Ռուսաստանում ավելի քան 60 տոկոս քաղաքացիներ ունեն ավելորդ քաշ, ինչը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Իրինա Ֆիլատովան ՆՍՆ-ի մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ավելորդ քաշը կապված է շաքարային դիաբետի դեպքերի աճի հետ, որոնց թիվը վերջին 15 տարում գրեթե կրկնապատկվել է։
Ֆիլատովան նշել է, որ ավելորդ քաշը վատացնում է կյանքի որակը, կրճատում է կյանքի տևողությունը, նվազեցնում վերարտադրողական ունակությունները և բացասաբար է ազդում ժողովրդագրական իրավիճակի վրա։ Նրա գնահատմամբ՝ շաքարային դիաբետի և հարակից հիվանդություններով մահվան դեպքերի մոտ 52 տոկոսը պայմանավորված է հենց այս հիվանդություններով, ինչը լուրջ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։
Ռուսաստանը մտնում է այն ութ երկրների ցանկի մեջ, որտեղ ապրում է ավելորդ քաշով մարդկանց ավելի քան կեսը։ Այդ ցանկում են նաև Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Մեքսիկան, Ինդոնեզիան և Եգիպտոսը։ 2021 թվականի տվյալներով՝ Ռուսաստանում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն կանանց 67 տոկոսը և տղամարդկանց 62 տոկոսը։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այդ ցուցանիշը կհասնի 73 տոկոսի։
Մասնագետները զգուշացրել են, որ արդեն 2035 թվականին ավելորդ քաշի հետ կապված խնդիրները կարող են կրճատել համաշխարհային ՀՆԱ-ն 2,9 տոկոսով, ինչը համարժեք է 4 տրիլիոն դոլարի։ 2019 թվականին Ռուսաստանում ավելորդ քաշի հետ կապված ծախսերը կազմել են 3,3 միլիարդ դոլար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճիշտ չի համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտանեկան գործերին միջամտելը, բայց կարծում է, որ եթե կինը ապտակում է ամուսնուն, ուրեմն մի պատճառ կա։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Ֆրանսիայի նախագահի` Վիետնամ կատարած այցի ժամանակ։ Լրագրողների նկարահանած կադրերում երևում է ինքնաթիռից դուրս գալու պահը, երբ Բրիջիթ Մակրոնը ձեռքով կտրուկ հրում է ամուսնուն։ Այնպիսի տպավորություն է, որ ապտակում է։
«Համոզված եմ, որ մեր կողմից ճիշտ չէր լինի մեկնաբանել Մակրոնների ընտանեկան գործերը։ Մյուս կողմից, եթե կինը ապտակում է իր ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց կրկնում եմ` դա մեր գործը չէ»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հիշեցնենք` Ելիսեյան պալատը սկզբում հերքում էր տեսանյութի իսկությունը, բայց երբ խոշոր ԶԼՄ–ները տարածեցին կադրերը, Ֆրանսիայի նախագահի շրջապատի անձանցից մեկը խոստովանեց, որ ընտանեկան վեճ է եղել: Ինքը՝ Մակրոնը, հետագայում հերքեց այդ վարկածը՝ հայտարարելով, որ ինքն ու կինը պարզապես կատակում էին։
Գոգավանի մաքսակետում արդեն 10 օր է՝ թույլ չեն տալիս կենդանիներով բեռնված 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, ոչ էլ թողնում են հետ գնան Ռուսաստան։
Ընկերությունից ահազանգում են, որ 190 ցլիկ առանց սնունդ արդեն 10 օր է՝ մաքսակետում է, կենդանիների 30 տոկոսն էլ անկել է։
«Ասում են՝ փաստաթղթերի խնդիր կա, բայց մենք նման խնդիր չունենք, այն թղթով, ինչ բոլորը, բայց մյուսներին թողնում են, մեզ չեն թողնում։ Կարծում ենք, որ մենաշնորհի հետ կապված խնդիր է, իրենց նախընտրելի կազմակերպություններին են թողնում միայն կենդանի ներմուծել»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, ՍԱՏՄ–ից թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Նշենք, որ ՊԵԿ–ից լրատվամիջոցներին ասել են, որ խնդիրը մաքսային մարմինների հետ չէ, ՍԱՏՄ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել մաքսատանը տնտեսվարողի կողմից:
Ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կարող է կորցնել ոչ միայն Դնեպրովսկը, Սումին, Խարկովը, այլև ամբողջ սևծովյան ափամերձ քաղաքները, ներառյալ Օդեսան։ Նրա կարծիքին միացել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, նշելով, որ Ուկրաինայի իրավիճակը վատթարանում է և «կշարունակի վատթանալ, քանի դեռ Կիևը հրաժարվում է փոխզիջումներից»։
Միևնույն ժամանակ, Կիևում և Արևմուտքում այս կարծիքին չեն համակարծիք։ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը նշել է, որ «Ուկրաինան չի պարտվում», իսկ նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պնդել է, որ Ուկրաինան ունի «կոզերներ» և «առաջնագծում իրավիճակը չի համապատասխանում ամենամռայլ կանխատեսումներին», փոխանցում է Газета.ру-ն։
Արևի վրա գրանցվել է պսակային զանգվածի` այս տարվա ամենամեծ արտանետումը, որն ուղղվել է դեպի Երկիր։ Այս իրադարձությունը, մեծ հավանականությամբ, հզոր մագնիսական փոթորիկներ կառաջացնի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը:
Նրա խոսքով՝ արտանետումը գրանցվել է անցած գիշեր, տիեզերական հսկողության մի շարք միջոցների օգնությամբ։ Այն M8.2 դասի արևային բռնկման հետևանք է, որը տեղի է ունեցել ժամը 03:05-ին (Մոսկվայի ժամանակով) թիվ 4100 ակտիվ շրջանում։ Այս շրջանը գտնվում է արևի տեսանելի սկավառակի կենտրոնական մասում` Արևից Երկիր գրեթե ուղիղ գծի վրա, ինչը բացառում է նույնիսկ տեսական հնարավորությունը, որ արտանետված նյութը մոլորակի կողքով կանցնի:
Բոգաչովը հստակեցրել է, որ արտանետումը հզորությամբ զիջում է նախորդ տարվա մայիսի իրադարձություններին, երբ գեոմագնիսական փոթորիկները հասնում էին առավելագույն՝ G5 մակարդակի: Այնուամենայնիվ, նախնական գնահատականներով, այն կարող է 2025 թվականին փոթորիկների ամենաինտենսիվ շարքն առաջացնել՝ մինչև G4 մակարդակի գագաթնակետերով (երկրորդ ամենաուժեղն է՝ կրիտիկական մակարդակից հետո):
Բացի այդ, հաշվարկները արևային պլազմայի բացառիկ բարձր արագություն են ցույց տալիս։ Սպասվում է, որ այն Երկիր կհասնի արդեն վաղը` Մոսկվայի ժամանակով ուշ երեկոյան։ Հասնելու ճշգրիտ ժամանակը և գեոմագնիսական ակտիվության վերջնական ցուցանիշները կհստակեցվեն, երբ նոր տվյալներ լինեն։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ալի Ջամուլը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«ՑԱԽԱԼ-ի ուժերը հարված են հասցրել և Լիբանանի հարավի Շաքիֆ շրջանում ոչնչացրել են «Հզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ալի Ջամուլին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են, որ հակամարտության սրման սկզբից ի վեր Ջամուլը կանգնած է եղել իսրայելական թիկունքի և ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ բազմաթիվ գնդակոծությունների հետևում, իսկ որոշ ժամանակ առաջ փորձեր է ձեռնարկել վերականգնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքը Լիբանանի հարավում, ինչը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է:
Փետրվարին ՑԱԽԱԼ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից՝ համաձայն զինադադարի համաձայնագրի, որը ձեռք էր բերվել 2024 թվականի նոյեմբերին՝ մեկ տարի տևած զինված հակամարտությունից հետո, միաժամանակ իսրայելական բանակը մնացել է հարավային Լիբանանի հինգ ռազմավարական դիրքերում՝ դա բացատրելով անվտանգության վերահսկողության հարցերով։
Լիբանանի ղեկավարությունն իր հերթին պետք է ապահովեր «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս։ Գետը որոշ հատվածներում 20-30 կմ է հեռու Լիբանան-Իսրայել սահմանից։ Բեյրութում չեն կարողացել պաշտոնապես հաստատել, որ համաձայնագրի այդ պայմանն ամբողջությամբ կատարվել է: Վերջին շաբաթներին Իսրայելը թիրախային գործողություններ է իրականացնում Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» մնացած ներուժի վերացման նպատակով:
Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնել են համայնքից։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը կրակում է, երբեմն նաեւ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։
Ըստ ՊՆ–ի՝ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 4-ից երկիր ներկրվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը կբարձրացվեն՝ 25 տոկոսից հասնելով 50 տոկոսի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Փիթսբուրգում կայացած հանրային միջոցառման ժամանակ, հաղորդում է BBC News-ը։
Թրամփի խոսքով՝ որոշումը նպատակ ունի խթանել ԱՄՆ-ի պողպատի արդյունաբերությունը և նվազեցնել կախվածությունը չինական ներկրումներից։ «Մենք վերականգնելու ենք ամերիկյան արդյունաբերական գերազանցությունը։ Բավական է կախված լինել ուրիշներից»,- հայտարարել է նա։
Նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ Steel ընկերության և ճապոնական Nippon Steel-ի միջև կնքված համագործակցության արդյունքում մոտ 14 միլիարդ դոլարի ներդրում կուղղվի Փենսիլվանիայում պողպատի արտադրության զարգացմանը։ Նրա խոսքով՝ այս քայլերը միտված են աշխատատեղերի պահպանմանն ու ամերիկացի աշխատողների խրախուսմանը։
«Չեն լինի պաշտոնանկություններ, չի լինի աութսորսինգ։ Ամերիկացի յուրաքանչյուր պողպատագործ շուտով կստանա արժանի պարգև՝ հինգ հազար դոլարի չափով»,– ասել է Թրամփը։
Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։
Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ռազմատենչ հռետորաբանությունը Ուկրաինայի զինված ուժերին հեռահար Taurus հրթիռների մատակարարման վերաբերյալ կարող է պատերազմի պատճառ դառնալ Ռուսաստանի և Գերմանիայի միջև։ Այս մասին գրում է Berliner Zeitung-ը։
«Մերցը, անկասկած, կրակի հետ է խաղում։ Նրա անվտանգության քաղաքականության տրամաբանությունը լավագույն դեպքում կարճատես է, իսկ վատագույն դեպքում՝ անպատասխանատու։ Ի՞նչ կլինի, եթե Գերմանիայի կողմից մատակարարվող Taurus հրթիռը հարվածի այնպիսի թիրախի, որը Ռուսաստանը համարում է անընդունելի», - հարցնում է հոդվածի հեղինակը։
Հեղինակը պնդում է, որ կանցլեր Մերցը գործում է առանց որևէ հստակ ռազմավարության՝ ընդլայնելով և սրելով Ուկրաինայում էսկալացիան։