Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։
Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։
Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։
Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»։
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386,741 զբոսաշրջիկ, ինչը 11.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հղում անելով ՀՀ ԱԱԾ կից գործող էլեկտրոնային սահմանային կառավարման համակարգի տեղեկատվական բազայից հավաքված տվյալներին։
Վրաստան ժամանող զբոսաշրջիկների ամենամեծ մասը ՌԴ քաղաքացիներ են։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին որպես զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել 144 072 ՌԴ քաղաքացի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 21.8%-ով։
Երկրորդ տեղում են արտերկրում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76,861, ինչը 1.8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են։ Այս երկրի 59,624 քաղաքացի այցելել է Հայաստան։ Նվազումը կազմել է 3.6%։
Երևանի Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող «Արարատ» թենիսի մարզական ակումբում կայացավ «TENNIS EUROPE JUNIORS TOUR U12 ROSA PRUDNIKOVA CUP» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան քառասուն պրոֆեսիոնալներ ԱՄՆ-ից, Թունիսից, Հունաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանից:
Մրցաշարը համարվում է 2-րդ կատեգորիայի մրցաշար և մարզիկների միջև պայքարն ընթանում էր միջազգային վարկանիշների համար:
Մրցաշարի ավարտին Թենիս Եվրապայի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո կայացավ մրցաշարի արդյունքների ամփոփման՝ մեդալների և գավաթների բաշխման արարողությունը:
Հյուրերը մեծ ոգևորությամբ էին ամփոփում տպավորությունները՝ նշելով, որ Ռոզա Պրուդնիկովայի անվան հուշամրցաշարը կազմակերպված էր բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։
«Հրապարակը» գրում է․
«Մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդու՝ Ռոմանի հարսանեկան արարողությունը, մեծ աղմուկի տեղիք տվեց ու լայնորեն լուսաբանվեց: Այդ ճոխ հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է հազարը, ներկա է եղել իշխանական վերնախավը, նաև մի խումբ ՀՀԿ-ականներ, քանի որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գառնիկ Բադալյանը Վիգեն Բադալյանի հորեղբայրն է, և այս ընտանիքը ինչպես ջերմ հարաբերություններ ունի գործող իշխանության հետ, նույնքան էլ՝ նախկին իշխանությունների, հատկապես՝ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի հետ:
Հարսանիքի կադրերի հրապարուկումից հետո մարդիկ սկսեցին քննադատել Բադալյաններին՝ Մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահի վերածելու համար: Քննադատությունների արժանացան նաեւ այն բոլոր հայտնիները, ովքեր երգել են հարսանիքի ժամանակ, վարել են հարսանյաց արարողությունը: Այդ օրը Համալիրում երգել էին՝ աշխարհահռչակ Նիկոլ Շերզինգերը, Ռազմիկ Ամյանը, Թաթան, Լիլիթ Հովհաննիսյանը, Հարութ Փամբուկչյանը, Արամեն եւ այլք: Հարսանիքը վարել են՝ Նազենի Հովհաննիսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը: Մարդկանց հատկապես զայրացրել է այն, որ Նազենին ու Գարիկն են վարել, քանի որ երկուսն էլ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Ավելին՝ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նազենի Հովհաննիսյանը խմել է Նիկոլ Փաշինյանի կենացը:
«Հրապարակը» զրուցել է Նազենի Հովհաննիսյանի հետ:
-Արդեն մի քանի օր է՝ Ձեզ քննադատում են Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքը վարելու եւ որպես հանդիսավար՝ Նիկոլ Փաշինյանի կենացը խմելու համար, անգամ ասում են՝ խմել եք իր կենացը, սակայն նա Հայաստանում չէր, ներկա չէր հարսանիքին:
- Նման բան չի եղել , եղել է մասնավոր հարսանիք, որտեղ ամեն ինչ եղել է միայն սիրո մասին, սերն ամեն ինչ է: Ես բացարձակ Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
«Ո՛չ Հայաստանում արտոնություն ունենք, ո՛չ՝ Վրաստանում։ Չեմ տեսել, որ մեր մասին մտածեն։ Բարձիթողի վիճակում ենք։
Մեր մեքենաները կանգնած, բայց վրացիներ, ռուսներ, բելառուսներ, ուզբեկ, կիրգիզ․․․ զապա՞ս ենք, ի՞նչ ենք։ Այսինքն՝ կիրգիզը չլինի, վրացին չլինի, ռուսը չլինի, բելառուսը չլինի, նոր մեզ տա՞ն բեռը։ Մենք էլ պիտի աշխատենք»,- ասում է բեռնափոխադրողներից մեկը։
Բեռնափոխադրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք դժգոհում են, որ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում միջնորդ կազմակերպություններն ու արտահանողները հայ բեռնափոխադրողների փոխարեն նախընտրում են վարձել այլազգիների։
Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր`ժամը 03:30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի մարդատարն ու Վայոց Ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենան:
«Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Ավելի ուշ «Range Rover»-ի վարորդն ու ուղևորը ևս դիմել են հիվանդանոց»,–հայտնում է կայքը:
Վիրավորների մեջ են նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
այիսի 20-ից Կիևը բազմապատկել է Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի և արևմտյան արտադրության ռեակտիվ արկերի կիրառմամբ հարձակումները։ Այս հայտարարությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական տարածաշրջանների ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։
«Ռուսական տարածաշրջանների վրա ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ի պատասխան Կիևի ռեժիմի գործողությունների՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել բացառապես Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 20-ին խոցել են Ժիտոմիրի մարզի Օզերնոյե օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, Դնեպրոպետրովսկի մարզի զինամթերքի պահեստները։
Մայիսի 21-ին ՌԴ ԶՈւ-ն խոցել է Սումիի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման, ինչպես նաև Դոնեցկի Սվյատոգորսկ շրջանում գտնվող օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը:
Մայիսի 22-ին ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հարվածներ են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությանը (Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի քիմիական գործարանին), ինքնաթիռների վերանորոգման արտադրամասին, ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտներին, Կրիվոր Ռոգի և Նիկոլաևի շրջաններում հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայաններին, Խարկովի մարզում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին:
Դնեպրոպետրովսկի մարզի Օրջոնիկիձե բնակավայրի շրջանում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկով ոչնչացվել է «AN/MPQ-65» բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայան, ինչպես նաև մարտական կառավարման մեքենա և «Patriot» զենիթահրթիռային համալիրի երկու արձակման կայան:
Մայիսի 23-ին հրթիռային հարված է հասցվել Օդեսայի նավահանգստում ռազմական նշանակության գույքով և զինամթերքով կոնտեյներների բեռնաթափման վայրին և պահեստին: Հարվածի արդյունքում ոչնչացվել է մոտ 100 կոնտեյներ, որոնցում եղել են ծովային դրոնների, անօդաչու թռչող սարքերի համալրիչներ, ինչպես նաև զինամթերք:
Խոցվել են Զապորոժիեի շրջանի Կիսլիչվատայա օդանավակայանում, ինչպես նաև Կիրովոգրադի մարզի «Կանատովո» օդանավակայանում, Խարկովի մարզում գտնվող «Վոլչանսկ» մարտավարական խմբի զինամթերքի պահեստները։
Մայիսի 24-ին ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, որը հրթիռային զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր է արտադրում, ռադիոտեխնիկական հետախուզության և Ուկրաինայի անվտանգության ծառայության ավիացիայի կենտրոններին, ինչպես նաև Օդեսայի մարզի Չեռնոմորսկ շրջանում «Յուգ» հատուկ գործողությունների առանձին կենտրոնի ժամանակավոր տեղակայման կետին և Խարկովի մարզի Իզյումի շրջանում «Ազով» գրոհային 3-րդ բրիգադին։ Խոցվել է նաև Կիևի մարզում ամերիկյան արտադրության «Patriot» զենիթահրթիռային համալիրի հենակետը։
Մայիսի 25-ին մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով և հարվածային ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրում են հրթիռային զենքի բաղադրիչներ, ռադիոէլեկտրոնիկա, պայթուցիկ նյութեր, հրթիռային վառելիք և հարվածային անօդաչու թռչող սարքեր (Ժիտոմիրի մարզի «Ժիտոմիրի ռադիոտեխնիկական սարքավորումների վերանորոգման «Լուչ» գործարան, «ՍՊԵՑՈԲՈՐՈՆՄԱՇ» գործարան, Չեռնիգովի մարզի «Ռապիդ գործարան», «Չեռնիգովի ռադիոտեխնիկական սարքավորումների գործարան», «Տեխավիակոմ» «Գիտաարտադրական ընկերություն» օբյեկտներ, Սումիի մարզի ««Ավիակոն» Կոնոտոպի ավիացիոն վերանորոգման գործարան, Խմելնիցկիի մարզի «Կրասիլովսկի ագրեգատային գործարան», Դնեպրոպետրովսկի մարզի «Պավլոգրադի քիմիական գործարան», Տերնոպոլի մարզի «Պրոմին» գիտահետազոտական կենտրոնի «Լուչ» գործարան, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություն «Աերոտեխնիկա» ձեռնարկություն, Կիևի մարզի «Լուչ» կոնստրուկտորական բյուրո, Օդեսայի ավիացիոն գործարան, Դնոպրոպետրովսկի մարզի ԱԹՍ-ների մշակման և արտադրության «Դեվիրո» ձեռնարկություն, Խարկովի մարզի «Չուգուև» ավիացիոն-վերանորոգման գործարան)։
Խոցվել են նաև Կիևի մարզի ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի, Խարկովի և Կիևի մարզերում ԱԹՍ-ների, պայթուցիկ նյութերի և հարվածային ԱԹՍ-ների զինամթերքի արտադրության արտադրամասերը, Կիևի մարզի Գոգոլևի դաշտային օդանավակայանում ԱԹՍ-ների արտադրության վայրերը և կառավարման կետերը:
Բացի այդ, խոցվել են Կիևի մարզի ռադիոտեխնիկական հետախուզության և արբանյակային կապի կենտրոնները, Նիկոլաևի մարզում մարտական մոտորանավակների և Նիկոլաևի մարզում ծովային դրոնների հավաքման կետը, Օդեսայի մարզում Շկոլնայա օդանավակայանի և Խարկովի մարզում գտնվող Վիշնևոյե դաշտային օդանավակայանի ենթակառուցվածքները:
Մայիսի 26-ին մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով հասցված զանգվածային հարվածի հետևանքով ոչնչացվել են Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինով օդանավակայանի ենթակառուցվածքային օբյեկտները, Խարկովի մարզում և ԴԺՀ–ի օկուպացված հատվածում երկու ծանր մեքենայացված բրիգադների զինամթերքի պահեստները, C-300 զենիթահրթիռային դիվիզիոնի կառավարման կետը և Օդեսայի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետը:
«ՌԴ զինված ուժերը կշարունակեն զանգվածային և խմբային հարվածներ հասցնել՝ ի պատասխան Կիևի ռեժիմի ցանկացած ահաբեկչական հարձակման և սադրանքի։ Հարվածները հասցվելու են բացառապես ռազմական օբյեկտներին և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին»,- զգուշացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՀՀ–ում այն անձինք, որոնք կգողանան մեքենաների համարանիշներ, լուսարձակներ կամ այլ մասեր, կպատժվեն ընդհուպ մինչև բանտարկությամբ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարաի տեղակալ Արմեն Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Տրանսպորտային միջոցների սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկվելու է որպես միջին ծանրության հանցանք, և հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով։ Այս հանցանքը վերջին տարիներին ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Վերջին շրջանում այս հանցագործությունը դարձել է հասարակության համար ամենաանհագստացնողներից մեկը, ու պետության արձագանքը պետք է լինի համարժեք»,– հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց նրան` ասելով, որ հաճախ նման հանցանքը ոստրիկանության կողմից կամ անտեսվում է, կամ ինչ–որ մարդկանց կողմից հովանավորվում։ Ըստ նրա` հանրության մեջ գոյություն ունեցող այս խոսույթը շատ վտանգավոր է։ Սիմոնյանը փոխնախարարից նաև հետաքրքրվեց` քանի՞ նման դեպք է մինչ օրս ոստիկանությունն արձանագրել։
«Մեքենաների մակնիշ կա, որ դրանցից ունենալն ինքին դառնում է անեծք, օրինակ՝ «Porsche cayenne»-ները․ եթե ունես դրանից, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն չի ապահովագրի, քանի որ 90% հավանականությամբ որտեղ կայանես՝ տանելու են»,– նկատեց ԱԺ նախագահը։
Ի պատասխան Մկրտչյանը նշեց, որ 30 տոկոսի չափով հայտնաբերված դեպքեր ունեն, սակայն ունեն խնդիր` նույն անձի կողմից նույն արարքը կատարելու 30 դրվագ ունեն, երբ առաջին իսկ դեպքի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է, սակայն չի կարողացել խիստ դատապարտել։ Պատճառն այն է, որ մինչ օրս նման արարքը փոքր ծանրության է համարվել, իսկ խափանման միջոցը չի եղել կալանավորումը։ Արդյունքում, հանցագործներն արարաքը կատարելուց ու հայտնաբերվելուց հետո ազատ են արձակվել ու շարունակել իրենց սև գործը։
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման անվճար հանդիպումների անցկացումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։
Ովքեր կարող են մասնակցել
Տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։
Երբ և որտեղ են կազմակերպվում հանդիպումները
Քաղաքացիների հետ իրազեկման հանդիպումները նախատեսվում են կազմակերպել քաղաք Երևանում, 2025 թվականի հունիսի 10-ին՝ Կոմիտաս 35 հասցեում և հունիսի 12-ին՝ Ահարոնյան 12/3 հասցեում, սկիզբը՝ ժամը 11:00-ին։
Ինչպես դիմել
Իրազեկման հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։հասցեին՝ նշելով իրենց տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը) և հանդիպման իրենց նախընտրելի օրը։
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու հարցով կդիմեր Թուրքիային: Նրա խոսքով՝ «Ստամբուլում շատ լավ է»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլին, եթե ինձ հարցնեք, ես նորից կդիմեի մեր թուրք ընկերներին: Ստամբուլում շատ լավ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Մայիսի 16-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։