ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները ներառում են արևմտյան առաջնորդների գրավոր հանձնառություն՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ. գրում է Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ավելի քան երկու ժամ տևած զրույցից հետո Պուտինն ասել է՝ համաձայնել է Ուկրաինայի հետ աշխատել հաշտության մասին հուշագրի վրա՝ սահմանելու խաղաղության համաձայնագրի ուրվագծերը, ներառյալ հաշտության ժամկետները։ Ռուսաստանը հայտարարում է, որ ներկայումս մշակում է հուշագրի իր տարբերակը և չի կարող գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերջ դնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամահաբեր հակամարտությանը։ Վերջին օրերին նա դժգոհություն է արտահայտել Պուտինի հանդեպ՝ զգուշացնելով, որ ռուս առաջնորդը «խաղում է կրակի հետ»՝ հրաժարվելով Կիևի հետ բանակցել հաշտության մասին։
Իրանը կարող է թույլատրել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ԱՄՆ տեսուչներ ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները հաջողությամբ պսակվեն:
Ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին ասել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Նորմալ է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս, բայց եթե միջուկային համաձայնագիրը կնքվի, մենք կարող ենք թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային օբյեկտներ», – ասել է Էսլամին մամուլի ասուլիսում:
Նախատեսվում է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կանցկացնեն միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը:
Ռուսաստանցի ձեռներեց Պավել Դուրովին պատկանող Telegram մեսենջերը և xAI ստարտափը, որը պատկանում է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին, պայմանավորվել են մեկ տարվա համագործակցության մասին. այս մասին հայտնել է Դուրովը։
Պայմանավորվածության շրջանակում Grok չաթբոտը կներդրվի Telegram-ում։
«Այս ամառ Telegram-ի օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու շուկայում առկա լավագույն արհեստական բանականության տեխնոլոգիայից։ Ես և Իլոն Մասկը համաձայնություն ենք ձեռք բերել մեկ տարվա գործընկերության շուրջ՝ xAI-ի Grok չաթբոտը տրամադրելու մեր միլիարդից ավելի օգտատերերին և ինտեգրելու այն Telegram-ի բոլոր հավելվածներում: Այս քայլը նաև ուժեղացնում է Telegram-ի ֆինանսական դիրքը. մենք xAI-ից կստանանք 300 միլիոն դոլար՝ կանխիկ և արժեթղթերի տեսքով, ինչպես նաև xAI-ի Telegram-ով վաճառված բաժանորդագրությունների եկամտի 50%-ը»,-գրել է նա:
Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դանակահարած քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ:
Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում՝ վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «կալցեվոյում», Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Գ.ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս հայհոյանք է հնչեցրել, ինչի համար պարզաբանումներ կատարելու նպատակով նրան է մոտեցել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Ա.-ն և նրանց միջև նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանել էլ Վարդան Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ա-ին՝ վերջինիս պատճառելով «ձախ թուլակողի շրջանի ծակած-կտրած վերքեր» վնասվածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վարդան Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 29-30-ին Կիեւում բանակցություններ կանցկացնի, ակնկալվում է, որ նրան կընդունի Վլադիմիր Զելենսկին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Անկարայում։
«Պարոն նախարարի այցն Ուկրաինա սպասվում է մայիսի 29-30-ին։ Նախատեսվում է, որ նա մի շարք բանակցություններ կվարի, այդ թվում Վլադիմիր Զելենսկու հետ»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՆ) Արևային աստղագիտության և հելիոֆիզիկական գործիքաշինության լաբորատորիայի և Սիբիրի մասնաճյուղի Արև-Երկիր ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները զգուշացրել են Արևի վրա տեղի ունեցող բռնկումների հետևանքով առաջացող մագնիսական փոթորիկների մասին: Նրանց կանխատեսմամբ՝ 2025 թվականի մայիսի 28-ին Երկիրը կզգա գեոմագնիսական խանգարումներ, որոնք կարող են ազդել եղանակից կախված մարդկանց և բարձր ճշգրտության էլեկտրոնիկայի աշխատանքի վրա:
Ի՞նչ է սպասվում մայիսի 28-ին
Ըստ գիտնականների տվյալների՝ մայիսի 28-ին արևային քամու արագությունը կսկսի աճել՝ հասնելով մոտ 600 կմ/վրկ: Թեև այս աճը համարվում է չափավոր, նախկին կանխատեսումները ցույց են տվել, որ իրական արժեքները կարող են ավելի բարձր լինել՝ մինչև 700-800 կմ/վրկ, ինչն արդեն հանգեցրել է նկատելի մագնիսական փոթորիկների: Նույնիսկ ընթացիկ գնահատականներով՝ մասնագետները սպասում են մոտ 5 բալ ուժգնությամբ փոթորիկ՝ Kp ինդեքսով, ինչը համապատասխանում է միջին ինտենսիվության:
Մոսկվայի համար (կոորդինատներ՝ 55.75 N, 37.62 E, ժամային գոտի՝ UTC+03) մայիսի 28-ին գեոմագնիսական Kp ինդեքսը կարող է հասնել 5 բալի, հատկապես օրվա երկրորդ կեսին, ինչը հաստատվում է Արևային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումներով:
Կանխատեսում մայիսի 29-31-ի համար
Հետագա օրերին իրավիճակը կմնա անկայուն.
Սակայն գիտնականները ընդգծում են, որ երկարաժամկետ կանխատեսումները կարող են փոփոխվել արևային ակտիվության անկանխատեսելիության պատճառով: Օրինակ, կորոնային անցքի կամ X դասի հզոր բռնկման (ինչպես եղավ մայիսի 25-ին՝ X8.7 բռնկում) հանկարծակի հայտնվելը կարող է կտրուկ փոխել իրավիճակը:
Ազդեցությունը մարդկանց և տեխնոլոգիաների վրա
Արևային բռնկումների և կորոնային զանգվածի արտանետումների հետևանքով առաջացող մագնիսական փոթորիկները կարող են ազդել առողջության և տեխնոլոգիաների վրա.
Հետևանքները նվազագույնի հասցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս եղանակից կախված մարդկանց պահպանել օրվա ռեժիմը, խուսափել սթրեսներից, նվազեցնել կոֆեինի օգտագործումը և ապահովել բավարար քուն:
Ինչու՞ են առաջանում մագնիսական փոթորիկներ
Մագնիսական փոթորիկներն առաջանում են, երբ արևային քամու հոսքերը, որոնք ուժեղանում են բռնկումների կամ կորոնային զանգվածի արտանետումների (CME) հետևանքով, հասնում են Երկրի մագնիսոսֆերային: Այս մասնիկները փոխազդում են մոլորակի մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով դրա «դող»: 2025 թվականի մայիսին Արևը գտնվում է 25-րդ ակտիվության ցիկլի գագաթնակետին մոտ, ինչը բացատրում է հաճախակի բռնկումներն ու փոթորիկները: Օրինակ, մայիսի 25-ին գրանցվել է X դասի բռնկում, սակայն այն չի հանգեցրել Երկրի ուղղությամբ պլազմայի արտանետման, ինչը նվազեցրել է ռիսկը:
Առաջարկություններ
Գիտնականները խորհուրդ են տալիս հետևել կանխատեսումների թարմացումներին, քանի որ արևային ակտիվությունը կարող է փոխվել ժամերի ընթացքում: Եղանակից կախված մարդկանց խորհուրդ է տրվում.
Արբանյակային համակարգերի և էներգացանցերի օպերատորներին խորհուրդ է տրվում պատրաստվել հնարավոր խանգարումներին, հատկապես մայիսի 28-30-ը, երբ մագնիսոսֆերան առավել անկայուն կլինի:
ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ՝ «Թրամփի վարչակազմի ուղերձը լսելու համար»։
Դեսպանատունը Ֆեյսբուքում գրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խնդրանքով դեսպան Դանիգանը նախատեսում է հանդիպել Բիձինա Իվանիշվիլիի հետ մայիսի 22-ին՝ «փոխանցելու վարչակազմի ուղերձը և վերահաստատելու այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու իր լրջությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերականգնելու գործում»։
«Մենք հույս ունենք, որ Վրաստանի կառավարությունը անկեղծորեն ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգների և ամերիկյան ժողովրդի հետ իր 33-ամյա գործընկերությանը և բարեկամությանը», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
«Վրացական երազանք»-ը դեռևս չի մեկնաբանել Իվանիշվիլիի՝ դիվանագետի հետ հանդիպելուց հրաժարվելու վերաբերյալ. նրա հրաժարվելու պատճառները դեռևս անհայտ են։
Իշխանությունների հետ հարաբերությունները շատ լավ են: Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Հարցին՝ ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ «Երևան Սիթի»-ն փորձում են խլել իրենից, նա ասաց. «Երևան Սիթի»-ն ոչ մեկ չի խլում, հանգիստ եղեք»:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն այսօր Ապարանում մասնակցում էր Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը:
Միացյալ Նահանգները ստացել է հրադադարի հուշագիրը՝ պատերազմը դադարեցնելու պայմանների ցանկը և ակնկալում է, որ Ռուսաստանը կտրամադրի նմանատիպ փաստաթուղթ, Fox News-ին ասել է Ուկրաինայի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցությունները տեղի կունենան այն բանից հետո, երբ հուշագրի երկու տարբերակներում գտնվեն հնարավոր փոխզիջման կետեր. բանակցությունների վայրը կարող է լինել Ժնևը, ասել է Քելոգը։ Պաշտոնյան մանրամասնել է, որ Վատիկանը նույնպես ներկայացվել էր որպես բանակցային հարթակ, բայց ռուսական կողմն այն մերժել էր։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական ուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։
Նույն հարցազրույցում Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը մշակել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր սեփական 22 կետանոց ծրագիրը. «Անկեղծ ասած, կարծում ենք, որ դա լավ ծրագիր է, որովհետև այն ոչ մի կողմին դուր չի գալիս»։
The Wall Street Journal-ն էլ գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, քանի որ ավելի ու ավելի է դժգոհում Ուկրաինայի վրա ռուսական հարձակումներից։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը։
«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,-ասել է Բելոուսովը՝ նշելով, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։