ԱՄՆ-ն նախքան հարվածելը դիվանագիտական կապի է դուրս եկել Իրանի հետ՝ հայտնելու, որ ինքը ծրագրում է միայն հարվածներ հասցնել և չի ձգտում Թեհրանում ռեժիմի փոփոխության, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին:
«Միացյալ Նահանգները կապվել է Իրանի հետ շաբաթ օրը՝ ասելու, որ հարվածները Միացյալ Նահանգների ամբողջ պլանն է, և որ ռեժիմի փոփոխության որևէ ջանք չի նախատեսվում», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոում և Սպահանում իրանական երեք միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին։ Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Թեհրանը պետք է համաձայնի «վերջացնել այս պատերազմը»:
Fars լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի իշխանություններին, հաստատել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների։