Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսական կողմը դեռ չի ստացել Ուկրաինայի պատասխանը հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու առաջարկին:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, կրկին հանդիպել Ստամբուլում՝ երկրորդ փուլի համար, բայց որքան ինձ հայտնի է, մենք դեռ պատասխան չենք ստացել», – ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ ուղիղ հանդիպում անցկացնելու առաջարկության մասին։ Նրա խոսքով՝ այնտեղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությունը պատրաստ կլինի Ուկրաինայի պատվիրակությանը հանձնել հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրը, որում շարադրված է Ռուսաստանի «դիրքորոշումը ճգնաժամի նախապատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ»։

Պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում, մայիսի 16-ին։ Այդ ժամանակ նրանք պայմանավորվել են «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնել և կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր պատրաստել կայուն կարգավորման հասնելու համար։

Թուրքիան զգուշավոր կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Երբ և՛ խաղաղությունը, և՛ կարգավորումը ձեռք բերված լինեն, մենք կտեսնենք, որ մեր երկրները շահում են դրանից։ Այսինքն՝ այս հարցում նվազագույն մտահոգություն չկա», – ասել է նա:

Էրդողանը նաև ասել էր, որ Թուրքիան ուրախ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է:

«Ուշադիր հետևում ենք այս գործընթացին: Մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել հետագայում: Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», – ասել էր նա:

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:Օրվա խորհրդի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին անդադար քարոզել Աստծո խոսքը, տարածել իր ուսմունքը և դարձի բերել մոլորվածներին։

Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության մասին՝ փաստելով, որ ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Սիրելի հավատացյալներ, Մայր Աթոռն այն ամուր հիմնաքարն է, որին, եթե հայ ժողովուրդը հավատարիմ մնա, ինչքան էլ հեռու լինի նրանից, ինչքան էլ տառապանքներ լինեն, միևնույնն է այս Աթոռից բխող լույսը հոգևոր ուժ պիտի տա մեր ազգի զավակներին դիմագրավելու ամեն տեսակ դժվարության, առաջ շարժվելու Տիրոջ հարության ու համբարձման խորհրդով՝ հավատալով, որ լույսը միշտ հաղթական պիտի լինի խավարի դեմ»,- ասաց Հայկազուն Սրբազանը՝ մաղթելով, որ վերանորոգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի լինել հայ ժողովրդի համար հոգևոր սնուցման աղբյուր և առաջնորդի հայորդիներին դեպի փրկության մինչև մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։

Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից: Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի և ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց», - ասել է Էրդողանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ցանկանում է, որ iPhone-ներն արտադրվեն ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում։ Նա սպառնացել է՝ եթե այդպես չլինի, սմարթֆոնների արտադրող Apple ընկերությունը կվճարի առնվազն 25% մաքսատուրք։ 

Ամերիկյան Wedbush Securities ֆինանսական ընկերության վերլուծաբան Դեն Այվսը կանխատեսել է, որ եթե արտադրությունը տեղափոխվի ԱՄՆ, iPhone-ի արժեքը կարող է հասնել 3,500 դոլարի՝ արտադրական բարդ շղթայի և ծախսերի պատճառով։ Ըստ նրա, նույնիսկ մատակարարման շղթայի 10%-ն ԱՄՆ տեղափոխելը կարժենա 30 միլիարդ դոլար և կպահանջի երեք տարի, հայտնում է CNN-ը։

Ներկայումս iPhone-ի բաղադրիչների մեծ մասն արտադրվում է Ասիայում՝ չիպերը՝ Թայվանում, էկրանները՝ Հարավային Կորեայում, իսկ վերջնական հավաքումը հիմնականում կատարվում է Չինաստանում, մի մասն էլ՝ Հնդկաստանում։ 

Apple-ի արժեթղթերի գինը վերջին ամիսներին նվազել է ավելի քան 14%-ով՝ մատակարարման շղթայի անորոշության և Թրամփի հայտարարությունների հետևանքով։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ինձ համար, իրոք, անհասկանալի է, թե ինչու են իմ վերջին երկու հայտարարությունն այդքան նյարդայնացրել ոմանց: Որ Ադրբեջանցիները ծանր են տարել այն, որ ես ասել եմ, թե հայերը մի օր պետք է վերադառնան և ապրեն Բաքվում, ես հասկանում եմ՝ ինչու, բայց օրինակ՝ Ղարաբաղից փախած որոշ նախկին պաշտոնյաներ, զիբիլի վրի կատուները, հայկական դաշտի մարած աբլիգացիաներն իրենց մի ավտոբուս համակիրներով, ֆեյսբուքի հայտնի մարմնավաճառները, ալկաշ ու տձև համալսարանի նախկին դասախոսը, ձուկիկը և քոչարյանա-սերժական գազանանոցի մնացած կենդանիների աղմուկն, իրոք, տարօրինակ է: Ինչո՞ւ Ղարաբաղի հայերը կարող են ուզենալ մի օր վերադառնալ իրենց տները, իսկ Բաքվի կամ Սումգայիթի ջարդերից իրենց տները կորցրած հայերը դրա իրավունքը չունե՞ն:

Իսկ ինչ վերաբերում է առևտուր անելուն, էլ ավելի զարմանալի է: Այսինքն՝ մենք պետք է խաղաղություն կնքելուց հետո ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ առևտուր չանե՞նք, կարո՞ղ է մենք մի հատ էլ մեր կողմից սահմանները փակենք: Կամ հազարավոր հայեր Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում առևտուր են արել ու անում հենց այսօր: Ղարաբաղից շատ մարդիկ վերջին իրադարձությունների ժամանակ թե՛ կոնյակ են վաճառել, թե՛ ՀԵՑ, անուննե՞ր տամ, որ վեր ընկնեք տեղներդ: Թե՞ ձեզ թվում է՝ մենք մեզ պետք է գցենք շրջափակման մեջ, որ ո՛չ տրանսպորտ գնա Հայաստանի տարածքով, ո՛չ բեռներ, ո՛չ գազ, ո՛չ հոսանք: Տենց հպարտ իդիոտների հավաքածուներով մնանք մինչև Հայաստանում ոչ մարդ կմնա, ոչ տնտեսություն:

Դուք կամ շատ տգետ եք, կամ այնքան եք կուրացել ձեր անկարողությունից, կամ ուղղակի թշնամի երկրի գործակալ: Իմ կարծիքով՝ բոլորը միասին: Լավ լուրն այն է, որ դուք մեր երկրում ոչինչ այլևս չեք որոշում ու չեք որոշելու: Իսկ Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանկան ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, ինչպես եղել է նախկինում: Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի:
Մերվեք սրա հետ: 

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Գորիսում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, փոխանցում է Ազատությունը:

Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:

 

Այս շաբաթ Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել:

«Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի համար ոչ միայն հնարավորություն է Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու, այլև Թուրքիայի միջոցով թյուրքական աշխարհին ինտեգրվելու նոր ուղի է։

Ինչպես հաղորդում է Report-ը, Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարճ ժամանակահատվածում կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և զարգացմանը»։

 

Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Այդ մասին այսօր՝ մայիսի 29–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով:

«Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք

Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը:

Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

«Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65:

Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը:

Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Milliyet» թերթին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները՝ փոխանցելով Անկարայի դիրքորոշումը և ստանալով Մոսկվայի արձագանքը։

«Անկեղծ ասած, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Հիմնականում խոսել ենք Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին։ Խոսել ենք նաև Աքույուի ատոմակայանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և «Գազպրոմի» ու «Botaş»-ի միջև ներկայիս գործընթացի մասին։ Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ունեցել ենք որոշ կարծիքներ, ես փոխանցել եմ դրանք, ստացել եմ դրանց արձագանքը, որպեսզի Կիև կատարվելիք այցս արդյունավետ լինի», - ասել է Ֆիդանը։

Նախարարի խոսքով՝ նման բանակցություններում կարևոր է հասկանալ զրուցակցի մտքերը։

«Նման շփումները և անկեղծ քննարկումների հնարավորությունը շատ կարևոր են, եթե իսկապես ուզում ես ինչ-որ բան անել։ Այս առումով ես հանդիպումը շատ օգտակար եմ համարում», - ընդգծել է Ֆիդանը։

Ֆոտո

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն