Ինչ պետք է իմանալ օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքի մասին
Հունիսի 22, 2025

Ինչ պետք է իմանալ օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին՝ հարց բարձրացրեց երկքաղաքացիների վարորդական իրավունքներով ՀՀ-ում ավտոմեքենա վարելու ժամկետների հետ կապված օրենքի փոփոխության վերաբերյալ: 
 
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, տուգանվում են, ինչը շատ վատ է:
 
Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Նախագիծը, որն առնչվում է օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից վարելու իրավունքին, որը թույլատրելու ենք կարճ ժամանակահատվածով, այնուհետև փոխանակման անհրաժեշտություն է առաջանալու մինչև երեք ամիս: Այդպես է, առնվազն, նախագիծը:
 
Հաստատվել է արդեն Կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ, ըստ այդմ՝ առաջիկա նստաշրջանում կքննարկվի, մենք նաև անհետաձգելիության վերաբերյալ որոշում ենք ավելացրել, որպեսզի, Ձեր ասած, հրատապության ռեժիմով այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, ըստ այդմ, առաջիկա նստաշրջանում կներկայացվի խորհրդարանին»:
 
Թորոսյանը խնդրեց ևս մեկ հարց պարզաբանել. վերջերս լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև առանց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը հանձնելու և առանց քննության ստանալու հայկական վարորդական իրավունքի վկայական:
 
«Եթե դա այդպես է, խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»,- ասաց պատգամավորը:
 
Ղազարյանի խոսքով՝ դա օրենքի կարգավորման առարկա է:
 
«Օրենքը հենց այդպես էլ կարգավորում է: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը երկքաղաքացիների համար նման հնարավորություն նախատեսում էր:
 
Ենթաօրենսդրական ակտը չկար, այն ընդունվել է, և սահմանվել է ընթացակարգը, և ըստ այդմ՝ այո, նման հնարավորությունը ներկայումս առկա է»,- պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը:
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ

#ՀԻՄԱ. ՈՏՔԻ՛, ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ, ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ

Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից. Իրանցի պատգամավոր

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ հարվածելով միջուկային օբյեկտներին. Իրանի ԱԳՆ

Իրանը սպասում էր hարձակմանը. Ֆորդոյի միջուկային օբյեկտը նախապես տարհանվել էր

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա. Իրանն իրեն վերապահում է բոլոր տարբերակները. Արաղչի

Իրանը հրթիռակոծում է Թել Ավիվն ու Հայֆան. ֆոտո, վիդեո

Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է

Վերադասավորումներ կլինեն, որոնք կազդեն նաև հարավկովկասյան իրողությունների վրա․ Գարիկ Քեռյան

ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին