Live24
Հունիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Ավանում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք: Բացի այդ, ընթացիկ տարում Ավանի բակային տարածքներում նախատեսվում է հողազավթումներից մաքրել ևս 5000 քմ: 

Նախագծերը կյանքի կոչելու համար ապամոնտաժվում են նաև ավտոտնակներ ու անօրինական շինություններ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին՝ հարց բարձրացրեց երկքաղաքացիների վարորդական իրավունքներով ՀՀ-ում ավտոմեքենա վարելու ժամկետների հետ կապված օրենքի փոփոխության վերաբերյալ: 
 
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, տուգանվում են, ինչը շատ վատ է:
 
Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Նախագիծը, որն առնչվում է օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից վարելու իրավունքին, որը թույլատրելու ենք կարճ ժամանակահատվածով, այնուհետև փոխանակման անհրաժեշտություն է առաջանալու մինչև երեք ամիս: Այդպես է, առնվազն, նախագիծը:
 
Հաստատվել է արդեն Կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ, ըստ այդմ՝ առաջիկա նստաշրջանում կքննարկվի, մենք նաև անհետաձգելիության վերաբերյալ որոշում ենք ավելացրել, որպեսզի, Ձեր ասած, հրատապության ռեժիմով այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, ըստ այդմ, առաջիկա նստաշրջանում կներկայացվի խորհրդարանին»:
 
Թորոսյանը խնդրեց ևս մեկ հարց պարզաբանել. վերջերս լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև առանց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը հանձնելու և առանց քննության ստանալու հայկական վարորդական իրավունքի վկայական:
 
«Եթե դա այդպես է, խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»,- ասաց պատգամավորը:
 
Ղազարյանի խոսքով՝ դա օրենքի կարգավորման առարկա է:
 
«Օրենքը հենց այդպես էլ կարգավորում է: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը երկքաղաքացիների համար նման հնարավորություն նախատեսում էր:
 
Ենթաօրենսդրական ակտը չկար, այն ընդունվել է, և սահմանվել է ընթացակարգը, և ըստ այդմ՝ այո, նման հնարավորությունը ներկայումս առկա է»,- պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններից հետո կմեկնի Կիև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Սպասվում է, որ Ֆիդանը նույնպես այս շաբաթվա վերջին կմեկնի Կիև՝ հանդիպելու ուկրաինացի պաշտոնյաների հետ և վերահսկելու իրավիճակը Ստամբուլում բանակցություններից հետո», - ասվում է զեկույցում:

Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցան վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Կողմերը պայմանավորվել են միմյանց փոխանցել հրադադարի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ և գերիներին փոխանակել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։

Ծաղկաձորում մայիսի 24-ին դպրոցահասակ երկու աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով  քառանիվի վարորդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: Կողաշրջման հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում չորս անձ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրավորներից երկուսը՝ 18-ամյա աղջիկներ, մահացել են։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը,  որը կատարվել է ոչ սթափ վիճակում կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ Քառանիվի վարորդը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է։

Ազգային ժողովը մայիսի 27-ին նիստում առաջի ընթերցմամբ ընդունեց  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ստացավ 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայն։ 

Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունն առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։ 

Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում էր ներկայումս գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800-ապատիկի չափ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։

Նախագիծը ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ հիմնավորելով փոփոխությունը տնտեսական և արդյունաբերական հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ։

Նրա խոսքով՝ ցեմենտը հանդիսանում է ռազմավարական նշանակության ապրանք, որի արտադրության շարունակականությունն ու ներքին շուկայի պահանջարկի տեղական ապահովվածությունը կարևոր են ազգային տնտեսության համար։ Սակայն վերջին շրջանում ներմուծվող ցեմենտի գների կտրուկ նվազումը՝ պայմանավորված արտասահմանյան սուբսիդավորմամբ և էներգակիրների ցածր սակագներով, խաթարել է տեղական արտադրողների մրցունակությունը։ 2023 թվականին ներմուծվել է շուրջ 260 հազար տոննա ցեմենտ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 անգամ՝ կազմելով տեղական արտադրության մոտ 22.4 տոկոսը։ 2024 թվականին նույնպես արձանագրվել է շուրջ 65% ներմուծման աճ։

Զաքարյանը նշեց, որ տեղական արտադրության ինքնարժեքի գերակշիռ մասը ձևավորվում է էներգառեսուրսների ծախսերից, ինչի հետևանքով ներկրվող ցեմենտը վաճառվում է զգալիորեն ցածր գնով՝ մոտ 27,500 դրամ մեկ տոննայի դիմաց, մինչդեռ տեղական արտադրանքի միջին գինը հասնում է 35-37 հազար դրամի։

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ներմուծվող ցեմենտը ոչ միայն լրջորեն խաթարում է տեղական արտադրողների դիրքերը, այլև սպառնում է նրանց գոյությանը։ Նման պայմաններում նրանք կարող են կանգնել արտադրության դադարեցման, իսկ շուկան՝ ներմուծումից ամբողջական կախվածության առաջ, ինչը կվնասի մեր արդյունաբերական քաղաքականությանը և կբերի ցեմենտի գների անկանխատեսելի աճի»,- նշել էր փոխնախարարը։

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:55-ի սահմաններում, Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Պարզվել է, որ նշած փողոցից շտապօգնութուն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է 26-ամյա բժշկի ուղղությամբ: 

Շենգավիթի ոստիկանները կարողանում են արագ վնասազերծել նրան ու տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննական բաժին: 
 
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են, որ կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները, իսկ կացինը դեպքի վայրում չի:
 
Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացնում է կացինը ու հայտնում, որ ինքն է այն դեպքի վայրից տարել: 

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: 
 
Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր-ի 342-րդ հոդվածի 1-ին մասով: 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այս մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

«Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ներառում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր»,- ասել է Շևցովը՝ պատասխանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։

Նա հավելել է, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին և սեմինարներին, այլև Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համար ավանդական աշխատանքային նիստին։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

Դա բացատրվում է նրանով, որ նրանց օրգանիզմը դանդաղ է այրում կալորիաները, գրում է The Telegraph պարբերականը: Գիտնականները դա ապացուցել են փորձով:

Երկու խմբի կանայք նույն սննդակարգին էին հետևում (ձու, հնդկահավ, երշիկ, հացաբուլկեղեն և սոուս, որոնք պարունակում են 930 կալորիա և 60 գրամ ճարպ): Նախապես անցկացվել էր սթրեսի մակարդակի գնահատման թեստ: 168.am-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նախորդ օրվա ընթացքում առնվազն մեկ սթրեսային էպիզոդ ապրած մասնակիցների մոտ սննդի ընդունումից հետո 7 ժամվա ընթացքում այրվում էր 104 կալորիայով ավելի պակաս: Տարվա ընթացքում դա կարող էր կազմել հավելյալ 5 կգ:

Սթրեսը կարող էր պայմանավորված լինել գործընկերների կամ ամուսնու հետ ունեցած վեճերով, ընկերների հետ կոնֆլիկտներով, երեխաների հետ խնդիրներով և աշխատանքից բխող ճնշումներով: Ընդամենը 6 կանանց մոտ էր ընդհանրապես բացակայում սթրեսի որևէ նշան:Սթրես տարած կանանց մոտ առկա էր ինսուլինի բարձր մակարդակ՝ կապված ճարպի պահեստավորմամբ:

Իսկ նրանց ճարպային կուտակումներն ավելի հազվադեպ էին օքսիդանում, ինչը դժվարացնում էր դրանց օգտագործումը որպես «վառելիք»: Օհայոյի համալսարանի պրոֆեսոր Յանա Կիկոլտա-Գլեյզերի խոսքերով՝ դա միանշանակորեն ցույց է տալիս, թե ինչպես են ապրումները հանգեցնում քաշի ավելացմանը: Ընդ որում, եթե մարդը սովոր է իր մեջ պահել սեփական պրոբլեմները, ապա նա չի կարող խույս տալ ճարպակալումից:

Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության ավարտից հետո  ակնկարկել է «Ալ Նասրից» հեռանալու մասին։

«Այս փուլն ավարտված է։ Պատմությո՞ւնը։ Դեռ գրվում է։ Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցում։

Նրա պայմանագիրն «Ալ Նասրի» հետ կավարտվի հաջորդ ամիս։ Կողմերը չեն բանակցել համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

Ռոնալդուն ցանկանում է կարճատեւ պայմանագիր կնքել հունիս-հուլիսին ԱՄՆ-ում անցկացվելիք աշխարհի ակումբային առաջնության մասնակից որեւէ ակումբի հետ։

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան