Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, սակայն հանցագործները, մարդկանց անուշադրությունից օգտվելով, հազարավոր դրամներ կարող են աշխատել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին «Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած՝ իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։
Ըստ վերլուծական տվյալների՝ խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։
Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին և քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել և ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։
Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։
Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներգիծ։
Եվ ակնառու տարբերությունը․նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը, Հայաստանի հուշանվերային թղթադրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102։ Համատեղ կարող ենք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA) մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է վերադարձնել Վրաստանը իր ազդեցության գոտի: Գործակալությունը նշում է, որ կառավարությունը՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավորությամբ, ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Ըստ հաղորդագրության, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները անցյալ տարի մնացել են լարված և Հայաստանը զգուշացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հնարավոր դուրս գալու մասին:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է իրականացրել՝ վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը և նրա առավել արևմտամետ ղեկավարությունը:
Զեկույցում Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ չկան։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է նախարարությունները դուրս բերել Երեւանից, դրանով լուծելով խցանումների հարցը։
Նա, մասնավորապես, նշեց. «Առաջնահերթ է հատկապես նախարարությունների տեղաբաշխումը Հանրապետության ողջ տարածքով։ Մասնավորապես, կարելի է մինչեւ տարեվերջ երեւանամերձ մարզերում տեղաբաշխել նախարարությունները։ Օրինակ, ՏԿԵ նախարարությունը կարելի է Կոտայքում տեղաբաշխել և աշխուժացնել Կոտայքում որոշակի գործառույթներ։ Ֆինանսների նախարարությունը կարելի է Արագածոտնում տեղաբաշխել, շատ մոտ է եւ շատ հեշտ է աշխատանքներ տանել։ Կարող եմ ասել, որ կարևոր է նաեւ երկրորդ քաղաքում տեղաբաշխել, ոչ թե մարզկենտրոններում։
ՊՆ–ի ամենակարեւոր գործառույթը Սյունիքում է եւ ճիշտ կլինի, որ ՊՆ–ն իր ողջ կառուցվածքով տեղափոխվի Սյունիք։
Շրջակա միջավայրի նախարարությունը Գեղարքունիքն է, որովհետեւ Սեւանա լիճն է համար մեկ խնդիրը Հայաստանի։ ԿԳՄՍ նախարարության լավագույն տեղը Շիրակի մարզն է՝ Գյումրիում կամ կողքի որեւէ քաղաքում։ Էկոնոմիկայի նախարարությունը, որի կազմում է նաեւ գյուղատնտեսությունը, Արմավիրում պետք է տեղաբաշխել եւ աշխատանքները իրականացնել հենց այդ մարզում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարելի է Տավուշում տեղաբաշխել, Առողջապահության նախարարությունը Լոռիում։ Դա կաշխուժացնի ողջ հանրապետության տնտեսական կյանքը։
Բոլոր բուհերը ակադեմիական քաղաք կտեղափոխվեն, առեւտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել։ Կրթական, մշակութային, տնտեսական առանձին գործառույթներ բաշխել հանրապետության այլ տարածքներում, դրանով բեռնաթափել Երեւանը, նվազեցնել արտագաղթը մարզերից։ Սրա արդյունքում մենք կունենանք տարածքային համաչափ զարգացման պատկեր»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը երեքշաբթի կեսօրին մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ երկկողմ կապերի ամրապնդման հարցերի վերաբերյալ Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Mehr-ը։
Երեքշաբթի օրը, Մասկատի օդանավակայան ժամանելուն պես, նախագահ Փեզեշկիանին դիմավորեցին պաշտպանության հարցերով փոխվարչապետ Սայիդ Շիհաբ բին Թարիք բին Թայմուր ալ Սաիդը և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդին։
Իրանի նախագահի այցը, ըստ տեղեկությունների, երկօրյա է և կկայանա Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք ալ Սաիդի պաշտոնական հրավերով։
Պաշտոնական ընդունելության արարողությունից հետո Իրանի նախագահը Ալ Ալամի պալատում անձնական հանդիպում կունենա Օմանի սուլթանի հետ, որից հետո կմասնակցի երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպմանը։
2024–ի հոկտեմբերի 15–ին այս ամբիոնից խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանը խոսելով ավտոներկրողների շուկայում լուրջ չարաշահումների մասին, ասաց, որ խնդիրը լուծելու համար ինքը համագործակցել է ՊԵԿ–ի գործընկերների հետ եւ գտել են լուծումներ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ըստ էության« Քյարամյանը այս ամբիոնից հայտարարեց, որ իրենք Ռուստամ Բադասյանի հետ միասին մեկնաբանելե են օրենքը եւ իրենց հայեցողությամբ կիրառել, որի հետեւանքով այդ ոլորտը կործանվեց Հայաստանում, որն ընդգրկում էր մոտ 10 հազար քաղաքացու։ Եվ պետական բյուջեն այս տարիների ընթացքում չստացավ մոտավորապես 400 մլն դոլար։
Անցած տարվա հոկտեմբերի տվյալներով Վրաստանից Ղազախստանով դեպի Ռուսաստան արտահանվող մեքենաները մեկ միլիարդով ավելացավ։ Այդ մեքենաները արտահանվում էին հայ տնտեսվարողների կողմից։ Հիմա էլ էն հայ տնտեսվարողների կողմից արտահանվում, ուղղակի փողերը գնում են ուրիշ երկրների բյուջե։
Հիմա էլ մենք ուզում ենք հետեւողականորեն խաղողագործություն ու կոնյակագործությունը ոչնչացնել։ Այն, ինչ տեղի է ունենում վրաստանում, որ մեքենաները 45 օր է՝ կանգնած են, եւ ես ամենաքիչը մեկ գործարար գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում վճարել աշխատավարձներ։ Սա շատ վտանգավոր իրողություն է, կամաց–կամաց մենզ հասցնում են այն իրավիճակին, երբ մարդն ուզում է ինքնասպանություն գործել, գնում է վաննայում տաք ջուր է լցնում, երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի։ Հիմա մենք ամեն ինչ թողնում ենք բարձիթողի, ինչ կլինի՝ կլինի։ Սա շատ վատ է»,– ընդգծեց Աղազարյանը։
Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիուխանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ և այլն։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ՆԱՏՕ-ի երկրների հաջորդ գագաթնաժողովը հունիսին՝ ԱՄՆ-ի հետ ծանր հարաբերությունների պատճառով, կարծում է քաղաքագետ-գերմանագետ Ալեքսանդր Կամկինը։ Այդ մասին նա հայտնել է Lenta-ին:
«Ամենայն հավանականությամբ, Զելենսկին չի լինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Ամենայն հավանակունամբ ԱՄՆ-ի կողմից ներկա չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հավանաբար կլինի ՊՆ նախարար Փիթ Հեգսեթսը կամ պետքարտուղար Մարկ Ռուբիոն, բայց ամեն դեպքում գագաթնաժողովը կկայանա, նույնիսկ թեկուզ փոքր-ինչ կրճատված ձեւաչափով», - ասել է Քամկինը։
Նրա կարծիքով՝ Եվրոպան չի ցանկանա հրավիրել Զելենսկուն, որպեսզի վերջնականապես չփչացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Նա չի բացառել, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը Զելենսկուց մեծանա, ապա հնարավոր է ներկայացվի վերջնագիր՝ գագաթնաժողովին կմասնակցի Թրամփը կամ Զելենսկին:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը ներկայացրել է Սերժ Սարգսյանի` Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները՝ 2018-ից ի վեր։
Ճակատագրական պահին մեր հերոսներն ընտրեցին արժանապատվությունը։
Այսօր ևս մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ՝
հնազանդվել, թե՞ պայքարել,
արժանի լինել մեր հերոս նախնիների հիշատակին, թե՞ խուսափել պատասխանատվությունից,
ընդվզել կապիտուլյանտների դեմ, թե՞ հավատալ նրանց խաղաղության դատարկ խոստումներին,
ապավինել սեփական ուժերին, թե՞ հույսը դնել այլոց վրա:
2024 թ. ուղերձից
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է։
Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին։
Մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի։
Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն։
Վստահ եմ՝ Սարդարապատի խորհրդանշական զանգերը դարձյալ ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի։
2023 թ. ուղերձից
Սարդարապատի հերոսներն ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի։
Հավերժ փա՛ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից։
Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով։
Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր։
Այսօր էլ վճռական ընտրության պահն է. որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը։
2022 թ. ուղերձից
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ հավատարիմ են ազգային արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը։
1918 թվականի մայիսյան այս օրը հայ ժողովրդի նվիրյալ զավակները ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով ու անձնազոհ խիզախությամբ նվաճեցին սեփական Հայրենիքում անկախ և ազատ ապրելու իրավունքը։
Փա՛ռք մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը, քան օտարին հպատակվելը։
Այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, հոգևոր, մշակութային կոթողները, իր զավակների ապագան, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ ու վտանգավոր հավաստիացումներին։
Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը, և ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարի ազգանվեր առաքելության ճանապարհին։
2021 թ. ուղերձից
Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն։
Գտնվեցին պատիվ և քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին և չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին։
Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին։
Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու և ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի։
Կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ և մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին։
2020 թ. ուղերձից
Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին։
Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին։
Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել։
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարվեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա։
Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը։
2019թ. ուղերձից
Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները։
Ուխտագնացության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեծ հայորդու հիշատակին՝ աղոթել՝
ինչպես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ՝ բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը և մեր ժողովրդին անձնվիրաբար փրկած հերոս հայորդիների հոգիների հանգստության, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության և Արցախի պաշտպանության համար զոհված հայրենանվեր հերոսների համար։
Ուխտագնացության հիմքում դրվել է՝
Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում ազգային, պետական շահերի շուրջ համախմբվածության, միասնականության, բոլոր տարաձայնություններն այդ շահերին ստորադասելու և մայիսյան ու արցախյան հերոսամարտերի ձեռքբերումները սրբորեն պահպանելու, ամենօրյա համատեղ ջանքերով ամրապնդելու գաղափարը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է 384.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.02 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380.5-383 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-433 դրամով, վաճառվում է 441-445 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.75 դրամով, վաճառվում է 4.84-5.04 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 439 դրամով:
Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով:
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։
«Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտված է, դրա ստորագրման համար կա երկու պայման՝ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հող ստեղծելու համար»,- նշել է նա։
Ռաֆիևը հավելել է, որ խաղաղության ցանկացած խոստում արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլրը գործնականում իրականացվեն, և երբ կատարվեն երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու ակնկալիքները։
Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջում է ՀՀ Սահամանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: