Live24
Մայիսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Ցավալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորման դեպքեր տեսնում ենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, թե՛ նրանց նրանց հարող շրջանակներից: Որևէ կողմ չի կարող քննարկման առարկա դարձնել լրագրողի՝ հարց տալու իրավունքը:

Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը՝ ինչպես արգահատելի արարքի կատարման, այնպես էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկյունից:

Ողբերգություն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփվել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտոնին ու դիրքին անհամարժեք կերպով է շփվում ընդամենն իրեն հարց տված լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի և մյուս լրագրողների հետ:

Առավել տգեղ է հետևել, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության (ՔՊ) տարիքն առած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տված հարցերը նրան դուր չեն գալիս:

Անիմաստ է, իհարկե, իշխանություններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտոնյային, որովհետև յուրաքանչյուր նման դրսևորումից հետո նրանք ավելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը կոնկրետ քրեական հոդվածի անվանում ունի: Սա՝ ի գիտություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դեպքում չտրվել սադրանքների, գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, կոչ անում հատկապես իշխանության ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջո, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտոնից բխող պարտադիր գործողություն է:

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան բացատրություն է պահանջել Երևանից ամերիկյան ռազմական տեխնիկան Գերմանիայից ՀՀ տեղափոխելու լուրերի վերաբերյալ

 

ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտուալությունը կորցրել է. Զախարովա

 

ՀՀԿ խորհրդի Անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել՝ Ալիևից մուրալով «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը» որքան հնարավոր է շուտ սկսելու թեմայով։ Ակնհայտ է, որ Նիկոլը շտապում է ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ Ալիևը, հակառակը, ակտիվորեն շարունակում է «սահմանային շարժերը»։ Նա արդեն 7-8 պաշտոնական հայտարարություն է տարածել, թե «հայկական կողմը շարունակում է սահմանին սադրանքներ իրականացնել»։
Բացի դրանից, ՔՊ-ական ողջ ակտիվը լծվել է փաստաթղթի «անհրաժեշտության և պատմական բացառիկ հնարավորության» վերաբերյալ քարոզչությանը, մինչդեռ օդում կախված է պատերազմի բացահայտ վտանգը։ Թերևս պարզ է մեկ բան․ Նիկոլը փորձում է շահարկել իրավիճակը, որպեսզի, ռազմական գործողությունների դեպքում ամբիոնից հայտարարի. «Ես պատրաստ էի ստորագրելու, տեսեք՝ Ալիևը չստորագրեց»։ Մարդիկ էլի կլսեն, կընդունեն այս թեզը և կծափահարեն։
Իրականում, եթե մասնագիտական հայացք գցենք տեղի ունեցող գործընթացին, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված դասական քաղաքական ուլտիմատումի հետ։ Ադրբեջանը բացահայտ սպառնում է Հայաստանին ու հայ ժողովրդին պատերազմով, մինչդեռ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները նույնպես, իրենց հերթին, ներքին լսարանին ահաբեկում են պատերազմի սպառնալիքով՝ տեղեկատվական և ապատեղեկատվական քարոզչությամբ։
Ըստ էության, Ադրբեջանը ձևավորել է քաղաքական ուլտիմատում, որի միջոցով Հայաստանից պահանջում է միակողմանի զիջումներ՝ առանց փոխադարձ պարտավորությունների։ Ալիևը, օգտվելով ուժեղ դիրքերից, սահմանում է պայմաններ, որոնք բխում են բացառապես իր շահերից՝ առանց ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու։ Բացահայտ ուլտիմատում է նաև «միջանցքի» գաղափարի առաջմղումը, որով Հայաստանը պարտավորվում է տրամադրել ճանապարհային կապ, մինչդեռ Ադրբեջանն իր կողմից որևէ հավասարարժեք զիջում չի կատարում։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանից իր դեմ միջազգային իրավական գործընթացներ չնախաձեռնվեն՝ առանց իր կողմից որևէ պատասխանատվություն ստանձնելու։
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս գործընթացը բանակցային հավասարակշռված մոդելից վերածվել է քաղաքական ճնշման մեխանիզմի, որտեղ Ադրբեջանը ձևավորում է իր ուզած պայմանները՝ առանց պատրաստակամության կատարել որևէ զիջում։
Բոլորս հիշում ենք, թե ինչպես 1939-ին Գերմանիան ներկայացրեց ուլտիմատում Լեհաստանին՝ պահանջելով տարածքային զիջումներ և հատուկ իրավունքներ Դանցիգում։ Մերժումից հետո Գերմանիան սկսեց ներխուժումը, ինչի հետևանքով սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Նշենք նաև, որ երբ Գերմանիան սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ուլտիմատում ներկայացրին՝ պահանջելով, որ գերմանական զորքերը դուրս բերվեն։ Գերմանիան մերժեց, և սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, ինչն էլ դարձավ համաշխարհային պատերազմի մեկնարկային կետը։
Ուլտիմատումի մեկ այլ ցայտուն օրինակ էր 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ Խորհրդային Միությունը դուրս բերի իր միջուկային հրթիռները Կուբայից՝ սպառնալով ռազմական գործողություններով։ Ի վերջո, ԽՍՀՄ-ը ընդունեց պայմանները՝ պայմանով, որ ԱՄՆ-ն իր հերթին Թուրքիայից կհանի իր միջուկային հրթիռները։
Կամ, օրինակ, 1990-ին Իրաքի սպառնալիքները Քուվեյթին, երբ Բաղդադը պահանջում էր, որ Քուվեյթը զիջի որոշ նավթային հանքեր։ Քուվեյթը մերժեց, ինչից հետո Իրաքը ներխուժեց և բռնակցեց այն։ Սա հանգեցրեց Պարսից ծոցի պատերազմին (1991 թ.), երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ուժով դուրս մղեց Իրաքին։
Այս օրինակները ցույց են տալիս, որ ուլտիմատումը հաճախ լինում է պատերազմի կամ խոշոր քաղաքական ճգնաժամի նախերգանքը, երբ պահանջ ներկայացնող կողմը պատրաստ է ուժի դիմել, եթե իր պայմանները չեն բավարարվում»:

Արմեն Հովասափյան

«Ծանոթություն ծնողների հետ» կատակերգության չորրորդ մասը պատրաստման փուլում  է, այս մասին , news.am-ի փոխանցմամբ, Ռոբերտ Դե Նիրոն հաստատել է The View-ի եթերում՝ հայտնելով, որ կվերադառնա իր դերին:

Դե Նիրոյին կմիանա Բեն Սթիլերը, ով 2000 թվականի օրիգինալ կատակերգության մեջ մարմնավորել է նրա հերոսի դստեր (Տերի Պոլոյի) նշանածին։

Շոուի հաղորդավարը չի պնդել անել  սփոյլերներ, այլ խնդրել է Դե Նիրոյին պատմել, թե ինչպես է առաջացել խորհրդանշական ստի դետեկտորի տեսարանը: «Այո, ես դա իմացա մի ընկերոջից, ով աշխատում էր ԿՀՎ-ում: Եվ հետո մտածեցի, որ սա իսկապես հետաքրքիր է, միգուցե սա մի բան է, որը մենք կարող ենք անել»,-ասել է դերասանը:

Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է:

Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ ±27 ժամ:

Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:

Բյուրականի աստղադիտարանից բացատրում են, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին և այժմ` 20-ին:

Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը:

Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Իսկ հայերի ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Սուրբ Հարության, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ:

Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։

Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։

Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին՝ այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել է Խանդանյանը։

Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

«Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։ Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությանը։ Դատական ակտը բողոքարկվելու է»,–ասաց փաստաբանը։

«Արթուն ենք» շարժումը հայտարարություն է տարածել.

«Մենք ընդդիմադիր հայացքներ ունեցող սովորական մարդիկ ենք, ովքեր կատեգորիկ անհամաձայն են այս իշխանությունների գործունեության հետ և պատրաստ են օգտագործել ամեն հնարավորություն՝ այս իշխանություններից ժամ առաջ ազատվելու համար: Վերջին յոթ տարիներին մենք աջակցել և մասնակցել ենք այդ նպատակով բոլոր հնարավոր շարժումներին, ցույցերին, հանրահավաքներին, ընտրություններին, ստորագրահավաքներին, պանելային քննարկումներին, հրապարակային և դահլիճային բոլոր միջոցառումներին, սակայն՝ անարդյունք:

Մեզ ձերբակալել են, կալանավորել են, հետապնդել են, հալածել են, մեր նկատմամբ իշխանությունը կիրառել է սադրանքներ, հակաքարոզ, բռնություն, խոշտանգում…

Մենք չենք հանձնվել և շարունակել ենք մեր պայքարը, սակայն այլևս ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների և հանրության միջև այս տարիների ընթացքում ստեղծվել է անվստահության անդունդ: Տարբեր հարցումների տվյալներով՝ հանրության 70 տոկոսն անհամաձայն է այս իշխանության հետ, բայց, միևնույն ժամանակ, չի վստահում քաղաքական ընդդիմությանը: 

Անվստահության անդունդն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը: Այդ անդունդը մեկ օրում չի առաջացել, այլ 7 տարվա ընթացքում հավաքական ընդդիմության բացթողումների, սխալների և անվճռականության հետևանք է: Այս անվստահության անդունդի առաջացման պատճառներից ամենածանրակշիռը ընդդիմության ոչ բավարար թափանցիկ ու ոչ բավարար հաշվետու գործելաոճն է: Ամեն տապալված շարժումից ու հերթական պարտված ընտրություններից հետո այդ գործընթացի ակտիվ մասնակից հանրության շրջանում առաջանում են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանատուները տապալման ու պարտության մեղավոր են կարգում հանրությանը՝ ժողովրդին: Արդյունքում՝ 7 տարիների ընթացքում այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանություն և հանգիստ իրականացնել իր կործանիչ գործունեությունը:

Հետևաբար՝

Մենք գտնում ենք, որ արդյունավետ ու վճռական առաջնորդության հարթակ ձևավորելու առաքելությունը մնացել է հանրության ուսերին: Մենք, առանց բացառության, պատրաստ ենք օգնել ցանկացած իրական ընդդիմադիր ուժի՝ արդյունավետ և վճռական հարթակի ձևավորման և այս իշխանությունների հեռացման գործում՝ իհարկե, միևնույն ժամանակ բացառելով քաղաքական զավզակներին ու ավանտյուրիստներին ասպարեզ բերելու որևէ հնարավորություն:

Այս նպատակով մենք ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը, որն իր վրա է վերցնում ընդդիմադիր ուժերի և հանրության երկխոսության ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջների բարձրաձայնման գործառույթը:

«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու՝ Ն. Մալյան»։ 

Ֆոտո

Կայացել է առաջին կանոնավոր չվերթը Մոսկվայից Սուխում՝ ավելի քան 30 տարի անց

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հեռացվել է պաշտոնից

Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հետաձգել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախի ուղղությամբ. Աբրահամյան

Սարյան փողոցում պшյթյունի հետևանքով կա երկու տուժшծ. ՆԳՆ

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից

Պայթյուն Սարյան փողոցում

Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիևին չկրկնել ողբերգական ճակատագիրը

Ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է. իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տալն ու դրանց տակ մնա՞լը. Միհրան Հակոբյան

Ուկրաինան և Արևմուտքը հիանալի հասկանում են, թե ումն է Ղրիմը. ՌԴ ԱԳՆ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել