Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

Մի կին Մաղաքիա մարգարեի գիրքն էր կարդում: Երբ հասավ երրորդ գլխին, դրա երրորդ տողի խոսքերը՝ Նա [Աստված] կնստի ձուլելու և մաքրելու՝ որպես արծաթ, տարակուսանքի մեջ գցեցին նրան: Եվ կինը որոշեց որևէ արծաթագործ վարպետի այցելել՝ նրա աշխատանքին հետևելու:

Երբ հասավ արհեստանոց, տեսավ, որ վարպետը մի կտոր արծաթ է պահել կրակի վրա: Վարպետը բացատրեց, որ այդ կերպ են արծաթը մաքրում՝ պահելով կրակի բոցի վրա, որպեսզի բոլոր նստվածքներն այրվեն: Կինը մտածեց, որ Աստված ոսկերչի պես մեզ մաքրագործող կրակի մեջ է պահում և հարցրեց.

– Արծաթի մաքրման ողջ ընթացքում այդպես նստա՞ծ պետք է մնաք կրակի առջև:

– Այո՛: Եվ ոչ թե ուղղակի նստած մնամ և արծաթը կրակի մեջ պահեմ, այլ չպետք է աչքս դրանից կտրեմ, քանի որ եթե թեկուզ մի ակնթարթ ավելի պահեմ մետաղը կրակի մեջ, ապա վնասն անուղղելի կլինի:

Կինը մտածեց մի պահ, այնուհետև հարցրեց.

– Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե մետաղը երբ է անհրաժեշտ մաքրության հասել:

Վարպետը ժպիտով պատասխանեց.

– Երբ նրա մեջ արտացոլանքս եմ տեսնում:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Կիևը խնդրի օտարերկրյա զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար, Ռուսաստանն այդ հարցում ձայնի իրավունք չի ունենա։

«Եթե Ուկրաինան խնդրում է, որ դաշնակից զորքերը գտնվեն իր տարածքում, ապա Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի տարածք ցանկացած կողմից օտարերկրյա զորքերի ներմուծմանը։

Իր հերթին, Ուկրաինան բազմիցս կոչ է արել արեւմտյան երկրներին իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են հակամարտության ավարտից հետո խաղաղապահ զորքեր։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 12 պահանջ է ներկայացրել Եվրամիությանը, հաղորդում է RBC–ն։

«Ի՞նչ է պահանջում հունգարացի ժողովուրդը Բրյուսելից. «Թող լինի խաղաղություն, ազատություն և միասնություն»,- պահանջների ցանկից առաջ X-ում գրել է Օրբանը։

Պահանջների ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.

«Մենք պահանջում ենք ազգերի Եվրոպա»

«Մենք պահանջում ենք օրենքի առաջ հավասարություն բոլոր անդամ պետությունների համար»

Վերականգնել պետություններից «ապօրինաբար խլված» իրավասությունները

Ազգային ինքնիշխանություն և ուժեղ վետոյի իրավունք ազգային կառավարությունների համար

«Վտարել Սորոսի գործակալներին Հանձնաժողովից և հեռացնել կոռումպացված լոբբիստներին» Եվրախորհրդարանից

«Մի գրավադրեք մեր թոռների ապագան» և վերացրեք ԵՄ պարտքերը.

Մի՛ միջամտեք Հունգարիայի ազգային գվարդիայի աշխատանքին երկրի սահմանները պաշտպանելու, միգրանտներին «չբերելու» և ԵՄ անօրինական ճանապարհով ժամանածներին արտաքսելու հարցում

Կոռուպցիայի միջոցով ձեռք բերված դոլարն ու եվրոն չպետք է մտնեն ԵՄ երկրներ

Արգելել «մեր երեխաների հակաբնական վերադաստիարակումը»

Պաշտպանել Եվրոպայի քրիստոնեական ժառանգությունը

«Մենք խաղաղություն ենք պահանջում Եվրոպայում»

«Միություն, բայց առանց Ուկրաինայի»

Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը շաբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական ​​հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշված երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։

Երևանում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարզերում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Նարեկ Մալյանը գրում է. «Հարգելի Բագրատ Սրբազան, Ձեր այսօր հրապարակված տեսանյութից տպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարի:
Ես քաղաքական գործիչ չեմ՝ սովորական ցուցարար եմ, մեկը այն հազարավորներից ով 7 տարի է մասնակից է պայքարի բոլոր հնարավոր եղանակներին:

Հետևաբար վերջին 7 տարիների պայքարի անարդյունավետության տեղ տեղ դառը փորձը հաշվի առնելով, կան որոշ հարցեր, որոնք կարիք ունեն նախապես հրապարակային բարձրաձայնման հատկապես այն պատճառով, որ անխտիր բոլոր տապալված պայքարների պատասխանատվությունը վերջում դրվում է մեզ՝ ժողովրդի վրա:
Հարցերը հետևյալն են՝

1. Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ:

2. Եթե Իմպիչմենտ՝ կխնդրեինք մինչև փողոցային պայքարի կոչ անելը հրապարակել Իմպիչմենտի պատրաստ փաստաթուղթը առնվազն մեկ պատգամավորի ստորագրությամբ:

3. Ունե՞ք արդյոք փողոցային պայքարի քայլ առ քայլ ծրագիր՝ հրապարակ դուրս գալուց մինչև չարիքի իշխանության հեռացում, եթե այո ապա խոնարհաբար խնդրում եմ հրապարակել այդ ծրագիրը:

Հուսով եմ հարցերիս հանդգնության համար ներողամիտ կլինեք, բայց խնդրում եմ մեզ էլ հասկացեք: Նախորդ պայքարների խաբված փորձը ցույց է տվել , որ չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց վերոգրյալ հարցերի նախապես հստակեցման:
Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Ցանկության դեպքում սիրով հրավիրում եմ մարտի 19-ին «կամեր 23» փաբ՝ որտեղ նախաձեռնել ենք նույն թեմայով քննարկում:
Գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան»

Այսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել է բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։ Տարածքը պարեկները սահմանազատել են ու մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Դեպքի փաստով Ն․ Սիմոնյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցրած նոր պահանջներին․

«Ադրբեջանը ժամանակ չի կորցնում, ու նորից առաջադրում է մեզ համար կործանարար պահանջների նոր ցանկը։

… Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։

Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։

Բոլոր կետերն էլ անխտիր մեր պետությունը վերացնելուն են ուղղված, բայց հատկապես վերջինները հուշում են, որ նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել մինչև 2026-ը, այլ քանի դեռ Հայաստանում դե-ֆակտո իշխում է հանձնողների թիմը, Հայաստանից պոկել ամեն հնարավորը՝ հետագայում մեր վերականգնում ու հզորացումը բացառելու համար»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հետևյալ հայտարարությունն է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ տարածվող վաղաժամ տեղեկությունների կապակցությամբ.

««Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո», հայտարարեց Համբարյանը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կառավարություններն էլ հայտնել են, որ պատրաստ են ստորագրելու դեռևս չբացահայտված պայմանագիրը։ Հայկական և ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս համաձայնագիրը նպատակ ունի պաշտոնականացնել երկու երկրների հարաբերությունները՝ անտեսելով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, Հայաստանի նկատմամբ շարունակվող գոյութենական սպառնալիքները, Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջները, ինչպես նաև Արցախ վերադարձի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ իրավունքի խոչընդոտումը։ 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում Ադրբեջանը իրականացրեց 10-ամսյա դաժան շրջափակում, որն ավարտվեց Արցախի ցեղասպանական էթնիկ զտումով. 2023 թվականի սեպտեմբերին հարձակումներից հետո 120,000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։

Վաղաժամ գնահատվող հայտարարության մեջ, հաշվի առնելով արդար և երկարատև խաղաղության բազմաթիվ խոչընդոտները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է.

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար նոր բարեկեցիկ դարաշրջանի հռչակման ժամանակն է»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է հանդես գալ այնպիսի խաղաղության օգտին, որը կավելացնի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, կպաշտպանի նրա սահմանադրական ամբողջականությունը և կապահովի Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը դեպի իրենց պատմական հայրենիքը՝ Արցախ»։

Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ այս պատմական քայլը կնպաստի երկու երկրների միջև նոր էջի բացմանը՝ ուղղված դեպի ավելի մեծ կայունությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։

Այս մասին նշված է Քուվեյթի Արտաքին գործերի նախարարության X-ի հարթակում։

Քուվեյթի ԱԳ նախարարությունը վերահաստատել է Քուվեյթի աջակցությունը հակամարտությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու և կարգավորելու՝ տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին։

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի մայրաքաղաք Սանային

Դոլարը կայուն է. եվրոն էժանացել է

Համացանցում տարածվել են անչափահաս աղջկա մարմինը դուրս բերելու կադրերը

Բա ինչի՞ չեք պատմում, որ ձեզ հանեցին ԵԺԿ-ի բանաձևերի ընդունման դահլիճից, ուր խաբելով էիք հայտնվել. Մամիջանյան

Դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 205 զինծառայողի

Հորդորում ենք աչալուրջ լինել Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստի նկատմամբ

Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդի համալսարանը բոլոր դրամաշնորհներից

Իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ֆրանսիայում բանտապահները շփոթել են անունները եւ ազատ արձակել վտանգավոր հանցագործի. Figaro

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող 13-ամյա Մայա Վորյատկինայի դին

«Հասել ենք վարչապետի թեկնածու առաջադրելու հանգրվանին»․ Էդգար Ղազարյան