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից առաջ, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատվիրակություն է ուղարկում պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ՝ երկուշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանի հետ հրադադարի բանակցությունների համար, գրում է Axios-ը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին։ Ուկրաինացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ գործողությունն իրականացվել է երկրի անվտանգության ծառայության կողմից և ծրագրված է եղել ավելի քան մեկ տարի: Պաշտոնյան ասել է, որ հետախուզության աշխատակիցները հարձակման անօդաչու սարքեր են գործարկել բեռնատարներից, որոնք գաղտնի տեղադրված են եղել ռուսական ավիաբազաների մոտ, որոնցից մեկը Սիբիրում է, Ուկրաինայից հազարավոր կիլոմետրեր հեռու: Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ խոցվել է մոտ 40 ռուսական ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ։

Ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ հարձակման ենթարկված ինքնաթիռներն օգտագործվել են ռուս զինվորականների կողմից ուկրաինական քաղաքների վրա օդային հարվածներ հասցնելու համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը ծանր հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին, այդ թվում՝ Կիևին։

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում է իր Model Y ինքնակառավարվող մեքենաների փորձարկումները Տեխասի նահանգի Օսթին քաղաքում. հունիսին կկայանա առաջին «ինքնառաքումը» գործարանից պատվիրատուին։ Այս մասին Մասկը գրել է X սոցիալական հարթակում։

«Tesla-ն վերջին մի քանի օրվա ընթացքում Օսթինի փողոցներում փորձարկում է Model Y ինքնակառավարվող (առանց վարորդի) ավտոմեքենաներն՝ առանց որևէ միջադեպի: Պլանավորված ժամկետից մեկ ամիս շուտ։ Արդեն հաջորդ ամսին կկայանա առաջին ինքնառաքումը գործարանից պատվիրատուին», – գրել է աշխարհի ամենահարուստ մարդը։

Ֆոտո

Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան

Բեկում քվանտային կապի մեջ. Գիտնականները մշակել են ապագայի քվանտային ինտերնետի հիմնական տարրը

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Էրդողանը Մարաշում կիրառել է «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը. փորձագետ

Նիկոլա Պելցի ընտանիքը մեղադրում է Բեքհեմներին «ժլատության» մեջ

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան. փաստաբան

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Իսրայելն արժանի պատիժ է ստանում. Խամենեի

Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան բազայից

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Պատգամավորներ կգնան Ֆրանսիա․ ինչ նպատակով

Փաշինյանը մեկնել է Թուրքիա. ովքեր են նրան ուղեկցում