Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարվելը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելուց և համաձայնել իր զինված ուժերի հնարավորությունների սահմանափակմանը։ Այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախ, բանակցությունների ենթակա չէ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
«Ուկրաինան երբեք չի ճանաչի օկուպացված տարածքները։ Երկրորդ, ոչ մի երկիր չի կարող վետո դնել ուկրաինացի ժողովրդի ընտրության վրա, Ուկրաինայի ընտրության վրա՝ մասնակցելու այս կամ այն միությանը՝ լինի դա Եվրոպական միությունը, թե ՆԱՏՕ-ն: Երրորդ, չի կարող լինել Ուկրաինայի պաշտպանունակության ոչ մի սահմանափակում, մեր բանակի հզորության, մեր հնարավորությունների ոչ մի սահմանափակում», – ասել է նա՝ պատասխանելով բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի «կարմիր գծերի» վերաբերյալ հարցին։
Ի դեպ, նա նաև նշել է, որ համաձայն չէ «կարմիր գծեր» բնորոշման հետ։ Դրանք, իր խոսքով, հիմնարար սկզբունքներն են, որոնք բանակցությունների ենթակա չեն, որոնց «դիպչել չի կարելի»։
2024 թ. հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը, որը ենթադրում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի ճանաչում, Ուկրաինայի արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակի ամրագրում, երկրի «ապառազմականացում և դենացիֆիկացում», հակառուսական պատժամիջոցների չեղարկում:
Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարվելը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելուց և համաձայնել իր զինված ուժերի հնարավորությունների սահմանափակմանը։ Այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախ, բանակցությունների ենթակա չէ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
«Ուկրաինան երբեք չի ճանաչի օկուպացված տարածքները։ Երկրորդ, ոչ մի երկիր չի կարող վետո դնել ուկրաինացի ժողովրդի ընտրության վրա, Ուկրաինայի ընտրության վրա՝ մասնակցելու այս կամ այն միությանը՝ լինի դա Եվրոպական միությունը, թե ՆԱՏՕ-ն: Երրորդ, չի կարող լինել Ուկրաինայի պաշտպանունակության ոչ մի սահմանափակում, մեր բանակի հզորության, մեր հնարավորությունների ոչ մի սահմանափակում», – ասել է նա՝ պատասխանելով բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի «կարմիր գծերի» վերաբերյալ հարցին։
Ի դեպ, նա նաև նշել է, որ համաձայն չէ «կարմիր գծեր» բնորոշման հետ։ Դրանք, իր խոսքով, հիմնարար սկզբունքներն են, որոնք բանակցությունների ենթակա չեն, որոնց «դիպչել չի կարելի»։
2024 թ. հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը, որը ենթադրում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի ճանաչում, Ուկրաինայի արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակի ամրագրում, երկրի «ապառազմականացում և դենացիֆիկացում», հակառուսական պատժամիջոցների չեղարկում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում 2025 թ. մարտի 5-ին հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին»,- այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինանսների նախարարությունը:Նշվում է, որ տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ:
«Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ: Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես»,- եզրափակվում է նախարարության տարածած հաղորդագրությունը:
Ռուսաստանում քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրումը քիչ հավանական է առաջիկա յոթ տարվա ընթացքում, Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի անդամ Սվետլանա Բեսարաբը։
«Ստեղծված պայմաններում դեռևս շատ դժվար է պատկերացնել քառօրյա աշխատանքային շաբաթ։ Տրամաբանական է, որ ամբողջ օրենսդրությունը, այդ թվում՝ աշխատանքային ոլորտը, դառնում է ավելի մարդասեր և աստիճանաբար կենտրոնանում է անհատի վրա։ Այսպիսով, ժամանակի ընթացքում չորսօրյա աշխատանքային շաբաթվա ներդռրումը իրական է և հնարավոր: Ինչու ոչ։ Մենք անցնում ենք ռոբոտացման, բոլոր գործընթացների թվայնացման, արտադրության ավտոմատացման։ Բայց դա հնարավոր է ոչ հիմա, օբյեկտիվորեն ոչ մոտ ապագայում։ Կարող եմ ասել, որ առաջիկա յոթ տարում դա հաստատ չի լինի»,- նշել է Բեսարաբը։
Նրա խոսքով, քառօրյա աշխատանքային շաբաթվա խնդիրն ուսումնասիրելու հավակնոտ խնդիրն առաջին անգամ հնչեցրել է Դմիտրի Մեդվեդևը Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյակին 2019 թվականին։ 2012-2020 թվականներին Մեդվեդևը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնը։ 2020 թվականի հունվարին նա նշանակվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ՝ պաշտոն, որը նա այժմ զբաղեցնում է։
ԱՄՆ-ն իր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել է «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետաքննություն» վարող միջազգային խմբից դուրս գալու մասին: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:
Սպասվում է, որ պաշտոնական հաստատումը Վաշինգտոնը հայտնելու է այսօր՝ մարտի 17-ին։
«Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունն այդ մասին արդեն հայտնել է եվրոպացի պաշտոնյաներին», - գրում է պարբերականը:
Խմբից ԱՄՆ-ի դուրս գալու պաշտոնական պատճառ է ճանաչվել «ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտությունը»:
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը X-ի հարթակում։
Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակ Սուֆյան Ալ-Կուդահը հաստատել է Թագավորության աջակցությունը բոլոր ջանքերին, որոնք ուղղված են վեճերը խաղաղ ուղիներով լուծելուն և կարգավորելուն, ինչն արտացոլում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության ամրապնդումը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնաթողությունից անմիջապես առաջ ներում էր շնորհել որդուն՝ Հանթերին, որը մեղավոր էր ճանաչվել և դատավճռի էր սպասում քրեական 2 գործերով:
Հունիսին երդվյալ ատենակալները 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էին ճանաչել 2018-ին զենք գնելիս թմրամոլ լինելու փաստը թաքցնելու համար: 2024թ. սեպտեմբերին էլ Հանթեր Բայդենը խոստովանել էր մեղքը մեկ այլ՝ հարկերից խուսափելու գործով՝ 2016-2019 թթ. 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար, նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում:
Բայդենը նաև ներում էր շնորհել իր ազգականներին: Իհարկե, նա առաջինը չէր դա արել:
Բիլ Քլինթոնը 2001-ին՝ իր 2-րդ ժամկետի վերջում, ներում էր շնորհել խորթ եղբորը՝ դերասան և երաժիշտ Ռոջեր Քլինթոնին, որը 1985-ին դատապարտվել էր կոկաինի համար:
Թրամփը 2020-ին ներում էր շնորհել դստեր՝ Իվանկայի սկեսրայրին՝ Չառլզ Քուշներին, որը դեռ 2005-ին դատապարտվել էր նախընտրական արշավների համար անօրինական նվիրատվությունների և հարկերից խուսափելու համար և երկու տարի բանտում էր անցկացրել:
ԱՄՆ-ը ծրագրում է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի պոլիգոններ, հաղորդում է RT-ն:
ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով՝ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմակայանից սարքավորումների փոխադրումը Հայաստանում Զառի բազա իրականացնել հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը:
Այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի համատեղ զորավարժությունների հետ։
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը:
Վերստին հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպավորություն ստեղծելն է, թե այն ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու նպատակով իրականացված դիվանագիտական աշխատանքի արդյունք է:
Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները ոչ մի հիմնավորում չեն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարված քայլերի, հրաժարված ձևակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկա նաև Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքվի բանտերում խոշտանգվող և կեղծ դատավարություններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու պահանջված կետերը հետապնդելու և դրանք առաջ մղելու ջանքերի մասին:
Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ համաձայնեցված լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգևորված ելույթներից հետո նույնիսկ այդ փաստաթղթի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել հանրությունից: Կասկածի տեղիք է տալիս նաև իբրև թե համաձայնեցված պայմանագրի հետագա ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խոսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին և առաջադրում են նորանոր պահանջներ:
Որևէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ գոյության բանաձևի կամայական խեղաթյուրումների համար, որոնք արվում են միմիայն սեփական իշխանությունը երկարաձգելու և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թույլ տված տապալումները քողարկելու նպատակով:
Դիվանագետների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակետները և հաշվի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տևական և կայուն խաղաղություն չի կարող հաստատվել հակամարտության միայն մեկ կողմի առավելապաշտական ցանկությունները բավարարելու միջոցով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս անվստահության մթնոլորտը խիստ պահանջված է դարձնում անկողմնակալ, հուսալի և պատասխանատու միջնորդական առաքելության ներգրավումը, իսկ արդար կարգավորման համար պարտադիր ենք համարում հետևյալ հիմնադրույթների հասցեագրումը.
- ՀՀ ինքնիշխանության իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականության ճանաչման և ադրբեջանական զորքերի դուրսբերման ճանապարհով
- ապաշրջափակում և տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահավետ տնտեսական համագործակցության հեռանկարով
- միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ հիմնարար իրավունքների ամրագրումը
- բոլոր գերեվարված և պատանդառված անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը և ակտիվ աշխատանք՝ անհայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
Թվարկված պահանջների հետ մեկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցված պայմանագրի հրապարակումը:
Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու և հայ ազգի զավակների ճակատագիրը Բաքվի բռնապետի քմահաճույքին թողնելու համար, ուստի եզրակացությունը մեկն է՝ այս պայմանագիրը որևէ առնչություն չունի խաղաղության հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղությունը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դեմ նոր պատերազմի համար:
17 մարտի, 2025թ.»։