Live24
Մայիսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաեւ բանակը։ Ռազմական ոստիկանության պետ, շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահսկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի:

Աշոտ Զաքարյանի «սխոդկայից» հետո հրամանատարներին «պատիվ» են տվել, այդ գործն էլ իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։

Պետական պաշտոնյաները «ջրի ճամփա» են սարքել Գյումրին: Մեկ շաբաթ առաջ էլ Գյումրի էր մեկնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այցելել բժշկական կենտրոններ եւ հանդիպել, իր բնորոշմամբ` «հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ»: Նույն օրերին Գյումրի էր մեկնել նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայերն ու ադրբեջանցիներն այլ երկրներում իրար հետ ընկերություն էլ են անում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Շատ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում հայերն ու ադրբեջանցիները, եթե այլ բան չկա այդ պահին, նաև իրար հետ ընկերություն են անում, և ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր չէ տեղափոխել էստեղից, և մենք, այո, ուզում ենք առնվազն ոչ կոնֆլիկտային հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ։ Սովորական ժողովուրդը, և հայ, և ադրբեջանցի, ուզում է մեկ բան, այլ բան է, որ այդ ժողովուրդների պետությունները ժողովրդին այլ բան են ներարկում, որն ազդում է։ Եթե պետության կողմից դա չարվի, ինչը մենք ուզում ենք, ապա ժողովուրդը շատ հանգիստ ընդունելու է այդ փաստը»,-ասաց Թորոսյանը։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Թորոսյանը Բաքու տուրիստական այցով կգնա, նա պատասխանել է․ «Այո, եթե իրավիճակն այնքան բարենպաստ լինի, որ դա հնարավոր լինի, իհարկե, կգնայի, իրենց էլ կընդունեինք մեր մոտ»։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրումից, նա նշեց նաև, որ դրանից հետ հնարավոր են նաև դիվանագիտական հարաբերություններ․ «ՀՀ-ն և Ադրբեջանը կբացեն դեսպանատներ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչո՞ւ չպիտի բացվեն»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։ «Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց՝ կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար:

Ըստ այդ աղբյուրի, իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում։ Ասում են` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է: Իշխանությունները, որ 18-ից հետո զերծ էին մնում բիզնեսին հարվածելուց, հիմա քերթում են գործարարներին` կամայական թվեր են նրանց վրա դնում՝ պահանջելով հոգալ պետության կարիքները։ Փողը պակասել է, պահանջները` մեծացել, ցինիզմը` շատացել, եւ իշխանություն պահելու համար այլեւս բիզնեսմենների օգնության կարիքը չեն զգում:

ՊԵԿ-ից մեր հարցին ի պատասխան, ըստ էության, չհերքեցին ստուգումների փաստը. «ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Ստուգումները չեն իրականացվում ըստ կազմակերպության անվանումների։ Հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների, ուստի Ձեր հարցադրման հետ կապված՝ կարող ենք հաղորդել այսքանը»։

«Հրապարակ» թերթը գրել է.

Մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաեւ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին եւ Երեւանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։

Տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՊՈՒ-ի պատգամավորներն արդեն իսկ որոշել են չմասնակցել այդ նիստերին՝ հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ: Բացի այդ, մեզ ասացին, որ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին, իսկ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն` այդ քննարկումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։

Կանադայի նոր նորընտիր վարչապետ Մարկ Կարնին իր առաջին պաշտոնական այցը կսկսի Եվրոպայից։

Արտասահմանյան ուղևորության ընթացքում Կարնին կլինի Փարիզում և Լոնդոնում՝ նպատակ ունենալով ամրապնդել Եվրոպայի հետ երկրի դաշինքը։

Այս այցը հատկանշական է Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց հետո Կանադայի և Միացյալ Նահանգների միջև աճող լարվածության ֆոնին:

Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ առայժմ Կրեմլում սպասում են առաջնորդների հեռախոսազրույցին, որը պետք է տեղի ունենա երեքշաբթի: 

Պեսկովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների նոր զրույցը կարևոր քայլ է, որը երանգ է հաղորդում երկկողմ հարաբերությունների վերակենդանացմանը:

Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից և հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Քոչարյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Հնդկաստանում, Գուջարաթ նահանգի Ամրելի շրջանում, հազվագյուտ ասիական առյուծները երկու շաբաթում հարձակվել են երեք մարդու վրա։ Այս մասին հայտնել է The Indian Express-ը։

Առաջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի վերջում, երբ յոթամյա տղան գնացել է գետից ջուր բերելու և այլևս չի վերադարձել։ Նրա հարազատները սկսել են որոնումները և շուտով գտել են նրան, սակայն արդեն ուշ էր։ Տեղական անտառային վարչության աշխատակիցները արագ գտել և բռնել են երկու առյուծի, որոնք եղել են հարձակման վայրի մոտ։ Գիշատիչներին ուղարկել են հատուկ կենտրոն «հետազոտության» համար, բայց որոշ ժամանակ անց նրանց ազատ են արձակել՝ բնակավայրերից հեռու։

Վերջին մահվան ելքով հարձակումը տեղի է ունեցել նույն նահանգում մարտի 6-ին։ Անտառային վարչության աշխատակիցները անտառում գտել են մարդու մարմնի մասեր։ Հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են 34-ամյա Նազիմ Քուրեշիին, որի ստորին մասը առյուծները կերել էին։ Քննիչները նշել են, որ դեպքի ճշգրիտ պատկերը դեռ չի վերականգնվել, սակայն Քուրեշիի կողքին հայտնաբերվել են առյուծի հետքեր։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

 

Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զnրավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Այսօր տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։

Նշվում էր նաև ժամկետ․ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Սա բառացիորեն այն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։

Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»,-գրել է նա:

Ֆոտո

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրիի փոխքաղաքապետ

«Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում». Լեհաստանի փոխարտգործնախարար

ՔՊ-ական պատգամավորներից մեկն արձագանքել է իմպիչմենտի առաջարկով ուղարկված նամակին

«Հեղափոխությունից հետո վստահ էինք, որ բնակարան ենք ունենալու»․ Վանաձորի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Հնարավոր չէ ապրել աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի, Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից․ Պետդեպ

Հույս չունենաք․ Մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին. Արամ Սարգսյան

Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին. հայտարարություն

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարի անց վերադարձել է նախկին տիրոջ մոտ

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել