Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ 

«Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք՝ դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։

Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը, որտեղ որպես միջնորդ հանդես էր եկել Օմանը։ Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել էր, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել։ Ինչպես նշել էր նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին, Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն դրական արդյունքների հասնել մեկ կամ երկու հանդիպման ժամանակ։ 

Երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ բանակցությունների վերջին փուլը կառուցողական էր։ Նա նաև նշել էր, որ կողմերը «համաձայնվել են կրկին հանդիպել մոտ ապագայում»։

Գերմանիան, ըստ էության, արդեն իսկ լիարժեք մասնակից է ուկրաինական հակամարտությանը, և եթե կան տեղեկություններ Ռուսաստանի տարածք հեռահար հրթիռների արձակմանը գերմանացի զինծառայողների մասնակցության մասին, Մոսկվան կարող է ցանկացած որոշում կայացնել պատասխան գործողությունների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Գերմանիան արդեն իսկ հակամարտության մասնակից է. նրա տեխնիկան և մասնագետներն անմիջականորեն կռվում են Ռուսաստանի դեմ։ Եվ սրանք միայն ռազմական մատակարարումներ չեն։ Ըստ էության, սա լիարժեք, այլ ոչ թե հիբրիդային մասնակցություն է ռազմական հակամարտությանը։

Այսպիսով՝ Գերմանիան կրկին Ռուսաստանի թշնամին է, կրկին մասնակցում է պատերազմին, առաջնորդվում է իրենց ստեղծած նացիստական ​​գաղափարախոսությամբ, իսկ Մերցը՝ Վերմախտում կռված իր հարազատների հավատարիմ ժառանգը»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռային հարվածները կնշանակե՞ն Գերմանիայի անմիջական ներգրավում ուկրաինական հակամարտությանը։

Նա նաև պատասխանել է հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրավունք կունենա՞ հարվածել Գերմանիայի տարածքին՝ ի պատասխան գերմանացի մասնագետների կողմից գերմանական հրթիռների արձակման։

«Եթե կան տեղեկություններ, որ գերմանացի ռազմական մասնագետները մասնակցում են Ռուսաստանի տարածք հեռահար հրթիռների արձակմանը, կարող է կայացվել պատասխան գործողությունների վերաբերյալ ցանկացած որոշում։ Դա Գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության շրջանակներում է։ Ոչ ոք չի կարող արգելափակել մեր երկրի լիարժեք պաշտպանության իրավունքը, և դա բազմիցս ընդգծել է մեր պետության ղեկավարը»,- ասել է Մեդվեդևը։

 
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ։

«ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա՝ ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Կատարվում է ազգային իրավակարգավորման համակարգերի ներդաշնակեցում կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր»,- ասվում է ՌԴ ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կշարունակեն ամեն կերպ ամրապնդել կառուցողական բազմակողմ համագործակցությունը՝ ի շահ իրենց ժողովուրդների, եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման շահերից։

«Ձեզ մաղթում եմ առողջություն և հաջողություն, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ ասոցիացիայի նպատակներն են մասնակից երկրների տնտեսական զարգացումը, արդիականացումը և մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և նրա մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանը և Դենիս Զմեուն, ավարտում են իրենց աշխատանքն ակումբում։

Մինասյանի ղեկավարությամբ «Արարատ-Արմենիան» հասավ պատմական հաջողությունների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճեց Հայաստանի գավաթը։ Սակայն ակումբը ընդգծում է, որ մարզչական շտաբի ավանդը չի սահմանափակվում միայն այս տպավորիչ ցուցանիշներով։ Նրանք դարձել են ակումբի պատմության անբաժան մասը և միշտ կմնան կապված թիմի հետ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին՝ իրենց նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրանց թողած ժառանգությունը կդառնա ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։

«Արարատ-Արմենիան» մաղթում է նորանոր հաջողություններ և հաղթանակներով լի ճանապարհ մարզչական շտաբի բոլոր անդամներին։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը նախքան «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը արդեն իսկ հայտնի էր որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։ Նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ, և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործող խմբագրության պայմաններում միանշանակ չէ դրանց նկատմամբ պարտադիր ապահովագրության պահանջի տարածումը: 2010 թվականին ընդունված օրենքի 25-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն տրանսպորտային միջոցները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա չէ պարտադիր ապահովագրման: Նշված բացառությունների սահմանման ընթացքում, ամենայն հավանականությամբ, որպես հիմք է ընդունվել այն սկզբունքը, որ պարտադիր ապահովագրման ենթակա է այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք, օրենսդրության համաձայն, ենթակա են գրանցման ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում:

2010 թվականից ի վեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները պարբերաբար վերանայվել են: Վերանայված որոշման ցանկով սահմանվել է, որ գրանցման ենթակա են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոպեդները, տրիցիկլները, էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները և այլն: Սա նկատի ունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում:

Նախագծով առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, ինչպես նաև օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խմբագրման արդյունքում մոպեդները ևս դարձնել պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը X-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ​​ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է: Այն պայքարում է անարդյունավետ ծախսերի դեմ:

«Իմ պաշտոնավարման ժամկետը, որպես հատուկ պետական ​​ծառայող, մոտենում է ավարտին: Շնորհակալություն նախագահին ոչ արդյուանվետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար»,- գրել է Մասկը:

Նա հավելել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) առաքելությունը «միայն կուժեղանա»:

Ապրիլի 22-ին ձեռնարկատերը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Տուժածներ չկան:
 
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Գործարար, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ հեռանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրած հատուկ կառավարական աշխատակցի պաշտոնից։

«Ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը որպես հատուկ կառավարական աշխատակից, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին անիմաստ ծախսերը կրճատելու հնարավորության համար», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում մայիսի 29-ի գիշերը։

DOGE առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, քանի որ այն կդառնա ամբողջ կառավարության կյանքի ձև։

Մասկը կարող է զբաղեցնել հատուկ կառավարական աշխատակցի պաշտոնը տարեկան ոչ ավելի, քան 130 օր, այս ժամկետը լրանում է մայիսի 30-ին։

Մասկը Թրամփի վարչակազմում ղեկավարել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է պետական ​​ծախսերը կրճատելու համար։ Ինչպես նշում է Associated Press-ը, Մասկը կարողացել է ծախսերը կրճատել երկու տրիլիոն դոլարից մինչև 1.15 տրիլիոն դոլար։

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նա:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ:

 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:

Ֆոտո

Իրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York Times

Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան