Live24
Հունիսի 20, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ-ի կողմից Օմանի միջոցով վերջերս ներկայացված առաջարկին Իրանի պատասխանը քննարկվում է։ Ինչպես տեղեկանում ենք Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Կառավարության նիստում իր ելույթում Իրանի ԱԳ նախարարը զեկույց է ներկայացրել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ամերիկացի բանակցողների կողմից Օմանի միջոցով Իրանին ուղարկված առաջարկին։

«Այդ նամակի պատասխանը պատրաստվում է», – հայտարարել է Արաղչին։Մայիսի 31-ի երեկոյան X սոցիալական հարթակի իր էջում Արաղչին գրել էր, որ ամերիկյան առաջարկը հանձնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։ 

«Իմ սիրելի եղբայր Բադր բին Համադ ալ-Բուսաիդին, Օմանի հարգարժան արտաքին գործերի նախարարը, այսօր կարճատև այցով ժամանել է Թեհրան՝ ներկայացնելու ԱՄՆ-ի առաջարկի տարրերը, որոնց համապատասխան արձագանք կտրվի՝ համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների, ազգային շահերի և իրավունքների», – ասել է Արաղչին։

Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 12-ից ի վեր Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու նպատակով։ Բանակցությունների 5-րդ փուլը կայացել է մայիսի 23-ին, Հռոմում։

Հունիսի 1-ին ՌԴ ռազմական օդանավակայանների վրա Ուկրաինայի հարձակումը ռազմական պատմության մեջ նույն դերն ունեցավ, ինչ 1941 թվականին Ճապոնիայի հարձակումն ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի նավատորմի կենտրոնական բազայի՝ Փեռլ Հարբորի վրա՝ ամբողջությամբ վերաշարադրելով պատերազմի կանոնները:

Ինչպես գրում է The Washington Post-ի սյունակագիր Մաքս Բութը, Փեռլ Հարբորի վրա հարձակումը նշանավորել է ավիակիրների վերելքը՝ որպես ծովային պատերազմում գերիշխող ուժ։ Իր հերթին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը ռուսական կործանիչների վրա բացահայտեց ամբողջ աշխարհում ավիաբազաների խոցելիությունը։

«Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խումբը, որի կառուցումը, հավանաբար, արժեր ընդամենը տասնյակ հազարավոր դոլարներ, կարող է 2 միլիարդ դոլարի վնաս պատճառած լինել Ռուսաստանի ամենաբարդ կառուցվածքն ունեցող ինքնաթիռներին»,- նշում է հեղինակը։

Ըստ Բութի՝ այս հարձակմամբ ուկրաինացիները հայտնաբերել են կրիտիկական խոցելիություն, «որը պետք է գիշերը արթուն պահի աշխարհի յուրաքանչյուր գեներալի»:

«Եթե ուկրաինացիները կարող էին անօդաչու թռչող սարքերն այդքան մոտ պահել ռազմականացված պետության նման հիմնական ավիաբազաներին, ի՞նչը կխանգարի չինացիներին նույնն անել ԱՄՆ-ի ավիաբազաների, կամ պակիստանցիներին՝ հնդկական ավիաբազաների, կամ հյուսիսկորեացիներին՝ հարավկորեական ավիաբազաների հետ», – հարցէ հղում հոդվածագիրը:

Արդյունքում, ՌԴ զինվորականները, որոնք կարծում էին, որ իրենց ավիաբազաներն ապահով են էլեկտրիֆիկացված ցանկապատերի և պահակակետերի միջոցով, այժմ ստիպված կլինեն հաշվի առնել երկնքից եկող սպառնալիքը, որը ներկայացնում են էժան, ամենուր տարածված անօդաչու թռչող սարքերը:

Ըստ հոդվածագրի՝ այս սպառնալիքի ֆոնին հսկայական ներդրումներ կպահանջվեն հակադրոնային համակարգերում:

«Սարդոստայն» գործողությունը վճռական հարված չի լինի ռուս զինվորականներին, ինչպես Փեռլ Հարբորի վրա հարձակումը վճռական հարված չէր ամերիկացի զինվորականներին, նշում է լրագրողը։ Սակայն կիրակի տեղի ունեցած հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ուկրաինացիներն ապացուցում են, որ շատ ավելի դիմացկուն և հարմարվողական կռվողներ են, քան որևէ մեկը սպասում էր Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ:

«Իհարկե, ռուսները սեփական անօդաչու սարքերն են կառուցում Իրանի օգնությամբ, բայց անօդաչուների մրցավազքում նրանք անընդհատ մեկ-երկու քայլ ետ են մնում ուկրաինացիներից, ինչպես նորից ցույց տվեց կիրակնօրյա գործողությունը»,- ընդգծում է նա։

Բացի այդ, ըստ Բութի, կիրակի տեղի ունեցած հարձակումը կարող է նաև խաթարել միջուկային կայունությունը, քանի որ նույն ռմբակոծիչները, որոնք սովորական թևավոր հրթիռներ են արձակում Ուկրաինայի դեմ, նախատեսված են նաև միջուկային զենք գործարկելու համար:

Հիշեցնենք, որ կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների: Պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։

Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները 5 մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։

Անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի Անվտանգության ծառայության՝ ՌԴ ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռների ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։

Զելենսկին հայտնել է, որ լսել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի զեկույցը այս գործողության վերաբերյալ։ Նա գործողությունն անվանել է Ուկրաինայի անկախ արդյունք, որը նախապատրաստվում էր ավելի քան 1,5 տարի։

«Միանգամայն փայլուն արդյունք: Ուկրաինայի անկախ արդյունք: Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում մեկ տարի, վեց ամիս և ինը օր: Մեր ամենաերկար պլանավորված գործողությունը: Մեր մարդիկ, ովքեր նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից», – ասել է նա:

Իր երեկոյան ելույթում Զելենսկին հայտնել է, որ այս գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության «գրասենյակը» տեղակայված է մարզերից մեկում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։

 

Ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար, գրում է լեհական Mysl Polska հրատարակությունը։

Հոդվածի հեղինակ Յան Էնգելհարդը նշել է, որ միջուկային զսպման օբյեկտներին հարվածելը կարող է հիմք տալ Ռուսաստանին պատասխան գործողությունների, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման համար՝ համաձայն իր պաշտոնական ռազմական դոկտրինի։ 

«Հատուկ գործողությունը կարող է մեխ լինել հենց Զելենսկու դագաղին՝ գուցե նույնիսկ բառացիորեն»,- ասվում է հոդվածում։

Սոցցանցերում տարածվել են կադրեր՝ ինչպես են ուկրաինական ԱԹՍ-ները հարվածում ռուսական ավիաբազայում տեղակայված հրթիռակիր ինքնաթիռներին։

 

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։

Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:

Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։

Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի վնաս են հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​

Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին, շատ անորակ էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», - ասել է նա։

Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հորդորել ազատման դիմում գրել։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամին առնչվող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ։

Ռուսական կողմը շեշտել է, որ համապատասխան մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։ Մեղավորները անպայման կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։

Լավրովը և Ռուբիոն նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու պլանների վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ռուբիոն հեռախոսային զրույցի ընթացքում վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։

Աստղագետները հայտնաբերել են մի գալակտիկա, որը ծագում է տիեզերքի պատմության վաղ շրջանում և զարմանալիորեն նման է Ծիր Կաթին գալակտիկային՝ իր պարուրաձև կառուցվածքով ու կենտրոնով անցնող աստղերի և գազի ուղիղ գոտիով: Սակայն այն զգալիորեն ավելի մեծ զանգված ունի, ինչը նոր լույս է սփռում գալակտիկաների ձևավորման մասին պատկերացումների վրա։ 

Հեռավոր J0107a գալակտիկան դիտարկվել է այնպիսին, ինչպիսին այն եղել է մոտ 11,1 միլիարդ տարի առաջ, երբ տիեզերքը իր ներկայիս տարիքի միայն մեկ հինգերորդ մասն էր կազմում։ Հետազոտողներն օգտագործել են Չիլիում տեղակայված Atacama Large Millimeter/submillimeter Array (ALMA) աստղադիտարանը և ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը՝ ուսումնասիրելու այս գալակտիկան։

Հաստատվել է, որ J0107a-ի զանգվածը, ներառյալ՝ նրա աստղերն ու գազը, ավելի քան տասը անգամ գերազանցում է Ծիր Կաթինի զանգվածը, իսկ աստղառաջացման տարեկան արագությունը մոտ 300 անգամ ավելի բարձր է։ Այնուամենայնիվ, J0107a-ն ավելի կոմպակտ է, քան մեր գալակտիկան։

Մեծ պայթյունից (Big Bang) հետո՝ շուրջ 13,8 միլիարդ տարի առաջ, տիեզերքի առաջին մի քանի միլիարդ տարիների ընթացքում գալակտիկաները խառնաշփոթ և անկանոն կառուցվածքներ ունեին և շատ ավելի հարուստ էին գազով, քան ներկայումս։ Այդ գործոնները նպաստում էին աստղերի ձևավորման ծայրահեղ բռնկումներին։ Թեև այսօր կանոնավոր գոտիով պարուրաձև կառուցվածքով գալակտիկաները տարածված են, 11,1 միլիարդ տարի առաջ նման օրինակները սովորական չէին։

Ջեյմս Ուեբ աստղադիտակը, դիտելով տիեզերքի վաղ շրջանը, պարզել է, որ պարուրաձև գալակտիկաները ի հայտ են եկել շատ ավելի վաղ, քան նախկինում էր հայտնի։ J0107a-ն այժմ համարվում է գոտիով պարուրաձև գալակտիկաների հայտնի ամենավաղ օրինակներից մեկը։

Ուկրաինան աննախադեպ ծավալի անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում՝ թիրախավորելով տասնյակ ռազմավարական ռմբակոծիչներ մի քանի բազաներում։ Լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից առաջ, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատվիրակություն է ուղարկում պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ՝ երկուշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանի հետ հրադադարի բանակցությունների համար, գրում է Axios-ը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին։ Ուկրաինացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ գործողությունն իրականացվել է երկրի անվտանգության ծառայության կողմից և ծրագրված է եղել ավելի քան մեկ տարի: Պաշտոնյան ասել է, որ հետախուզության աշխատակիցները հարձակման անօդաչու սարքեր են գործարկել բեռնատարներից, որոնք գաղտնի տեղադրված են եղել ռուսական ավիաբազաների մոտ, որոնցից մեկը Սիբիրում է, Ուկրաինայից հազարավոր կիլոմետրեր հեռու: Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ խոցվել է մոտ 40 ռուսական ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ։

Ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ հարձակման ենթարկված ինքնաթիռներն օգտագործվել են ռուս զինվորականների կողմից ուկրաինական քաղաքների վրա օդային հարվածներ հասցնելու համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը ծանր հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին, այդ թվում՝ Կիևին։

Ֆոտո

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. Վարդան Ոսկանյան

Սամվել Կարապետյանի տեսակցությունները արգելվել են. փորձում են լիակատար մեկուսացնել. «Ժողովուրդ»

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին

Հիմա էլ հանդես է գալիս որպես գլխավոր գլխավոր ուխտոլոգ. Տեր Գաբրիել Վարդանյանը՝ Փաշինյանի մասին

«Հրապարակ». ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել

Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ի՞նչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը

Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի գործողության նպատակը չէ. Նեթանյահու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հայտարարությունը

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին