Live24
Մայիսի 04, 2025
Live24

Live24

Լուրեր

Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այս մասին նշված է Իտալիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու համար»,- հայտնում է Իտալիայի ԱԳՆ-ն։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ։ Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար ճանապարհ կհարթի»,- ասված է Հունաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։

Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը և հուսով է, որ այն արագ կստորագրվի։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- նշված է ԱԳՆ էջում։

«Բրազիլիայի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որի իրագործումից հետո կվերականգնվի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես ամուր և կայուն խաղաղության ճանապարհ և հայտնում է իր ակնկալիքը, որ գործընթացը կարող է ավարտվել որքան հնարավոր է շուտ»,-այս մասին նշված է Բրազիլիայի կառավարության հայտարարության մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ա. Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու: Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն):

Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով:

Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը: Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»,-գրել է նա։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.25 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:

Անհետ կորածների ծնողները երեկ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի առաջ` ՀՀ իշխանությունների` միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու որոշման դեմ:

Ավելի ուշ հայտարարություն տարածեցին՝ իրենց «խիստ անհամաձայնությունը» հայտնելով:

«Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունն անհապաղ դադարեցնի այս աղետաբեր քաղաքականությունը եւ ապահովի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերի քննության բնականոն ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում 5 ժամից ավելի տեւած քննարկմանը ՀՀ արտգործնախարարն այդպես էլ հստակ չպատասխանեց՝ խաղաղության «համաձայնեցված» պայմանագիրն արդյո՞ք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից: Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է՝ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 ք/կմ տարածք: Հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ՝ արդյո՞ք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության թուղթը․ խոսքը 350 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տալու, Սահմանադրություն փոխելու, «ռազմական հանցագործներին» Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։

Ավելին՝ ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց․ «Ցավոք, կան նման պահանջներ, դա լավ չէ, եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմաններն առաջ չքաշվեն»։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ փորձում է փրկել իր վարկանիշը՝ հանրությանը հավատացնելով, թե խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են, եւ իր խոստացած խաղաղության դարաշրջանը շուտով բացվելու է, մինչդեռ իրականում այդ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում։

Ի դեպ, ողջ քննարկման ընթացքում Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը: Փոխարենը տանում էր այն գիծը, որ եթե չհամաձայնեին ադրբեջանական պահանջներին, պատերազմ էր լինելու։ Ի դեպ, ՔՊ-ում երեկ համար մեկ դրություն էր հայտարարվել Միրզոյանի այցի առիթով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը եկել էր նաեւ ՔՊ-ական կռվող բրիգադը, որոնք հանձնաժողովի անդամ չէին, բայց մինչեւ վերջ մնացին, որ եթե խոսակցությունն ընդդիմությունը թեժացնի, «մարտի» նետվեն։ Ներկա էին Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, միայն Վահագն Ալեքսանյանը չկար»:

Մանրամասները՝ այստեղ:

Մի օր հանդիպեցին երկու հավատացյալ:

– Ինչպե՞ս են գործերդ,- հարցրեց մեկը:

– Ա՜հ,- ձեռքը թափ տվեց մյուսը,- բնակարանը փոքր է, ապրում ենք կնոջս ծնողների հետ, աշխատավարձս մեծ չէ, ամառանոցում խնդիրներ կան՝ խնձորենիները լավ բերք չեն տալիս…

Գիշերն այդ մարդը երազում հրեշտակի տեսավ, որը տարբեր իրերով բեռնված սայլի առջևից էր գնում, որի մեջ նաև իրեն շատ ծանոթ իրեր կային:

– Ի՞նչ է այստեղ կատարվում,- հարցրեց նա հրեշտակին:

– Ես մարդկանցից վերցնում եմ այն ամենը, ինչի համար նրանք երախտագիտություն չեն հայտնել Աստծուն,- պատասխանեց հրեշտակը:

Մարդն իրեն պատկերացրեց առանց բնակարանի, ամառանոցի, կնոջ ծնողների, որոնք հոգ էին տանում իրենց երեխաների մասին և անկեղծորեն զղջաց:

«Ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղ. 5:18):

Մենք ճամփորդ ենք այս աշխարհում: Սեփական ոչինչ չունենք: Ամեն ինչ Արարիչն է ի պահ տվել մեզ ժամանակավոր գործածության համար. օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, բուսական և կենդանական սնունդը, այդ ամենը մերը չէ, այլ՝ Աստծունն է:

Աստված բարի հոր պես ամեն ինչ տվել է մարդկանց՝ թե՛ բարիներին, թե՛ չարերին, խելամտորեն օգտագործելու համար: Եվ մենք պարծենալու ոչինչ չունենք: Ամեն ինչ Նրանն է: Եվ երախտագիտությունից բացի ոչինչ չունենք՝ Աստծուն վճարելու:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Մարտի 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Մարտի 17-ին և 19-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի  15-17-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-5 աստիճանով։

Երևանում մարտի 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի դիրքորոշումը Կուրսկի մարզում տեղակայված ուկրաինացի զինվորականների վերաբերյալ։ Ըստ Լուրերի, նա մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիրի խոսքերը, որոնք հնչել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հանդիպման ժամանակ։

«Զենքը կամավոր վայր դնելու դեպքում ուկրաինացի զինծառայողներին երաշխավորվում է կյանքը, իրավունքների հարգումը և արժանապատիվ վերաբերմունքը՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,- գրել է նա՝ ընդգծելով, որ դա «շատ մարդասիրական մոտեցում է» Ռուսաստանի կողմից։

Սակայն Մեդվեդեւը նշել է, որ կապիտուլյացիայից հրաժարվելը կհանգեցնի անխուսափելի հետեւանքների։

«Նրանց համար, ովքեր շարունակում են դիմադրել, միակ արդյունքը կլինի ամբողջական և անխնա ոչնչացումը։ Կիևի ռեժիմը դեռ հնարավորություն ունի փրկելու իր ժողովրդի կյանքը, բայց միայն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման պայմանով։ Հաջորդ ժամերը վճռորոշ են լինելու. «Ընտրությունը Կիևինն է»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ խնդրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «խնայել Ուկրաինայի զինված ուժերի ամբողջությամբ շրջապատված» ուժերին։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման մեծ շանսեր կան։

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Կիևը «ուկրաինացի զինվորներին խնայելու» Թրամփի կոչն իրականացնելու համար պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին՝ հանձնվել Կուրսկի շրջանում։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը:

Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և օգուտ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆոտո

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա

Երկրաշարժ՝ Թեհրանի մոտակայքում

Նեթանյահուի Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին «խոսք չի կարող լինել»

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ