Սսահմանվել է «բուլինգ» հասկացությունը, խնամատար ծնող դառնալու տարիքը 55–ից դարձել է 65. Նոր նախագիծ
Հունիսի 21, 2025

Սսահմանվել է «բուլինգ» հասկացությունը, խնամատար ծնող դառնալու տարիքը 55–ից դարձել է 65. Նոր նախագիծ

Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Այդ մասին այսօր՝ մայիսի 29–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով:

«Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք

Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը:

Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

«Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65:

Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը:

Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը փոխել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը

Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին

Պակիստանն առաջարկել է Դոնալդ Թրամփին առաջադրել 2026թ. խաղաղության Նոբելյան մրցանակի

Իրանի արտգործնախարարը ծրագրում է հունիսի 23-ին հանդիպել Պուտինի հետ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտին ևս մեկ հարված հասցնելու մասին

Իրանի ԱԳ նախարարը Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Այսօր ամառային արևադարձն է

Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»

Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու․ Սամվել Կարապետյան

Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ Պուտին

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան

Իսրայելը սպանել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարին. Կաց

Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում՝ մեր անմիջական հարևանությամբ, առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ․ Միրզոյան

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան