Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ի ակտիվը լրջորեն նախապատրաստվում է շեֆի տարեդարձին։ Տղամարդիկ թեպետ այս հարցում միասնական որոշում չունեն, բայց ՔՊ-ական կանայք որոշել են օրիգինալ ու թանկարժեք նվեր անել իշխող խմբակցության կանանց կողմից:

Ավելին, տեղի աղբյուրների շշուկների համաձայն, այս ամսվա աշխատավարձի հալալ կեսն ասում են, թե նվերի համար են նախատեսել։ Միեւնույն ժամանակ՝ մտավախություն ունեն, որ Փաշինյանն առանձնապես չի ոգեւորվել ու թիմակիցների շնորհավորանքներից, որովհետեւ վերջինս հասկացրել է, որ իր համար մեծագույն նվերը կլինի այն, որ ընտրություններին ընդառաջ՝ հանրային ատելության ֆոնը մեղմվի իր եւ իր ընտանիքի հանդեպ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։   

Մասնավորապես ասել էր. «Արցախն ով կորցրել է, իրեն էլ հարցրու։ Ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, մինչեւ այսօր էլ ես իմ գործն եմ անում, Արցախն ով է կորցրել, գնա՝ իրեն ասա»։ Հակադարձմանը՝ Դուք ավելի մոտ եք, ասել էր. «Մոտ եմ, չեմ ուզում խոսեմ էդ տականքներից, զզվում եմ իրանցից… Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արին»:

Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակ ենք կորցրել, ԵԿՄ նախագահը հորդորել է այլ դաշտ չտանել՝ «հերիք է»: ՔՊ-ում Սասուն Միքայելյանից պարզաբանում են պահանջել՝ ո՞ւմ նկատի ուներ։ Ինչպեսեւ սպասվում էր, Միքայելյանը խոսակցությունը նախկինների դաշտ է տարել, սակայն, ասում են՝ խիստ նեղվել է:

 Ի դեպ, վարչության վերջին նիստին նա ներկա չի եղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում խոշորացույցով հետեւում են մեկը մյուսին, իրար դեմ գործ տալիս, «բոչկա գլորում»՝ հույս ունենալով, որ մյուսներին փչացնելով, իրենց տեղը կլայնացնեն։

Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը․

«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ 

Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Հիշեցնենք՝ երեկ նա կառավարության նիստին հայտարարել էր, որ եկեղեցիները չուլանացված են, ինչին արձագանքել էին բազմաթիվ եկեղեցականներ:

Փաշինյանն իր մեկ այլ գրառումով մեջբերում էր կատարել ավետարանից․ «12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները:

13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:

Մատթ․ 21․12–13»։

 Նիկոլ Փաշինյան

Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նկատենք, որ Փաշինյանն այսօր վաղ առավոտից իրար ետևից ուշագրավ գրառումներ է կատարում:

Մինչ այս էլ նա գրել էր.

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք են գնում․ հունիսի 7-8-ին նրանք կլինեն Սիսիանում եւ Գորիսում։ Այցի հիմնական նպատակը տիկնոջ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է:

Սակայն մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հատկապես Գորիսում շրջայց կատարելու, ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին, իրականում՝ ցույց տալու, որ ընդդիմադիր Առուշ Առուշանյանի ղեկավարած համայնքում անգամ ինքն ընդունելի ու սիրված ղեկավար է։

Սակայն նման այցերը նախապես մանրակրկիտ նախապատրաստվում են: Այս պահի դրությամբ դեռ Սյունիքի այցի հետ կապված՝ չկա հստակ որոշում․ եթե կարողանան «համապատասխան միջավայր» ապահովել, ապա այցը կկայանա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 30-ին Օվալաձև աշխատասենյակում Իլոն Մասկի հետ մամուլի ասուլիս է անցկացնելու։ Այս մասին նա հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ 

Ասուլիսը տեղի կունենա Մասկի՝ որպես նախագահի աշխատակազմում կառավարության հատուկ աշխատակից պաշտոնական վերջին աշխատանքային օրը։

«Սա նրա աշխատանքի վերջին օրը կլինի, բայց ոչ այնքան, որովհետև նա միշտ մեզ հետ կլինի և կօգնի ամեն ինչում: Իլոնը զարմանալի մարդ է», - գրել է ԱՄՆ նախագահը։

Մայիսի 29-ին Իլոն Մասկը հայտարարել էր  պետական ​​ծառայության ավարտի մասին։ Նա շնորհակալություն էր Դոնալդ Թրամփին Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնում «անտեղի ծախսերի դեմ պայքարելու» հնարավորության համար։

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։

Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։

Ցավոք, չի հաջողվել։

Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»:

Աֆղանստանի ու Պակիստանի միջև ռազմական գործողություններ են սկսվել վիճելի Բախրամչայի շրջանում՝ Գիլմենդի արվարձանում, հաղորդում է Al Arabiya-ն։

Պակիստանցի զինվորականների և թալիբների միջև բախումները սկսվել են սահմանային անցակետերի կառուցման ֆոնին:

Այս պահին երկու երկրի միջև սահմանը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են 60-օրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Հաղորդվում է, որ Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին արդեն իրազեկել են հրադադարի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության մասին։

Սպիտակ տունը հաստատել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատմանը։ Պայմանավորվածության մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը