Live24
Հունիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ այսօր դեսպանատունը փակ է, տեղեկանում են դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը եւ իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեկ խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջեւ:

Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում` փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել` ապարդյուն։ Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել էր «Հայաստան» դաշինքից հեռացված, որդեկորույս Գեղամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրեքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բեւեռացման է տանելու հասարակությանը եւ առանց այն էլ ՔՊ-ի նկատմամբ անծայրածիր ատելության դեմը հնարավոր չի լնելու առնել։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցությունը պահանջում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան եւ իրենց բացատրություն տա՝ ինչու են կառավարությունում կողմ այդ նախագծին: Թե երբ կլինի հանդիպումը, դեռ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական Սարգսյանը նաեւ ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ է իր նախագծի հետ կապված քննարկում ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս:

Սրճարանում հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանի եւ Աննա Գրիգորյանի հետ: Օրինագծի հեղինակը կարողացե՞լ է համոզիչ փաստարկներ ներկայացնել ,ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիրները, մեր հարցին Խամոյանը պատասխանեց.«Որեւէ հիմնավորում, որեւէ ներկայացված թիվ չի կարող մեզ համոզել այդ նախագծի արդարացիությունը:

Փողով բանակից ազատվելու նախագիծը ավելի կխորացնի ջրբաժանը երկու խավերի մեջ, այն անընդունելի է մեզ համար եւ մեր դիրքորոշումը կարտահայտվի հանձնաժողովի կայանալիք նիստում, եթե, իհարկե, կայանա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները.  ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը մտավ բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակը:

1992թ.-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին Հանրապետության օր:

1968-1978 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:

Ճիշտ ճակատամարտի տեղում է կառուցվել հուշահամալիրը: Այն բացառիկ է մոտիվների յուրահատուկ զուգակցմամբ: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Այն կատարված է նրբին արտիստականությամբ: Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, ամեն մի մանրամասնը: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը:

 

Էկոնոմիկայի նախարարությունից հիշեցնում են՝ 2025 թ. մայիսի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15․1-րդ մասը:

Սպանդանոցային ծագում ունեցող մսի կամ այլ կենդանական ծագման մթերքի վաճառքի դեպքում պարտադիր է փակցնել կառավարության սահմանած փաստաթղթերը, որոնք հաստատում են մթերքի սպանդանոցային ծագումը՝ տեսանելի տեղում, որպեսզի սպառողները տեղեկացված լինեն մթերքի աղբյուրի մասին։

Օրենքի պահանջի խախտման դեպքում կիրառվում են հետևյալ միջոցները. վարչական պատասխանատվություն, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ից մինչև 100-ապատիկի չափով, կրկնակի խախտման դեպքում՝ տուգանք 150-ից մինչև 200-ապատիկի չափով։

Խնդրում ենք խստորեն պահպանել օրենքի պահանջները՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ներկայիս ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը:

«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ սարքերի կամ սարքավորումների գողությունը, դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Օրենքի նախագծի ընդունումից հետո հանցանք կտարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով»,–ասաց փոխնախարարը:

Խոսքը վերաբերում է հաշվառման համարնիշների, հայելիների, լուսարձակների և այլ բաղադրիչների գողությանը: Վերջին տարիներին իրականացված վերլուծությունները փաստել են, որ  այս արարքն ունի մեծ տարածվածություն,կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն:

Պետությունը նկատել է՝ վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացնողներից, և արձագանքն այս իմաստով ցանկանում են դարձնել համարժեք: Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ արարքը սահմանելով միջին ծանրության ՝այն մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր մտերիմներից մեկը վերջերս ասել է. «Դու կիբորգ ես»:

«Առանձնապես լավ չհնչեց։ Այնքան էլ հաճելի չէ քեզ կիբորգ զգալ։ Ես ընդհանրապես այդպես չեմ կարծում»,- ասել է Պուտինը «Ռուսաստանը` հնարավորությունների երկիր» կազմակերպության դիտորդական խորհրդի նիստում։

Նա այդ մասին հիշել է «Госуслуги» կայքի միջոցով ամուսնության առաջարկ անելու նախաձեռնության համատեքստում։ Պուտինը կարծում է, որ այդպիսի բաներն ավելի լավ է անձամբ անել` միմյանց աչքերի մեջ նայելով և որոշակի հույզեր ապրելով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռուսաստանը` հնարավորությունների երկիր» հարթակի մասնակիցների թիվը գերազանցում է 25 միլիոնը։

Թրամփի վարչակազմը քննարկում է մի ծրագիր, որն ԱՄՆ բոլոր ուսանողական վիզա դիմողներից կպահանջի ստուգել նրանց սոցիալական ցանցերի հաշիվները:

Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված դիվանագիտական  հանձնարարականը, որն ուղարկվել է արտասահմանում ԱՄՆ դեսպանատներ։

Դրանում ասվում է, որ նախապատրաստվելով սոցիալական մեդիայի պարտադիր ցուցադրության ներդրմանը, Պետդեպարտամենտը հրամայել է դադարեցնել նոր ուսանողական վիզայի համար հարցազրույցներ նշանակելը: 

ԱՄՆ-ի համալսարաններում պոտենցիալ ուսանողներին քննելը ուժեղացնելու որոշումը կայացվել է Թրամփի և Հարվարդի համալսարանի վարչակազմի միջև ամիսներ տևած դիմակայությունից հետո: Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահն արգելեց Հարվարդին ընդունել արտասահմանցի ուսանողներ՝ դպրոցի ղեկավարությանը մեղադրելով հակասեմիտիզմին աջակցելու մեջ՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո համալսարանի պատերի ներսում անցկացված բազմաթիվ պաղեստինամետ ցույցերի պատճառով: ԱՄՆ կրթության նախարարությունը նախկինում Հարվարդին զրկել էր պետական ​​ֆինանսավորումից և բազմաթիվ դրամաշնորհներից: Բաժանմունքը նաև նախազգուշացրել է, որ համալսարանը չի ստանա որևէ նոր դրամաշնորհ կառավարությունից, քանի դեռ այն չի արգելել պաղեստինամետ բողոքի ցույցերը և չի սահմանափակել իր ներառական ծրագիրը:

Վարչակազմը նաև քայլեր է ձեռնարկում ուժեղացնելու իր վերահսկողությունը համալսարանների, հատկապես էլիտար համալսարանների, ինչպիսիք են Հարվարդը, որոնք, ըստ նրա, չափից դուրս լիբերալ են և ներում են հակասեմիտիզմը իրենց համալսարաններում: Միաժամանակ շարունակվում է ներգաղթի նկատմամբ վերահսկողության խստացումը, որի շրջանակներում որոշ օտարերկրյա ուսանողներ բերման են ենթարկվել։

Մայիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են բանակի բարեփոխումների ընթացքին վերաբերող, ինչպես նաև Կուսակցության հերթական համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ Ժնևում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը:

Fox News-ի եթերում նա հայտարարել է, որ այդպիսի հանդիպումը հնարավոր կլինի, երբ ՌԴ-ն փոխանցի խաղաղության համար իր պայմանները: Ընդ որում, հստակեցվում է, որ Ուկրաինան իր պայմաններն արդեն փոխանցել է։

«Երբ մենք այս ամենը կազմենք, ևս մեկ հանդիպում կլինի։ Մենք կարծում ենք, որ այն հավանաբար կկայանա Ժնևում։ Մենք կուզեինք այն անցկացնել Վատիկանում, բայց ռուսները չէին ուզում այնտեղ գնալ։ Այնպես որ, Ժնևը կարող է հաջորդ կանգառը լինել, որտեղ կհանդիպեն բոլոր երեք գլխավոր առաջնորդները՝ Պուտինը, Զելենսկին և Թրամփը»,-ասել է Քելոգը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս նաև Վատիկանի օգտին՝ որպես բանակցությունների հնարավոր այլընտրանքային հարթակ:

Ընդ որում, ավելի վաղ Քելոգը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները «պետք է հետագայում ևս ճնշում գործադրեն» Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:

ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ավիախմբի դասակը մի քանի ռուս սպաների, ՀՀ ԶՈւ փոխգնդապետի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարության ուղեկցությամբ այսօր ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան առջև:

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

107 տարի առաջ այս օրերին հայկական զինված կազմավորումներն ու աշխարհազորը Սարդարապատում և Բաշ-Ապարանում կատաղի մարտեր էին մղում, որոնք մայիսի 28-ին պսակվեցին թուրքական ագրեսիայի հետմղմամբ և պատմական հաղթանակով: Նույն օրն առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Արարողությունից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական Իգոր Սելիվերստովը նշել է, որ Սարդարապատի ճակատամարտը թուրքական բանակին կանգնեցրած հայերի և ռուսների քաջության, հերոսության և ռազմական հանճարի պատմությունն է։

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

«Այստեղ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի դեմ կռվել են զինվորներ և սպաներ, որոնք մարտական ​​փորձ են ձեռք բերել Ռուսական կայսերական բանակում ծառայելիս։ Նրանց թվում էին գեներալներ Սիլիկյանը, Վիշինսկին, գնդապետներ Բեկ-Փիրումյանը, կապիտան Շումովը և շատ ուրիշներ»,-նշել է Սելիվեստրովը։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շարունակել է ազգային արխիվներում հայ գիտնականների կողմից հայտնաբերված պատմական փաստերը ներկայացնելու էստաֆետը։ Զինվորականների շարքի առջև նա պատմել է, որ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Կովկասյան ճակատի կազմաքանդումից հետո ռուսական զորքերի մեծ մասը լքել էին Անդրկովկասը։ Սակայն որոշ սպաներ և զինվորներ մնացել էին, և նրանք գիտակցաբար մասնակցեցին հայկական զինված ուժերի կազմավորմանը՝ կիսելով հայերի ճակատագիրը։

Возложение цветов от командования 102 базы МО РФ и Россотрудничество к мемориальному комплексу Сардарапат (27 мая 2025). Армавир - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2025
Հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում

1918 թվականի մարտին գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ կազմավորվեց Հայկական կորպուսը։ Կորպուսի շտաբի պետը գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկին էր՝ Գլխավոր շտաբի Նիկոլաևի ակադեմիայի շրջանավարտ, որը նախկինում ղեկավարել էր Երևանի լեյբ-գրենադերական գունդը։ Կորպուսի շտաբի անձնակազմի մեծ մասը նույնպես ռուսներ էին։

Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ռուս սպաներն ու զինվորները կռվել են հայերի հետ ուս ուսի։ Հայկական 5-րդ գնդում շտաբի պետը գնդապետ Ալեքսանդր Շնեուրն էր, պարտիզանական հրաձգային գնդի հրամանատարը կազակ էր՝ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովը։ Փոխգնդապետ Պավել Զոլոտարյովը ղեկավարում էր 1-ին հատուկ հեծելազորային գունդը, որը բաղկացած էր հայերից և ռուսներից և առանցքային դեր խաղաց Սարդարապատի կայարանի ազատագրման գործում։

Առանձին հիշատակման է արժանի գեներալ Եվգենի Վիշինսկին, որը կռվել է ոչ միայն Սարդարապատի ճակատամատում, այլև ավելի վաղ` Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում։«Բացի ռազմական տաղանդից, նա հետաքրքրություն է ցուցաբերել ազգագրության և Անդրկովկասի նկատմամբ, որտեղ էլ ավարտել է իր կյանքի ուղին. նա մահացել է 1918 թվականի սեպտեմբերի 30-ին և թաղվել Դիլիջանի ռուսական տաճարի բակում։ Այնտեղ է հանգչում նաև Սարդարապատի հերոս, գնդապետ Պերեկրյոստովը»,-ասել է Ֆեֆիլովը։Նա նաև հիշեցրել է, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում զորքերի հրամանատարը լեգենդար Դրոն էր, իսկ հայերի և ռուսների պարտիզանական գունդը ղեկավարում էր փոխգնդապետ Կորոլկովը: Հետպատերազմյան տարիներին ռուս սպաները շարունակեցին ծառայել հայկական պետությանը։ Միխայիլ Զենկևիչը դարձավ բանակի շտաբի պետ, Նիկոլայ Կլիխը ղեկավարում էր հրետանային գումարտակը, իսկ գեներալներ Կազիմիրսկին, Տիմչենկոն, Խոմելկովը և այլք կանգնած էին հայկական բանակի կազմավորման ակունքներում։

Ֆոտո

Թուրքիայում Սարգսյանին հյուրասիրելու համար նրբահամ բլիթները հատուկ պատրաստել էր նախագահ Գյուլի կինը․ Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններից

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան

«ՀՀ-ն պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովմանը». ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

Հայ գերիների «դատը» Բաքվում. ինչի՞ մասին են հարցաքննել Բակո Սահակյանին

Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետ

Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

Ռուսները մեզ են ուղարկում իրենց զինվորականների դիակները փոխանակման ժամանակ. Զելենսկի

Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա

Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին

Կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան