Կիևը մայիսի 20–ից բազմապատկել է քաղաքացիական օբյեկտների վրա գրոհները. ՌԴ ՊՆ
Հունիսի 08, 2025

Կիևը մայիսի 20–ից բազմապատկել է քաղաքացիական օբյեկտների վրա գրոհները. ՌԴ ՊՆ

այիսի 20-ից Կիևը բազմապատկել է Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի և արևմտյան արտադրության ռեակտիվ արկերի կիրառմամբ հարձակումները։ Այս հայտարարությունը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները մայիսի 20-ի ժամը 20:00-ից մինչև մայիսի 27-ի ժամը 08:00-ն (Մոսկվայի ժամանակով) ոչնչացրել և վնասազերծել են 2 331 հարվածային ԱԹՍ, որոնցից 1 465-ը` ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական տարածաշրջանների ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ: Ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։

«Ռուսական տարածաշրջանների վրա ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ի պատասխան Կիևի ռեժիմի գործողությունների՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել բացառապես Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 20-ին խոցել են Ժիտոմիրի մարզի Օզերնոյե օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, Դնեպրոպետրովսկի մարզի զինամթերքի պահեստները։

Մայիսի 21-ին ՌԴ ԶՈւ-ն խոցել է Սումիի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման, ինչպես նաև Դոնեցկի Սվյատոգորսկ շրջանում գտնվող օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը:

Մայիսի 22-ին ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հարվածներ են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությանը (Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի քիմիական գործարանին), ինքնաթիռների վերանորոգման արտադրամասին, ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտներին, Կրիվոր Ռոգի և Նիկոլաևի շրջաններում հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայաններին, Խարկովի մարզում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին:

Դնեպրոպետրովսկի մարզի Օրջոնիկիձե բնակավայրի շրջանում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկով ոչնչացվել է «AN/MPQ-65» բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայան, ինչպես նաև մարտական կառավարման մեքենա և «Patriot» զենիթահրթիռային համալիրի երկու արձակման կայան:

Մայիսի 23-ին հրթիռային հարված է հասցվել Օդեսայի նավահանգստում ռազմական նշանակության գույքով և զինամթերքով կոնտեյներների բեռնաթափման վայրին և պահեստին: Հարվածի արդյունքում ոչնչացվել է մոտ 100 կոնտեյներ, որոնցում եղել են ծովային դրոնների, անօդաչու թռչող սարքերի համալրիչներ, ինչպես նաև զինամթերք:

Խոցվել են Զապորոժիեի շրջանի Կիսլիչվատայա օդանավակայանում, ինչպես նաև Կիրովոգրադի մարզի «Կանատովո» օդանավակայանում, Խարկովի մարզում գտնվող «Վոլչանսկ» մարտավարական խմբի զինամթերքի պահեստները։

Մայիսի 24-ին ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, որը հրթիռային զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր է արտադրում, ռադիոտեխնիկական հետախուզության և Ուկրաինայի անվտանգության ծառայության ավիացիայի կենտրոններին, ինչպես նաև Օդեսայի մարզի Չեռնոմորսկ շրջանում «Յուգ» հատուկ գործողությունների առանձին կենտրոնի ժամանակավոր տեղակայման կետին և Խարկովի մարզի Իզյումի շրջանում «Ազով» գրոհային 3-րդ բրիգադին։ Խոցվել է նաև Կիևի մարզում ամերիկյան արտադրության «Patriot» զենիթահրթիռային համալիրի հենակետը։

Մայիսի 25-ին մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով և հարվածային ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրում են հրթիռային զենքի բաղադրիչներ, ռադիոէլեկտրոնիկա, պայթուցիկ նյութեր, հրթիռային վառելիք և հարվածային անօդաչու թռչող սարքեր (Ժիտոմիրի մարզի «Ժիտոմիրի ռադիոտեխնիկական սարքավորումների վերանորոգման «Լուչ» գործարան, «ՍՊԵՑՈԲՈՐՈՆՄԱՇ» գործարան, Չեռնիգովի մարզի «Ռապիդ գործարան», «Չեռնիգովի ռադիոտեխնիկական սարքավորումների գործարան», «Տեխավիակոմ» «Գիտաարտադրական ընկերություն» օբյեկտներ, Սումիի մարզի ««Ավիակոն» Կոնոտոպի ավիացիոն վերանորոգման գործարան, Խմելնիցկիի մարզի «Կրասիլովսկի ագրեգատային գործարան», Դնեպրոպետրովսկի մարզի «Պավլոգրադի քիմիական գործարան», Տերնոպոլի մարզի «Պրոմին» գիտահետազոտական կենտրոնի «Լուչ» գործարան, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություն «Աերոտեխնիկա» ձեռնարկություն, Կիևի մարզի «Լուչ» կոնստրուկտորական բյուրո, Օդեսայի ավիացիոն գործարան, Դնոպրոպետրովսկի մարզի ԱԹՍ-ների մշակման և արտադրության «Դեվիրո» ձեռնարկություն, Խարկովի մարզի «Չուգուև» ավիացիոն-վերանորոգման գործարան)։

Խոցվել են նաև Կիևի մարզի ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի, Խարկովի և Կիևի մարզերում ԱԹՍ-ների, պայթուցիկ նյութերի և հարվածային ԱԹՍ-ների զինամթերքի արտադրության արտադրամասերը, Կիևի մարզի Գոգոլևի դաշտային օդանավակայանում ԱԹՍ-ների արտադրության վայրերը և կառավարման կետերը:

Բացի այդ, խոցվել են Կիևի մարզի ռադիոտեխնիկական հետախուզության և արբանյակային կապի կենտրոնները, Նիկոլաևի մարզում մարտական մոտորանավակների և Նիկոլաևի մարզում ծովային դրոնների հավաքման կետը, Օդեսայի մարզում Շկոլնայա օդանավակայանի և Խարկովի մարզում գտնվող Վիշնևոյե դաշտային օդանավակայանի ենթակառուցվածքները:

Մայիսի 26-ին մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով հասցված զանգվածային հարվածի հետևանքով ոչնչացվել են Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինով օդանավակայանի ենթակառուցվածքային օբյեկտները, Խարկովի մարզում և ԴԺՀ–ի օկուպացված հատվածում երկու ծանր մեքենայացված բրիգադների զինամթերքի պահեստները, C-300 զենիթահրթիռային դիվիզիոնի կառավարման կետը և Օդեսայի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետը:

«ՌԴ զինված ուժերը կշարունակեն զանգվածային և խմբային հարվածներ հասցնել՝ ի պատասխան Կիևի ռեժիմի ցանկացած ահաբեկչական հարձակման և սադրանքի։ Հարվածները հասցվելու են բացառապես ռազմական օբյեկտներին և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին»,- զգուշացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունը հայտնել Վեհափառին. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ