Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարևան Կանադան ցանկանում է միանալ Միացյալ Նահանգների «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին: Թրամփն իր Truth Social սոցցանցային էջում գրել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտագործման համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս:

«Ես Կանադային, որն այնքան շատ է ցանկանում լինել մեր հրաշալի «Ոսկե գմբեթ» համակարգի մաս, ասացի՝ դա կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին, ոչ հավասար ազգ: Բայց դա կարժենա զրո դոլար, եթե նրանք դառնան մեր թանկագին 51-րդ նահանգը: Նրանք դիտարկում են առաջարկը», - գրել է Թրամփը:

«Ոսկե գմբեթ» համակարգի ստեղծումը կարժենա շուրջ 175 միլիարդ դոլար: Այն շահագործման կհանձնվի Թրամփի նախագահական ժամկետի ավարտին։ «Ոսկե գմբեթ»-ը պետք է կարողանա դիմակայել հրթիռների նորագույն տեսակներին, այդ թվում՝ գերձայնային և տիեզերքից արձակվածներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանի միջազգային օդանավակայանում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ, և Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում շարունակում է լարված մնալ: Մեր պետություններին ուղղված մարտահրավերներն աճում են: Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու և կազմակերպության երկրների վրա ճնշում գործադրելու իր փորձերը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

Բացի այդ, ըստ նրա, ահաբեկչական սպառնալիքները պահպանվում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ «առաջին հերթին գալիս են Աֆղանստանից»։

Ապարանում այսօր՝ մայիսի 28–ին,  նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության օրը։ Տոնական միջոցառումները նվիրված են Արցախին, ելույթ են ունենում արցախյան մշակութային խմբեր։  Ապարանում են Արցախից Հանրապետության ԱԺ պատգամավորներ և քաղաքացիներ։

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

 

Ես համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել  մի քանի առանցքային իրողություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Սարդարապատի հուշահամալիրում ունեցած իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Իրողություն թիվ 1. մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետեւ բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձեւավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ։ Այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով և կամ պետական աջակցությամբ։

Իրողություն թիվ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության։

2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։

Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ։

Իրողություն թիվ 3. Վերջին 4,5 դարի մեր պատմությունը պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում. մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձջ։ Սա մեջբերում է մեր 450 տարվա մեր պատմության պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունն ու պատմական  Հայաստանը հղում են մեզ։ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձեւավորված կառավարությունը ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը։

Իրողություն թիվ 4. արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը եւ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները՝ անմիջական հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարեւանների, եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։ Եվ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած  հնարավորությունները։

Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է, հանրության և յուրաքանչյուր անհատի  երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունը ուղիղ համեմատական են այս իրողության հանրային ու անհատական գիտակցման և այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։

Ազատության ու պետության նկատմամբ ունեցած պատասխանատվության շրջանցումը թե ազատության, թե պետականության կորստի ճանապարհ են։ Այդ պատասխանատվության որակն ու  և այդ պատասխանատվության նկատմամբ ունեցած  հազարատությունը յուրաքանչյուր քաղաքացու  ազատության և բարեկեցության  երաշխիքն են։

Հենց այս իրողություններ է արձանագրում  իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ընդգծելով՝ Հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ,  անհատական ջանքով հարստացիր և հարստացրու, այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց։ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքն է»։

 

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու Ուրուգվայի հավաքականի նախկին խաղացող Լուիս Սուարեսն Ուրուգվայում հիմնադրել են ֆուտբոլային ակումբ, որը կոչվում է «Դեպորտիվո ԼՍՄ»։

Ակումբը մրցելույթները կսկսի Ուրորւգվայի չորրորդ դիվիզիոնից։

«Ցանկանում եմ ուրուգվայական ֆուտբոլին տալ պատանիների եւ երեխաների աճի համար հնարավորություններ եւ գործիքներ»,- ասել է Լուիս Սուարեսը։

«Մանկուց մենք շատ ապրումներ ենք ունեցել, փորձառություն ենք ունեցել ֆուտբոլային էլիտայում եւ հիմա ցանկանում եմ ներկայացնել իմ ընկերոջն ու գործընկերոջը։ Այս նախագիծը կատարյալ տեղ է, որպեսզի շարունակենք կիսվել ֆուտբոլի մասին մեր տեսլականով»,- ասել է Մեսին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Հա՛րգելի հայրենակիցներ ,

Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։

Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար։

Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը»։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առիթով․

«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։

Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։

Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

«Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝

թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,

hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,

հավատը ուժեղ գտնվեց վախից,

ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,

ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,

մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,

ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,

և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։

Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:

Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:

Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»։

Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ այսօր դեսպանատունը փակ է, տեղեկանում են դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

Ֆոտո

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան

Էրդողանը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում

Իրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքը