Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

Աննա Հակոբյանի գրառումը․

«Վերջին օրերին հետևում էինք սոցիալական մեդիայում ձեր գրառումներին։ Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, շատ տարածված է, և այդ ամենին նման հայհոյախառը  վիրավորանքներով պատասխանելով` շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում (…) որքանո՞վ են դրանք համադրվում «Կրթվելը նորաձև է» շարժմանը»:
Վանաձորում Կրթվելը նորաձեւ է բանախոսության ժամանակ  այսպիսի հարց ուղղեց լրագրող Կարինե Սիմոնյանը։
Լավ հարցեր է, իհարկե, որն առաջին իսկ պահից  ինձ ուղղվում է նույնիսկ որպես հորդոր.  

Դուք մնացեք ձեր բարձունքում, մի ցածրացեք, մի իջեք այդ մակարդակին, որպես երկրի ղեկավարի տիկին օրինակ ծառայեք, նպաստեք մթնոլորտի առողջացմանը, ատելության խոսքը մեր միջավայրում արմատախիլ անելուն եւ այլն եւ այլն։

Սիրելիներս, 

Անցած ողջ պրոցեսը Կրթվելը նորաձեւ է շարժման մի մասն էր եւ հետապնդում էր հենց ձեր իսկ նշած նպատակները՝ վերջ դնել հանրային խոսքի անթույլատրելի ցածր դրսեւորումներին, ատելության խոսքին, բռնության խոսքին, սեքսիստական խոսքին, կանանց թիրախավորմանը։ 

Ինչո՞ւ ընտրեցի այդ ճանապարհը։ Արդյո՞ք նյարդերս տեղի տվեցին, չարացա՞, կամ որեւէ այլ բա՞ն կատարվեց։ Իհարկե՝ ոչ։ Պարզապես ժամանակը ցույց տվեց, որ այլ ճանապարհ չկա։ Այդ նպատակին հնարավոր չեղավ հասնել ո’չ բարձրում մնալով, ո’չ օրինակ ծառայելով, ո’չ մեղմ ձեւակերպումներով, ո’չ կոչերով։ 

Պարզվեց, որ մեր միջավայրը ապականող մարդիկ մեր պատկերացրածից շատ ավելի ներքեւում են գտնվում, անքան ցածրում,  որ իմ ձայնը նրանց չէր հասնում՝ լսելի չէր, իմ օրինակը նրանց չէր հասնում՝ տեսանելի չէր։ Ստիպված էի իջնել, իջնել, իջնել,  այնքան իջնել, մինչեւ հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին։ Ստացվե՞ց դա ինձ մոտ։ Իհարկե ստացվեց։ Լսեցի՞ն։ Իհարկե լսեցին։

Ես ո’չ միայն ձայնս հասանելի դարձրեցի։ Ես իմ ձե’ռքն եմ մեկնում նրանց,  որպեսզի օգնեմ վերեւ բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածում մնալ, իրենց իրավունքն է, ոչինչ չենք կարող անել, ընտրությունն իրենցն է։ 

Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ։ 

Իսկ եթե նրանց համար կարեւոր է չլռելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը, շատ ավելի ողջունելի։ 

Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել։ 
Պետք է բարձրանալ հատակից»։

«Հրապարակ» թերթը գրում է․  «Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերեւից է հրահանգված եղել:

Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ կեսօրին, անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնանկությունը, որքան էլ մի կողմից սպասելի էր ոլորտին ներսից տեղեկացվածների համար, մյուս կողմից նույնքան անսպասելի էր լայն հանրության համար։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել այս զարգացումների մի շարք բացառիկ մանրամասներ։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, Հովհաննիսյանի հեռանալը ոստիկանապետի պաշտոնից պայմանավորված է ներքին անհամաձայնություններով, որոնք առնչվում են ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցած լարված հարաբերություններին։ Երկու պաշտոնյաների համագործակցությունը երբեք չի եղել ներդաշնակ, սակայն, ինչպես երեւում է, վերջերս այդ լարվածությունը հասել է իր գագաթնակետին։

Նախկին եւ ներկա սերունդների միջեւ վերջին լուրջ բախումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո։ Այդ օրերին մի խումբ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ 

Ոստիկանության արձագանքը, ըստ իրավապաշտպանների եւ դիտորդների, եղել է անհամաչափ, ուղեկցված ուժի կիրառմամբ։ Նույն այդ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննարկումը վերածվել է լարված վիճաբանության Արփինե Սարգսյանի եւ Արամ Հովհաննիսյանի միջեւ, որի ընթացքում հնչել են փոխադարձ վիրավորանքներ։ Այդ դեպքը դարձել է վճռական Հովհաննիսյանի համար։

Ով է նոր ոստիկանապետը

Արամ Հովհաննիսյանին փոխարինելու է Արամ Ղազարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը վայելող պաշտոնյա է։ Ի տարբերություն Հովհաննիսյանի՝ նա վարչապետի հետ ուղիղ կապի հնարավորություն ունի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուսական պետական ТАСС գործակալությունը բացահայտել է ռուսական զինադադարի հուշագրի ամբողջական բովանդակությունը, որը ներկայացվել է հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում։

Ռուսաստանի կողմից հրադադարի երկու տարբերակ է առաջարկվել՝

Առաջինը ենթադրում է ուկրաինական ուժերի դուրսբերում Դոնբասից, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքներից: Նրանք պետք է դուրս բերվեն ռուսական սահմաններից կողմերի համաձայնեցված հեռավորության վրա։ 

Երկրորդը (կոչվում է «փաթեթային առաջարկ») նախատեսում է զորքերի վերատեղակայման արգելք, մոբիլիզացիայի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցում, զորացրման սկիզբ և երրորդ երկրների ռազմական ներկայության բացառում։ Պետք է երաշխավորված լինի նաև Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ ուղղված «դիվերսիոն և քայքայիչ գործողություններից»։

Բացի այդ, պետք է ստեղծվի հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և վերահսկողության երկկողմ կենտրոն։ Կողմերը պետք է իրականացնեն «քաղբանտարկյալների» փոխադարձ համաներում և ազատ արձակեն կալանավորված քաղաքացիական անձանց։ Բացի այդ, Ուկրաինայում պետք է հանվի ռազմական դրությունը, իսկ իշխանությունները պետք է նշանակեն Գերագույն Ռադայի նախագահի ու պատգամավորների ընտրությունների ժամկետները։ Ընտրությունները պետք է անցկացվեն ռազմական դրությունը վերացնելուց ոչ ուշ, քան 100 օր հետո։

Հուշագրի մյուս դրույթները սահմանում են՝

Ուկրաինայի չեզոքությունը և ռազմական դաշինքներին միանալու նրա հրաժարումը, այլ պետությունների կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործունեության արգելք, երկրի ոչ միջուկային կարգավիճակի ա և Ուկրաինայի զինված ուժերում առավելագույն թվով զորքերի ամրագրում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում և մի շարք այլ կետեր: 

Հայաստանում վերջին տարիներին իսկապես հրեշավոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք համակարգային և նպատակաուղղված ձևով խաթարում են պետության և ազգի գոյության ունակությունը։

Սրանք հայոց աշխարհում տեղի ունեցող դեպքերի զգացմունքային գնահատականներ չեն, սրանք փաստեր են։

Այս ապազգային գործընթացներում ամենասարսափելին այն չէ, որ ոչնչացվում են հայոց ինքնագիտակցության և պետական մտածողության հիմնասյուները, այլև այն, որ այս գործընթացը նախաձեռնողները ոչնչացնում են հայոց ինքնության բուն էությունը։

Ուշադրություն դարձրեք, որ հարվածի տակ են հայտնվել հետևյալ գաղափարախոսությունները.

1. Պատմական Արևմտյան Հայաստանի ընկալումը, որպես մեծ հայրենիքի մի մաս, որը դատարկվել է Հայոց ցեղասպանության հետևանքով։

2. Ցեղասպանության բուն փաստն իսկ շահարկվում է կոտորածների մեղավորներին արդարացնելու ուղղությամբ

3. Կեղծվում է այն հարցը, թե ինչ պայմաններում է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (շարունակական ցեղասպանություն և Արցախից հայերի արտաքսում)։

4.Հայաստանի քաղաքացիների շրջանում պետության կորստին և ոչնչացմանը դիմադրելու բնազդի արհեստական ճնշում։

5. Ագրեսորի (թուրք-ադրբեջանական տանդեմի) արդարացում և հայ ժողովրդին թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերություններում լարվածություն ստեղծողի կարգավիճակի պարտադրում:

6. Թուրքական և ադրբեջանական «աղբյուրների» կեղծ քարոզչական շրջանակների միջոցով հայ ժողովրդի պատմության կեղծում։

7. Հայ հանրության ներսում ատելության սերմանում ծննդավայրի հիմքով (արցախաֆոբիա և հայկական սփյուռքի տարանջատում Հայաստանից):

8. Զանգվածային հարձակում Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀԱԵ բարձրագույն հոգևոր դասի մշտական վարկաբեկմամբ։

Պետք է արձանագրել, որ Հայաստանում ոչ թե պարզապես հազարամյա ազգային գաղափարախոսությունն են կոտրում, այլ ՀՀ բնակչությանը նախապատրաստում են, որպեսզի գործընթացներին առավելագույն հնազանդություն ստանան, թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի Հանրապետության կազմաքանդման ծրագրերի ֆոնին։

Առանձին պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցու վրա նողկալի հարձակումները «զարմանալիորեն» համընկնում են Հայաստանի նկատմամբ սողացող, զանգվածային օկուպացիա (ֆիզիկապես Հայաստանի որոշ տարածքներ արդեն օկուպացիայի տակ են) սկսելու Ադրբեջանի մտադրության հետ՝ մեր երկրի տարածքները թուրքալեզու քոչվոր ցեղերի ներկայացուցիչներով բնակեցնելու միջոցով:

Ինչպե՞ս կանգնեցնել սեփական երկրի և հայկական էթնոքաղաքական տարրի ոչնչացմանը դիմագրավելու հայերի պատրաստակամությունը քայքայող այս գործընթացը:

Հայ հասարակությունը քաղաքական լճացման մեջ է։ Պատճառը թուրքամետ տեղեկատվական ռեսուրսների կողմից բնակչության ուղեղների մշտական լվացումն է և հիասթափությունն ընդդիմադիր ինստիտուտների (կուսակցություններ, շարժումներ, միավորումներ)՝ իրավիճակն արմատապես փոխելու անկարողությունից։

Եվ տվյալ դեպքում Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուտն է, որը դիմադրում է թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրություններին համահունչ կոլաբորացիոնիստական գաղափարախոսության ներթափանցմանը։

Պետք է առանձին նշել, որ վերջին 1700 տարիների ընթացքում հենց Հայ առաքելական եկեղեցին է կանգնած եղել հայկական ինքնության պահպանման հիմքում, որն ըստ էության, իր ստեղծման առաջին իսկ օրերից դասական կրոնական համակարգ չի եղել: Եկեղեցին մեր դեպքում եղել է, կա և կմնա հայապահպանության ինստիտուտ։ Սկսած լեզվից ու կրթությունից, վերջացրած հայկական ինքնության պահպանման միտումների գեներացմամբ։

Բնական է, որ հայ եկեղեցին ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանում իրականացվող պետության ոչնչացման ծրագրի մեջ և, հետևաբար, միակ համակարգն է, որը հայ հասարակության քայքայմանը դիմակայելու ռեսուրսներ և հնարավորություն ունի:

Սա, իհարկե, խիստ անշահավետ դիրքորոշում է Հայաստանի ապամոնտաժումն իրականացնող հեղինակների համար։

Հայ եկեղեցին, ըստ էության, միշտ և բոլոր ժամանակներում եղել է հայ ժողովրդի պաշտպանության վերջին գիծը։ Եվ սա չափազանցություն չէ, պետք է ընդամենը նայել հայկական եկեղեցիներին, որոնք իրենց կառուցվածքով և ճարտարապետությամբ ավելի շատ ամրոց են հիշեցնում, քան հոգևոր կառույցներ. նեղ պատուհան-հրակնատներ, նվազագույն շքեղություն և առավելագույն տարածք պաշտպանության կազմակերպման համար, պահեստներ և ջրի աղբյուր հենց եկեղեցու ներսում:

Նույնը հոգևոր առումով. կռվող հայերի առաջին շարքերում միշտ եղել են քահանաներ և, բնականաբար, զավթիչներն առաջինը հենց հոգևորականներին էին ոչնչացնում:

Վերադառնալով մերօրյա Հայաստանի իրադարձություններին՝ հասկանում ենք, որ եկեղեցականների դեմ զանգվածային հարձակման նպատակը մեկն է՝ մարդկանց ընկալումներում կոտրել եկեղեցին որպես ինստիտուտ և դրանով իսկ նրանց գիտակցության մեջ քանդել պաշտպանության վերջին գիծը, մարդկանց վերածել պարզապես կամազուրկ, քարոզչությունից հիմարացած կենսազանգվածի՝ դիմադրության զրոյական կամքով։

Այս է փաստացի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների լեյտմոտիվը։

Հենց այստեղ էլ ծագում է վերջին հարցը. ինչպիսի՞ն կլինենք մենք։ Խաչը ձեռքներիս (անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տեսքով), թե՞, պատկերավոր ասած, խաչված՝ «իրական Հայաստանի» անվան տակ։

Մենք ենք որոշողը․․․

Արման Աբովյան

ՀՀ ՇՄ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է․

«Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։

Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի անբաժան մասն են։ Նրանք ոչ միայն վտանգավոր չեն, այլև օգտակար են՝ կատարելով կարևոր գործառույթ՝ վերահսկելով վնասատու միջատների, մկների և այլ փոքր կենդանիների պոպուլյացիան։

Բոլոր օձերը վտանգավոր չեն, իսկ Հայաստանի տարածքում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Շատ հաճախ մարդիկ առանց տարբերելու՝ սպանում են բոլոր տեսակի օձերին։

Հորդորում ենք՝

Եթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան,

Զանգահարեք Արտակարգ իրավիճակների նախարարություն կամ բնապահպանական կառույց,

Սովորեցրեք երեխաներին խուճապի չմատնվել՝ օձի ներկայության դեպքում,

Համացանցում մի տարածեք օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր կամ լուսանկարներ, դա խրախուսում է սխալ վերաբերմունք։

Պաշտպանելով օձերին՝ մենք պաշտպանում ենք նաև բնության հավասարակշռությունը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է տեսնել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության երկկողմ բանակցությունները։ 

Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«ԱՄՆ նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե բանը հասնի դրան», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփը պատրաստ է եռակողմ բանակցությունների Պուտինի և Զելենսկու հետ Թուրքիայում։ «Բայց նա ցանկանում է, որ այս երկու առաջնորդները, երկու կողմերն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ շուրջ»:

«Եվ մենք տեսանք, որ նրանք դա արեցին այսօր նախագահ Թրամփի կոչով», - ասել է Լևիթը:

Նա հրաժարվել է գնահատական ​​տալ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ փուլին՝ ասելով, որ Թրամփը դա կանի ավելի ուշ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի առաջարկին, որը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում ռազմաճակատի որոշ հատվածներում, որպեսզի կողմերը կարողանան հավաքել իրենց զինվորների մարմինները։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան չի փոխել հրադադարի հարցի օրակարգը։ Խոսքը անվերապահ հրադադարի, գերիների փոխանակման ու երեխաների ու խաղաղ բնակիչների վերադարձի մասին է։

Միաժամանակ, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, ռուսները դեռևս չեն տեսնում հրադադարի հնարավորություն։

«Ինչպես ասացին «հրադադարի» մասին՝ պատրաստ են երկու-երեք օրով «հրադադարի»՝ մարտի դաշտից մահացածներին հավաքելու համար։ Կարծում եմ՝ հիմարներ են, որովհետև «հրադադարն» նրա համար է, որ զոհեր չլինեն։ Այսինքն՝ տեսնում եք տրամադրությունը՝ իրենց համար սա պատերազմի կարճատև դադարի հարց է։

Զելենսկին ընդգծել է, որ իրոք ցանկանում է, որ ամերիկացի գործընկերները «ուժեղ քայլերով պատժամիջոցների փաթեթ ուղարկեն Սենատ, իսկ «ռուսներին» մղեն հրադադարի խիստ պատժամիջոցներով»։

«Նրանք դա դեռ այլ կերպ չեն հասկանում: Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է: Ի վերջո, արդեն հինգ ամիս է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել է իր ազդանշանը ամբողջական հրադադարի վերաբերյալ, և մենք աջակցել ենք նրանց», - հավելել է Զելենսկին:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կարող են ակտիվ փուլ մտնել 2025 թվականին։ Ըստ ТАСС-ի՝ հայտնել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։

«Ակնկալում ենք, որ բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։ Աշխատանքներ են տարվում նաև ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վրա», -նշել է առևտրային ներկայացուցիչը։

Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Ռոման Բաբուշկինը հայտարարել է, որ այսօր Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը անհրաժեշտություն է դարձել։ «Դրա ստեղծմամբ շատ խոչընդոտներ կվերացվեն, և փոխադարձ մուտքը շուկաներ զգալիորեն կընդլայնվի», -նշել է նա՝ ընդգծելով, որ ազատ առևտրի համաձայնագիրը «ևս մեկ շրջադարձային կետ և առևտրատնտեսական համագործակցության շրջադարձային կետ» կդառնա։

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։

Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտո

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան