Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Milliyet» թերթին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները՝ փոխանցելով Անկարայի դիրքորոշումը և ստանալով Մոսկվայի արձագանքը։

«Անկեղծ ասած, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Հիմնականում խոսել ենք Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին։ Խոսել ենք նաև Աքույուի ատոմակայանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և «Գազպրոմի» ու «Botaş»-ի միջև ներկայիս գործընթացի մասին։ Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ունեցել ենք որոշ կարծիքներ, ես փոխանցել եմ դրանք, ստացել եմ դրանց արձագանքը, որպեսզի Կիև կատարվելիք այցս արդյունավետ լինի», - ասել է Ֆիդանը։

Նախարարի խոսքով՝ նման բանակցություններում կարևոր է հասկանալ զրուցակցի մտքերը։

«Նման շփումները և անկեղծ քննարկումների հնարավորությունը շատ կարևոր են, եթե իսկապես ուզում ես ինչ-որ բան անել։ Այս առումով ես հանդիպումը շատ օգտակար եմ համարում», - ընդգծել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր է երկարաժամկետ հրադադար։ Նրա խոսքերը հայտնում է Milliyet թերթը։

Նրա խոսքով, մայիսի 29-30-ը թուրքական պատվիրակությունը կայցելի Կիև։

«Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, երկարաժամկետ հրադադարը հնարավոր լուծումներից ամենաիրատեսականն է թվում, եթե դրանք հնարավոր լինի լավ կառավարել»,- նշել է թուրք նախարարը։

Նա մանրամասնել է, որ հրադադարի մշտական ​​համաձայնագիրը համակողմանի ջանքեր է պահանջում։ Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան այն կողմն է, որը կարող է նույն շաբաթվա ընթացքում այցելել և՛ Ռուսաստան, և՛ Ուկրաինա, և Անկարան կշարունակի իր դիվանագիտությունն ու ջանքեր կգործադրի խաղաղություն հաստատելու համար։

Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և անհրաժեշտությունն է միայն մնացել, որպեսզի ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտիտական խողովակներով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրառանալով Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝ ԱԽ քարտուղարը նշեց․

«Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստը, ինչպես նշել եմ, այլևս վերջնականացված է և միակ անհրաժեշտությունը ստորագրելն է: Ադրբեջանը հրապարակային ներկայացնում է իր մոտեցումները և մենք էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին՝ կլինի Մինսկի խմբի լուծարման մասին ․․․ գիտեք, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահմանադրության մասով, գիտեք, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը»։

Գրիգորյանը նշեց, որ տեղյակ չէ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցների մասին․

«Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ենք առաջարկել, շարունակում ենք Ադրբեջանի հետ քննարկել հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցը»,– ասաց նա։

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Դավիթ Սանասարյանի գործով վճիռը՝ արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետներըշ

Շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար երեք մասերով):

Պարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:

Արձակուրդի տրման կարգը սահմանվում է պաշտպանության նախարարի հրամանով:

Կառավարության շենքն էլ կտրվի վարձով. որոշում. Տեսանութ

 

Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։

«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ հավելելով՝  ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։

 

Նրա խոսքով՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են և Դուբայում են հարսանիք անում, մինչդեռ այդ գումարները կարող են տեղում ծախսվել։ 

«Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգն աշխատի, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, ասում ենք՝ չէ՛, եկեք ձեռք չտանք համալիրին։ Մենք մեր եկեղեցիներին էլ ենք այդպես վերաբերվում»,- ասաց Փաշինյանը՝ համալիրի թեմայից սահուն անցում կատարելով եկեղեցիներին։

Նրա կարծիքով՝ մեծ հարց է, թե սանիտարական ինչ վիճակի է տիրում եկեղեցիներում։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի, ասենք՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։

Մարդը մտնում է եկեղեցի` հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում ես, նայում ես՝ էստեղ աղբ է գցած, էնտեղ մեկի հին շորերն են, մեկը կոշիկն է դրել, մեկը իր հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ՝ վայ, համալիրում հարսանիք է եղել»,- հունից դուրս եկավ նա։

Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։

 

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներն այսուհետև կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցների հաշվին։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Շահառու սպան մոտավորապես 35 մլն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։Նախագծի հիմնավորմամբ՝ գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգն արդյունավետ չէ։

«Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրին, որ թե՛ պահանջարկի, թե՛ առաջարկի, ինչպես նաև պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք փաստացի գործնականում անհնար և տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացի` սահմանված կարգով իրականացումը»,- նշված է հիմնավորման մեջ։Որոշակիորեն խնդիրներ էին առաջանալու նաև Երևանի տարբեր հատվածներում ձեռք բերված բնակարանների՝ թեկուզև վիճակահանության միջոցով բաշխման գործընթացում:

Ուստի որոշվել է գործող համակարգը փոխարինել պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ, սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով։

Ի դեպ, սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիփոթեքային վարկավորման պայմանագրով վճարումների կատարումը պետբյուջեից դադարելու է։ Ավելին՝ զինծառայողը պարտավոր է լինելու պետական բյուջե վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետբյուջեից հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակներում:

Նույն նախագծով նախատեսվում է նաև ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մշակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ հունվարին e-draft հարթակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։

«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։ Վարչապետը հավելեց՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են և Դուբայում են հարսանիք անում, մինչդեռ այդ գումարները կարող են տեղում ծախսվել։

Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։

«Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգն աշխատի, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, ասում ենք՝ չէ՛, եկեք ձեռք չտանք համալիրին։ Մենք մեր եկեղեցիներին էլ ենք այդպես վերաբերվում»,- ասաց Փաշինյանը՝ համալիրի թեմայից սահուն անցում կատարելով եկեղեցիներին։

Նրա կարծիքով՝ մեծ հարց է, թե սանիտարական ինչ վիճակի է տիրում եկեղեցիներում։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի, ասենք՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի (опалубка-փայտակաղապար) հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդը մտնում է եկեղեցի` հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում ես, նայում ես՝ էստեղ աղբ է գցած, էնտեղ մեկի հին շորերն են, մեկը կոշիկն է դրել, մեկը իր հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ՝ վայ, համալիրում հարսանիք է եղել»,- զայրացավ վարչապետը։

Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։

Հեռախոսի կորուստը կամ գողությունը ոչ միայն սարքի կորուստ է, այլև անձնական տվյալների խոցելիության ռիսկ: «Роскачество»-ի թվային փորձագիտության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն «Газета.Ru»-ի հետ կիսվել է գործողությունների հստակ պլանով, որը կօգնի նվազագույնի հասցնել վնասը և, հնարավոր է, վերադարձնել սարքը:

«Որքան արագ սկսեք գործել, այնքան մեծ են Ձեր տվյալները պաշտպանելու կամ հեռախոսը գտնելու հնարավորությունները: Ժամանակը Ձեր գլխավոր թշնամին է, ուստի խուճապի փոխարեն հետևեք կոնկրետ քայլերին», - ընդգծել է փորձագետը:

Գործողությունների պլան հեռախոսի կորստի դեպքում

  1. Բացառեք պարզ կորուստը
    Հաշվի առեք մեկ այլ սարքից Ձեր համարին զանգել: Հեռախոսը կարող է մոտակայքում լինել, օրինակ՝ վերարկուի գրպանում կամ մեքենայի նստարանի տակ: Եթե պատասխան չկա, անցեք հաջորդ քայլին:
  2. Օգտագործեք հեռակա որոնում
    Ժամանակակից սմարթֆոններն ունեն գեոլոկացիայի գործառույթներ.
  • Android. Google Find My Device ծառայությունը (հասանելի է կայքի կամ այլ սարքի հավելվածի միջոցով) ցույց կտա հեռախոսի գտնվելու վայրը, եթե այն միացված է և կապված է ինտերնետին: Կարող եք նաև հեռակա կարգով արգելափակել սարքը կամ ջնջել տվյալները:
  • iPhone. «Լոկատոր» հավելվածը կամ iCloud ծառայությունը (icloud.com/find) թույլ են տալիս հետևել սարքին, ակտիվացնել կորստի ռեժիմը կամ ջնջել տվյալները:
    Եթե գտնվելու վայրը չի որոշվում, դա կարող է վկայել, որ հեռախոսն անջատված է կամ ցանցից դուրս է:
  1. Ջնջեք տվյալները գողության կասկածի դեպքում
    Եթե կա ռիսկ, որ հեռախոսը հայտնվել է չարագործների ձեռքում, անմիջապես ջնջեք տվյալները Google Find My Device-ի կամ iCloud-ի միջոցով: Սա կջնջի սարքի ամբողջ բովանդակությունը, ներառյալ լուսանկարները, կոնտակտները և հավելվածները՝ կանխելով չթույլատրված մուտքը:
  2. Փոխեք գաղտնաբառերը
    Անհապաղ թարմացրեք կարևոր հաշիվների գաղտնաբառերը, սկսած.
  • Էլեկտրոնային փոստից (Gmail, Յանդեքս Փոստ և այլն), քանի որ այն հաճախ օգտագործվում է մուտքը վերականգնելու համար:
  • Բանկային հավելվածների և վճարային համակարգերի (Սբերբանկ, Տինկոֆ, PayPal):
  • Սոցիալական ցանցերի (ՎԿոնտակտե, Telegram, WhatsApp):
  • Գաղտնի տեղեկատվություն պարունակող այլ ծառայությունների:
    Օգտագործեք այլ սարք կամ համակարգիչ, որպեսզի չարագործները չգրավեն նոր գաղտնաբառերը: Ակտիվացրեք երկգործոն նույնականացում (2FA) այնտեղ, որտեղ այն դեռ միացված չէ:
  1. Արգելափակեք SIM-քարտը
    Կապվեք Ձեր օպերատորի հետ անձնական կաբինետի, թեժ գծի կամ գրասենյակի միջոցով՝ SIM-քարտը արգելափակելու համար: Սա կկանխի զանգերը, հաղորդակցությունների ուղարկումը և 2FA կոդերին մուտքը: 
  2. Արգելափակումից հետո կարող եք պատվիրել նույն համարով նոր SIM-քարտ:
  1. Զգուշացրեք մտերիմներին և գործընկերներին
    Տեղեկացրեք ընկերներին, հարազատներին և գործընկերներին հեռախոսի կորստի մասին, որպեսզի նրանք անտեսեն կասկածելի հաղորդագրությունները կամ Ձեր անունից եկող զանգերը: Խարդախները կարող են օգտագործել համարը խաբեության համար, օրինակ՝ գումար խնդրելով:
  2. Դիմեք ոստիկանություն
    Հայտարարություն ներկայացրեք ոստիկանություն՝ նշելով կորստի հանգամանքները, հեռախոսի մոդելը և IMEI-ը (այն կարելի է գտնել սարքի տուփի վրա կամ կտրոնում): Ոստիկանությունը կարող է հետևել սարքին բջջային ցանցի ազդանշանի միջոցով, եթե այն միացված է: Հայտարարությունը նաև օգտակար կլինի բանկում չթույլատրված գործարքները վիճարկելու համար:
  3. Ստուգեք բանկային հաշիվները
    Հետևեք հաշիվներին կասկածելի գործողությունների համար: Եթե նկատեք չթույլատրված գանձումներ, անմիջապես կապվեք բանկի հետ՝ քարտերն արգելափակելու և գործարքները վիճարկելու համար: Ոստիկանություն ներկայացված հայտարարության պատճենը տրամադրեք՝ գողությունը հաստատելու համար:

Ինչու՞ գաղտնաբառերը համադարման չեն

Կուզմենկոն նշել է, որ նույնիսկ բարդ արգելափակման գաղտնաբառը և երկգործոն նույնականացումը չեն երաշխավորում լիակատար պաշտպանություն: Խարդախները կարող են օգտագործել խոցելիություններ, ինչպիսիք են ֆիշինգը կամ ծրագրային էքսպլոյտները, տվյալներին մուտք գործելու համար: Օրինակ, 2024 թվականին Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 1,2 միլիոն խարդախության դեպք՝ գողացված հեռախոսների օգտագործմամբ: Հետևաբար, սարքի կորստից հետո արագ գործողությունները կարևորագույն նշանակություն ունեն: 

Կանխարգելում ապագայի համար

Ռիսկերը նվազեցնելու համար.

  • Պարբերաբար կատարեք տվյալների կրկնօրինակում ամպային ծառայություններում (Google Drive, iCloud) կամ արտաքին կրիչի վրա:
  • Տեղադրեք բարդ գաղտնաբառ կամ կենսաչափական պաշտպանություն (մատնահետք, Face ID):
  • Ակտիվացրեք հեռակա որոնման և տվյալների ջնջման գործառույթները:
  • Խուսափեք զգայուն տեղեկատվության (գաղտնաբառեր, փաստաթղթերի լուսանկարներ) պահպանումից չգաղտնագրված տեսքով:
  • Օգտագործեք հակավիրուսային հավելվածներ՝ վնասակար ծրագրերից պաշտպանվելու համար:

Եզրակացություն

Հեռախոսի կորուստը սթրեսային է, սակայն գործողությունների հստակ պլանը կօգնի նվազագույնի հասցնել հետևանքները: Որոնման գործառույթների արագ օգտագործումը, տվյալների ջնջումը, գաղտնաբառերի փոփոխումը և SIM-քարտի արգելափակումը կպաշտպանեն Ձեր տեղեկատվությունը: Ոստիկանությանը դիմելը և հաշիվների մոնիթորինգը կկանխեն ֆինանսական կորուստները: Ինչպես ընդգծել է «Роскачество»-ն, թվային դարաշրջանում արագությունն ու պատրաստվածությունը Ձեր տվյալների անվտանգության բանալին են:

Ֆոտո

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն