Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ կներում շնորհի բանտարկված ընդդիմադիրներին, եթե նրանք նրանք մասնակցեն հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Ես առաջարկում եմ, որ բոլոր դատապարտված քաղաքական գործիչները դիմեն ինձ ներման համար և հաստատեն ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը։ Նման դիմումի դեպքում ես անմիջապես կհրապարակեմ ներման մասին ակտ տվյալ բանտարկյալների համար», - գրել է Վրաստանի նախագահը իր Ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները մասնակցեն տեղական ինքնակառավարման ընտրություններին և կարողանան լիարժեք ընտրարշավներ անցկացնել։
Ավելի վաղ վարչապետ Վրաստանի Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանում այլևս ընդդիմություն չկա, և որ վրաց ժողովուրդը չի աջակցում նրանց։ Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունների համար առաջնահերթություն է վրաց ժողովրդի դիրքորոշումը։