ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա. Իրանն իրեն վերապահում է բոլոր տարբերակները. Արաղչի
Հունիսի 22, 2025

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա. Իրանն իրեն վերապահում է բոլոր տարբերակները. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով «Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների» վրա։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ։

«ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է տագնապած լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական և հանցավոր վարքագծից։ ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս օրինական ինքնապաշտպանություն, Իրան իրեն վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ, Իրանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

«Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որը կարող է դա անել», - գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ «հիմա խաղաղության ժամանակն է»։

«Սա  պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Իրանի հարցը չլուծվի»։

«Կա՛մ խաղաղություն կլինի, կա՛մ Իրանը կբախվի շատ ավելի լուրջ ողբերգության», - նշել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած պատասխան  հանդիպելու է ավելի մեծ ուժի, քան այն ինչ տեղի ունեցավ այսօր:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարուստ, աղքատ, անիմաստ. ո՞ւմ է իրականում ընտրում «Նյութապաշտ կինը»

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու համար

Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը, ԱՄՆ-ն և Իսրայելն են հրաժարվել դիվանագիտական լուծումից. Արաղչի

Միացյալ Նահանգների հետ վերջին ամիսներին վարած բանակցություններ մասին մենք պարբերաբար տեղեկացնում էինք մեր ռուս ընկերներին

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը ուղիղ հարված է հայոց պետականությանը»․ Գարեգին Բ

Մայր Տաճարում Սուրբ պատարագին ներկա են հազարավոր հավատացյալներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եմենը պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ի պաշտպանություն Իրանի

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

«Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց»․ Մեդվեդև

Հարձակումից առաջ ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ

Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն