ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում է իր Model Y ինքնակառավարվող մեքենաների փորձարկումները Տեխասի նահանգի Օսթին քաղաքում. հունիսին կկայանա առաջին «ինքնառաքումը» գործարանից պատվիրատուին։ Այս մասին Մասկը գրել է X սոցիալական հարթակում։
«Tesla-ն վերջին մի քանի օրվա ընթացքում Օսթինի փողոցներում փորձարկում է Model Y ինքնակառավարվող (առանց վարորդի) ավտոմեքենաներն՝ առանց որևէ միջադեպի: Պլանավորված ժամկետից մեկ ամիս շուտ։ Արդեն հաջորդ ամսին կկայանա առաջին ինքնառաքումը գործարանից պատվիրատուին», – գրել է աշխարհի ամենահարուստ մարդը։
Երեկ՝ հունիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաոչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րրդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները Վարդանանց 5 հասցեում գտնվող գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 6 կրակված պարկուճ, սրճարանի մետաղյա դռանն ու ներսում եղած զովացուցիչ ըմպելիքների համար տեղադրված սառնարանի վրա՝ կրակոցի հետքեր:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցի հետևանքով տուժածներ չկան, քանի որ քրեական ու համայնքային ոստիկանները Երևանում գործող բոլոր հիվանդանոցներ օպերատիվ խմբեր են ուղարկել, և պարզել, որ հիվանդանոց վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ չեն տեղափոխվել:
Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։
Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Նիկոլ Փաշինյանի գրառումը․
«Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։
Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։
Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է․
«2021-ին շատ բան չգիտեինք: Հավատում էինք, որ մեր շահերը պաշտպանող ու իշխանափոխություն անող ուժեր ենք ընտրում: Ամեն մեկս մեր ճաշակով, մեր հավատալով:
Չգիտեինք, որ իրանց ամենամեծ սխրանքը լինելու է սուր հարցը ԱԺ-ում: Չգիտեինք, որ իրանց միշտ ճնշելու են, երբեմն ծեծելու, նվաստացնելու` նույնիսկ լեգենդների:
Չգիտեինք, որ իրանց մեջ Նիկոլին ներող ու արդարացնողներ կլինեն: Չգիտեինք, որ իրանց մեջ կյանքից գոհ ապրողներ կլինեն: Չգիտեինք, որ 2026 թվին սպասողներ կլինեն:
Հիմա գիտենք:
Հիմա ուրիշ ա: Հիմա իշխանության առաջին դեմքերը ամեն ինչ անում են բացահայտ: Հիմա վերջին հենարանի` Եկեղեցու դեմ են կռվում և մենք, գիշեր ու ցերեկ փողոց դուրս եկողներս, տեսնում ենք, որ կռիվ տվող չկա` միայն հարցազրույց տվող կա:
Իսկ հասկանու՞մ եք, որ ինչքան Նիկոլը նվաստացնում ա մեզ, այնքան ավելի շատ ենք մտածում, որ ապուշություն ենք արել 2021-ին ձեզ հավատալով:
Ազգի մեծամասնությանը, Նիկոլը մի կողմից, ընդդիմությունը մյուս` գժի տեղ են դրել:
Հիմա մենք ի՞նչ անենք։
Ալենի ասած` պատրաստվենք ադրբեջանցիների հետ առևտրին, ամեն դեպքում նորաձև կրթվենք, կարող ա պետք գա.... Քեռու կին գտնենք, ով չունի...
Հա...սպասենք` ռո՞ւսը կանի, ամերիկացի՞ն, չինացի՞ն, Ֆանտոմա՞սը։
Պայթելու ա: Դա բնության օրենք ա:
Իսկ գիտակցո՞ւմ եք, որ պայթելուց ձեզ էլ ա տանելու։
Որովհետև ինչքան Նիկոլը նվաստացնում ա մեզ, այնքան ավելի շատ ենք հիասթափվում նրանցից, ում ժամանակին ընտրել ենք մեզ պաշտպան:
2026-ա գալիս: Ուզո՞ւմ եք սպասենք։
Հարց չկա:
Վաղը ձայն մուրալու օրն է գալու` մի հիասքանչ ժամանակ»:
Լեհաստանի ընդդիմադիր թեկնածու, եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,89%-ը։
Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի տվյալները։Նրա մրցակից, Վարշավայի քաղաքապետ և վարչապետ Դոնալդ Տուսկի կողմնակից Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է ձայների 49,11%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 71,31%, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար։
42-ամյա Նավրոցկին խոստացել է տնտեսական և սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որն առաջնահերթություն կտա լեհերին, ոչ թե այլ ազգերին, այդ թվում՝ ուկրաինացի փախստականներին, նշում է Reuters-ը։
Լեհաստանում իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, և նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում։ Սակայն նախագահը կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։
Ակնկալվում է, որ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, կշարունակի նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունը։
Իրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է iribnews.ir կայքը::
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ այն գրանցվել է այսօր ժամը 07:18-ին Բալդաջիից 9 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթի 7 կիլոմետր խորության վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տարածել է դավադրապաշտական տեսություն, ըստ որի՝ իր նախորդ Ջո Բայդենը մահացել է դեռ 2020-ին, իսկ այժմ նրան փոխարինում է «կլոն»։
Ինչպես գրում է Daily Mail-ը, ԱՄՆ նախագահը սոցկայքում կիսվել է օգտատերերից մեկի գրառմամբ, որում ասվում է.«Ջո Բայդեն գոյություն չունի. նա սպանվել է 2020-ին։ Ներկայումս տեսնում եք Բայդենի կլոններին, կրկնօրինակներին ու ռոբոտացված, հոգի ու բանականություն չունեցող արարածներին»։ Թրամփն իր կողմից որևէ մեկնաբանություն չի արել:
Թրամփի կողմից այս գրառման տարածումը հանրության մեջ մեծ տարակուսանք է առաջացրել։ Սոցցանցերում գրառմանն արձագանքել են թե՛ նրա կողմնակիցները, թե՛ ընդդիմախոսները։ Թրամփի էջի մեկնաբանությունների բաժինը լցվել է ամենատարբեր տեսություններով ու ենթադրություններով այն մասին, թե ինչ կարող է պատահել հաջորդիվ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ հանդիպում է ունեցել Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի հետ և լսել նրա զեկույցը «Սարդոստայն» գործողության արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական ռազմական օդանավակայանների վրա։
«Բացարձակապես հիանալի արդյունք։ Ուկրաինայի անկախ արդյունք։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում։ Մեր ամենաերկար հեռահարության գործողությունը», - գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ում։ «Իհարկե, մենք հիմա ամեն ինչ չենք կարող ձեզ պատմել, բայց այս ուկրաինական գործողությունները անպայման կգրվեն պատմության գրքերում։ Ուկրաինան պաշտպանվում է, և ճիշտ էլ անում ենք։ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը զգա այս պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»,– ընդգծել է նա։
Իր երեկոյան ազգին ուղղված ուղերձում Զելենսկին բացահայտել է գործողության որոշ մանրամասներ։ Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցել են ընդհանուր առմամբ 117 անօդաչու թռչող սարքեր և նույնքան անօդաչու թռչող սարքերի օպերատորներ։
«Ամենահետաքրքիրը, և դա արդեն կարելի է հրապարակավ ասել, այն է, որ մեր գործողության «գրասենյակը» Ռուսաստանի տարածքում գտնվում էր Ռուսաստանի ԱԴԾ-ի շտաբի կողքին՝ նրանց շրջաններից մեկում», - ասել է նախագահը։
Նրանց օդանավակայաններում գտնվող ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34 տոկոսը հարվածի տակ է հայտնվել։ Մեր մարդիկ գործել են Ռուսաստանի տարբեր շրջանների տարածքում՝ երեք ժամային գոտիներում։ Եվ մեր մարդիկ դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից գործողության նախօրեին, այժմ նրանք անվտանգ են՝ նրանք, ովքեր օգնել են մեզ։
Հունիսի 1-ին ԱԴԾ «Սարդոստայն» գործողության շրջանակներում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռյազանի մարզի «Դյագիլեվո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանների վրա։ Անօդաչու թռչող սարքերը արձակվել են օդային գծի մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ հաղորդագրությունների՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 41 ռուսական ռազմավարական ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են հինգ շրջանների, այդ թվում՝ Ամուրի մարզի ռազմական օդանավակայանների վրա։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ «մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են» Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում, իսկ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում «բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել»։