Live24
Հունիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել է 2021-ին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին՝ հարց բարձրացրեց երկքաղաքացիների վարորդական իրավունքներով ՀՀ-ում ավտոմեքենա վարելու ժամկետների հետ կապված օրենքի փոփոխության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, տուգանվում են, ինչը շատ վատ է:

Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Նախագիծը, որն առնչվում է օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից վարելու իրավունքին, որը թույլատրելու ենք կարճ ժամանակահատվածով, այնուհետև փոխանակման անհրաժեշտություն է առաջանալու մինչև երեք ամիս: Այդպես է, առնվազն, նախագիծը:

Հաստատվել է արդեն Կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ, ըստ այդմ՝ առաջիկա նստաշրջանում կքննարկվի, մենք նաև անհետաձգելիության վերաբերյալ որոշում ենք ավելացրել, որպեսզի, Ձեր ասած, հրատապության ռեժիմով այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, ըստ այդմ, առաջիկա նստաշրջանում կներկայացվի խորհրդարանին»:

Թորոսյանը խնդրեց ևս մեկ հարց պարզաբանել. վերջերս լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև առանց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը հանձնելու և առանց քննության ստանալու հայկական վարորդական իրավունքի վկայական:

«Եթե դա այդպես է, խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»,- ասաց պատգամավորը:

Ղազարյանի խոսքով՝ դա օրենքի կարգավորման առարկա է. «Օրենքը հենց այդպես էլ կարգավորում է: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը երկքաղաքացիների համար նման հնարավորություն նախատեսում էր:

Ենթաօրենսդրական ակտը չկար, այն ընդունվել է, և սահմանվել է ընթացակարգը, և ըստ այդմ՝ այո, նման հնարավորությունը ներկայումս առկա է»,- պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը:

Մեր երկիրն ակտիվորեն երկխոսություն է վարում իր անդրկովկասյան գործընկերների հետ՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով։ Մենք սերտ համագործակցություն ենք պահպանում Ադրբեջանի, Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստեղծվել եւ ձեւավորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտ, եւ մեր երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների միջեւ համագործակցության ուղիներն արդյունավետ են գործում։ Հետեւաբար, մենք մեծացնում ենք այդ աշխատանքը հակաահաբեկչական ուղղությամբ թե՛ փոխադարձ շահերից ելնելով եւ թե՛ հաշվի առնելով դրա համար ջանքերն ու հնարավորությունները համատեղելու անհրաժեշտությունը», - նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետեւողականորեն առաջ է մղում «արդար աշխարհակարգ ձեւավորելու անհրաժեշտության գաղափարը, որը կհամապատասխանի համընդհանուր եւ անբաժանելի անվտանգության պահպանման շահերին»։

«Եվ այս համատեքստում մենք, իհարկե, մեծ նշանակություն ենք տալիս բոլոր բարեկամ երկրների, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասյան տարածաշրջանների հետ համագործակցության զարգացմանը, առաջին հերթին՝ ՄԱԿ, նրա մասնագիտացված գործակալությունների, ինչպես նաեւ այնպիսի ազդեցիկ միջազգային եւ տարածաշրջանային կառույցների, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը եւ ԱՊՀ-ն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եւ Մերձավոր Արեւելքի երկրները պահպանում են կայուն համագործակցություն հարցերի լայն շրջանակի շուրջ, որոնք հիմնված են հիմնական գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների վրա՝ «հաշվի առնելով, իհարկե, հակամարտությունների բարձր մակարդակը եւ ճգնաժամային թեժ կետերի բազմազանությունը վերոնշյալ տարածաշրջանում այդ երկրների, այդ թվում՝ Սիրիայի եւ Իրաքի եւ մեր միջեւ»: Ինտենսիվ երկխոսություն է վարվում ահաբեկչության սպառնալիքներին, արմատականությանը դիմակայելու խնդիրների շուրջ, նշել է Զախարովան։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․

ժամը 10:30-12:30-ը.

Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։

ժամը 13:30-15:30-ը.

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։

ժամը 10:30-16:00-ը.

Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։

Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում, քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ 

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին՝ մասամբ կանաչ գազոնի մեջ:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Երևանում մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ձերբակալվել է Գեորգի Բաչիաշվիլին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել Բիձինա Իվանիշվիլիից մոտ 9000 բիթքոին գողանալու գործով:

Ավելի վաղ դատարանը հեռակա կարգով Գեորգի Բաչիաշվիլիին դատապարտել էր 11 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով միջոցների յուրացման և ապօրինի եկամուտների օրինականացման մեջ:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ տեղեկություն է ստացել Բաչիաշվիլիի տեղաշարժերի մասին Կարմիր կամրջի և Սադախլո անցակետերի միջև ընկած հատվածում, որտեղ նա ձերբակալվել է։ Անհասկանալի է, թե ինչու է Բաչիաշվիլին վերադարձել Վրաստան՝ իմանալով, որ իրեն կարող են ձերբակալել։

Բաչիաշվիլին ղեկավարել է Բիձինա Իվանիշվիլիի հիմնած Համաներդրումների հիմնադրամը։

Ադրբեջանցիները խաղաղությունից հետո կարող են վերադառնալ ՀՀ գյուղեր, հայերը ո՞նց են ապրում Վրաստանում

Տեսանյութ

Բավական հետաքրքիր և կարևոր հայտարարություն է հնչել, հատկապես այն համատեքստում, որ վերջին երևի երեք-չորս ամիսներին արտաքին բոլոր խաղացողներ, անկախ նրանից, թե դրանք ինչ դերակատարում ունեն մեր ռեգիոնում, բոլորը խոսում են խաղաղության կամ անխուսափելի խաղաղության մասին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հայտարարությանը, ըստ որի, Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ են տեսնում և այդ ուղղությամբ աշխատանքներ են անում։ 

«Բոլորով միասին կարծես թե օգնում են Հայաստանյան իշխանությանը ստեղծելու կեղծ խաղաղության միֆ առ այն, որ Հայաստանին որևէ բան չի սպառում։ Հիմա ես կարծում եմ, որ ԱՄՆ–ում գնահատել են այն հայտարարությունները նաև, որոնք հնչում են Ադրբեջանից։ Ադրբեջանի կողմից աննախադեպ մեծ ծավալներով սպառազինության գնումները, եղած սպառազինության արդիականացումը, բավականին մեծ թափ ստացած ագրեսիվ հայտարարությունները, որոնք ըստ այդ վերլուծությունների, կարող են մի օր պայթել։

Այսինքն մարդ պետք է միայն կույր լինի և առհասարակ զրոյական գիտելիքներ և վերլուծության հմտություններ ունենալ, որ գտնվեց դաշտում և այդ սպառնալիքը չգնահատես։ Այս դեպքում կարծում եմ՝ ԱՄՆ–ից հնչածը որոշակի արձագանք էր առ այն, որ իրականում ռիսկ գոյություն ունի ի հեճուկս Հայաստանի և այլ երկրների հնչեցրած այն հայտարարությունների, որ պատերազմի հավանականություն չկա։

Հիմա Հայաստանի իշխանությունը այս պահին խնդիր ունի ընտրություններից առաջ հանրությանը նախապատրաստել նրան, որ սա միակ իշխանությունն է, որը իր համար ստեղծել է կոմֆորտ և բերել է խաղաղություն՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի զիջումներ է գնացել։ Այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հիմա էլ շարունակում է տարածքային հավակնություններ էր դրսևորել, Հայաստանի տարածքների նկատմամբ։ Ներկայումս որևէ խոսք չի գնում այն տարածքների մասով, որոնք 2021, 2022, 2023 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացվել են, և այս պարագայում Ադրբեջանը շարունակում է, այսպես ասեմ, նեղացնել Հայաստանի մանյովրային հնարավորությունները և հայ ժողովրդին, ըստ էության, նախապատրաստում է նոր զիջումների»,– ասաց նա։

 

Անկախ նրանից, թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են և Հայաստանը որևէ փուլում կարող է դառնալ այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սա, եթե որոշ երկրների համար զուտ տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության հարցը և նաև քաղաքական հակազդեցության հարցը։ Դրանով է պայմանավորված, որ մի քանի երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուրը իր մասով կարողանա պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը»,–ասաց նա։

 

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան