Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Մայիսի 29-ին, ժամը 03:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։08-ին, մարվել՝ 04։31-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ջերմահարվել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը՝ մասամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռեւս 2023 թվականից։ Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաեւ Իրանը, մոտ օրերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։

Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ 

Երեկ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է՝ տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ–ից ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մայիսի 29-ին, ժամը 01:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Տեղի է ունցել ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28–ին նշանակված դատական նիստը, դատարանը լսել է Ղուկասյանի բացատրությունները։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվել է։
 
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ հաջորդ նիստին դատարանը, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։
 
«Արձանագրում եմ, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»,– նշել է փաստաբանը։

Վարդան Ղուկասյանի հաջորդ դատական նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսի 4-ին։

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Երկու կողմերը կարող են «քաղաքական համաձայնության» հասնել, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, հայտնել են աղբյուրները։ Նշվում է, որ հարցը դեռևս չի քննարկվել ամերիկյան բանակցային թիմի հետ։ Նման համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իրանը մեկ տարով կդադարեցնի ուրանի հարստացումը։ Բարձր հարստացված պաշարների մի մասը կմատակարարվի այլ երկրներ կամ կվերածվի խաղաղ նպատակներով վառելիքի։

«ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր գործարքը պետք է ներառի ուրանի հարստացման դադարեցում, որը, ենթադրաբար, կարող է իրականացվել միջուկային զենք ստեղծելու համար։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չունի նման զենք մշակելու մտադրություն»- գրում է Reuters-ը։

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։

Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։ծ

Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։

Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է դեսպանատներին դադարեցնել նոր ժամանակացույցեր սահմանել ուսանողական և փոխանակման ծրագրերի վիզաների դիմորդների համար, հայտնում է Reuters-ը: Պետդեպարտամենտը պատրաստվում է ընդլայնել օտարերկրյա ուսանողների սոցիալական ցանցերի ստուգման գործընթացը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրության մեջ, որին ծանոթացել է գործակալությունը, նշել է, որ բաժինը մտադիր է նոր ուղեցույց հրապարակել սոցիալական մեդիայի ստուգման վերաբերյալ ուսանողական և փոխանակման վիզաների դիմորդների համար՝ վերանայման ավարտից հետո, և խորհուրդ է տվել հյուպատոսական բաժիններին ժամանակավորապես դադարեցնել այդ վիզաների նոր ընդունման ժամադրությունների սահմանումը։

Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում է խստացնել արտաքսման քաղաքականությունը և չեղարկել ուսանողական վիզաները՝ իր կոշտ ներգաղթի օրակարգը կյանքի կոչելու շրջանակում։

Մի քանի հարյուր ցուցարարներ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանի ուսանողներ և պրոֆեսորներ, երեքշաբթի օրը բողոքի ցույց են անցկացրել Հարվարդի համալսարանում՝ օտարերկրյա ուսանողների աջակցությամբ, ինչպես նաև վարչակազմի՝ համալսարանի ֆինանսավորումը դադարեցնելու փորձերի դեմ։

Ռուսական կողմը, ինչպես պայմանավորվել էր, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը շարադրում է մեր դիրքորոշումը ճգնաժամի հիմնական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը:

«Մեր պատվիրակությունը նրա ղեկավար Մեդինսկիի գլխավորությամբ պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել մեր թուրք գործընկերներին թուրքական հյուրընկալ հարթակ տրամադրելու համար, ինչի մասին երեկ հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ խոսքերով շահագրգռված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը Ստամբուլում»,-նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է Արթիկ քաղաքում Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթի մասին։

Գագիկ Սուրենյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեսյբուքի»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև կարճ տեսանյութ։

«Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ: Քիչ առաջ տորնադո է դիտվել Արթիկում։ Տորնադո և կարկուտ՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում»,-տեսանյութին կից գրել է Սուրենյանը։

Ֆոտո

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան

Էրդողանը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ