Հակակոռուպցիոն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում»,- ասացին կոմիտեից:
Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է օկուպացված Արցախ, նրան դիմավորել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել է 2021-ին:
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե երբ կբացվի Կապանում հյուպատոսությունը:
Նա ընդգծել է, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Պետք չէ մեզ համոզել այդ տարածաշրջանում հնարավորինս շուտ հյուպատոսություն բացելու անհրաժեշտության հարցում: Առայժմ Կապանում ՌԴ հյուպատոսություն չկա, ուստի դրա բացատրության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար պետք է դիմել հայկական կողմին», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու:
Երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»,- նշել է նա:
Սիմոնյանը հայտարարեց, որ Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։
«Անուններ չտամ։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։
Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»,-ասաց նա:
ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում 2 բիզնես ջեթ է բախվել. դրանցից մեկը, ըստ ռուսական թելեգրամյան ալիքների տեղեկությունների, պատկանում է միլիարդատեր Ալեքսանդր Տկաչյովին: Վերջինս նախկինում եղել է Կրասնոդարի նահանգապետը:
Նշվում է, որ North-West ավիաընկերության Bombardier Global 6500 ինքնաթիռը, որում եղել է 7 ուղևոր, վայրէջքից հետո հարվածել է կայանված Legacy 600 ինքնաթիռի թևին, ինչի հետևանքով փոխադրամիջոցը վանսվել է: Տուժածներ չկան:
Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տես ինչ ասեց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանն է»:
«Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք, այն մյուսը՝ ոչ»,- ասաց նա:
Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, նա ասաց. «Իհարկե տեղին է»:
Ճշտող հարցին՝ բայց Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», նա արձագանքեց. «Ախր հայկական մոլորակից դուրս եկեք: Այո, չի եղել, ու չի էլ կարող լինիել: Ասեմ ավելին՝ հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է: Նորից եմ ասում՝ դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ է, կամ սխալ»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան»-ի արտահայտությունները կային, և որ Սիմոնյանը պարզապես փորձում է սլաքները տանել արցախցիների կողմ, նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, սխալ եք»: Դուք սխալ եք, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները ինչն իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեզ հետ: Հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ, ես որևիցե կողմի չեմ պաշտպանում, ես ասում եմ ինչի է ինքը դա անում: Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի «Արևմտյան Ադրբեջան», այսքան բան»:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. այս մասին ճեպազրույցում ասելէ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար:
«Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը», -հայտնել է նա:
Զախարովան մանրամասնել է, որ ՌԴ-ն 2023 թվականի ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն՝ սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։
Լաս Վեգասի Fontainebleau հյուրանոցում կայացել է American Music Awards 51-րդ մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հաղորդավարուհի եղել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։
American Music Awards-ը Միացյալ Նահանգների գլխավոր երաժշտական մրցանակներից մեկն է, որը հիմնադրվել է 1973 թվականին: Ի տարբերություն Գրեմմիի, հաղթողներին ընտրում են ոչ թե մասնագետները, այլ ունկնդիրները: Մրցանակները շնորհվում են՝ հաշվի առնելով այս կամ այն կատարողի տված արտադրանքի վաճառքի ցուցանիշները և երկրպագուների քվեարկության արդյունքները: Ահա թե ինչու AMA-ները միշտ արտացոլում է այն, ինչ ամերիկացիներն իսկապես լսում և սիրում են:
Երեկոյի հաղթողների թվում էր Բիլլի Այլիշը, որը հաղթեց երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող» և «Տարվա լավագույն ալբոմ» իր Happier Than Ever ալբոմով:
Լեգենդներ Ջանեթ Ջեքսոնը և Ռոդ Ստյուարտը պարգևատրվել են Icon և Lifetime Achievement մրցանակներով:
Լավագույն համագործակցություն անվանակարգում հաղթել են Լեդի Գագան և Բրունո Մարսը իրենց Die With a Smile երգով։