Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 30-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 381.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.0828 դրամով։ 

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 386.82 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 383 դրամ է, վաճառքը՝ 386։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 428.29 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 441.58։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 432 դրամ է, վաճառքը՝ 437։

Ռուբլու առքն էլ կազմում է 4.77 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.05 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.77 և վաճառվում 4.87 դրամով։

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից հետո այսօր ժամանել է Բաքու։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հաքը Բաքվում կքննարկի տնտեսական զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ջոշուա Հաքին նախօրեին էր Երևանում։ Նա հանդիպեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկեց տարածաշրջանային անվտանգության հարցեր: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։

Ավելի քան մեկ օր առաջ սկսված մագնիսական փոթորիկը դեռ շարունակվում է։ Այս մասին հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ գեոմագնիսական ակտիվության ներկա վիճակը համապատասխանում է G1 մակարդակին, որը դասակարգվում է՝ որպես թույլ փոթորիկ։ Միաժամանակ, չնայած ակտիվության որոշակի նվազմանը, իրավիճակի ամբողջական կայունացում դեռ չի նկատվում։

եյսը նշել է, որ մագնիտոսֆերայում անկարգությունները կարող են պահպանվել ողջ ուրբաթ՝ պարբերաբար հասնելով թույլ փոթորկի մակարդակի:

Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ 

Հայտնի են 2025 թվականի հունիս ամսվա տոնական և հիշարժան օրերը: 

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ հունիսի 1-ն է, այն այս տարի կիրակի օր է։

Բռնադատվածների հիշատակի օրը նշվում է  հունիսի 14-ին։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից եւ տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): 

Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին», եւ պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն` հրապարակված են, եւ «արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»:

Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանի նախկին ռեֆերենտ Մուրադ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` դավաճանության հոդվածով, միայն այն բանի համար, որ Հայաստանում հրապարակված մամուլից ծաղկաքաղ էր արել եւ գումարի դիմաց տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր և ամուսնու վերջին աղմկահարույց գրառումների վերաբերյալ հանրության արձագանքին։

«Նման իրավիճակներում միշտ երկու անդուր երեւույթի ենք բախվում. 

1. Տգեղ , անտակտ «խրախճանք», ծաղր, բուլինգ։
 
2. Կեղծ բարեպաշտություն, գոլ խորհուրդներ, «լացացնող» ապշահար վրդովմունք։
 
Երկուսն էլ ավելորդ են եւ անպտուղ»,– գրել է նա։
Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․
«Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով երեկ Մուրացան մանկական հիվանդանոցում կատարվածին ու դրա արձագանքներին, գրում է.

«Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում ողբերգական դեպք է եղել՝ 1.7 տարեկան տղա երեխա է մահացել։ Պատահարի մասին հանրությունը տեղեկացել է դրան հետևած միջադեպից. երեխայի տատիկը հարձակվել և հարվածներ է հասցրել բժշկուհուն։ Միջադեպի կադրերն այս պահին ակտիվ տարածվում են համացանցում։ Հանրությունը քննարկելու «նոր թեմա» է ստացել…

Կարդում եմ տարածվող տեսանյութի տակ դրվող մեկնաբանություններն ու ապշում. գրեթե զրո ցավ՝ երեխայի մահվան կապակցությամբ, գրեթե զրո փորձ՝ հասկանալու, թե որն է եղել երեխայի մահվան պատճառը, գրեթե զրո հարգանք մահացած երեխայի հարազատների և/կամ նրան բուժող բժիշկների զգացմունքների ու ապրումների հանդեպ։ Փոխարենը՝ բժիշկներին ուղղված անսպառ անեծքներ, տատիկի արարքը արդարացնող և նույնիսկ խրախուսող բազմաթիվ մտքեր, ամեն ինչը վարկաբեկելու ու սևացնելու անսպառ եռանդ։

Ի՞նչ է սա։ Գիտեմ՝ հնարավոր է էմոցիոնալ այս ֆոնին դրա մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ, բայց նաև չեմ կարող լռել։ Ուզում եմ մեզանից գոնե որոշները մտորեն այս իրողության մասին և փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։

Ցավոք, այս հարցի իմ պատասխանը շատ վատն է։ Մարդիկ շարունակում են ոչնչացնել այն ամենը, ինչը որոշակի արժեք է պարունակում իր մեջ։ Կոնկրետ այս դեպքում հարձակման թիրախը բժիշկներն են՝ նրանք, ովքեր ավելի քան 10 տարի սովորում, կրթվում, մասնագիտանում են, իսկ հետո, անձնական կյանքը մի կողմ թողած, ծառայում ժողովրդին։ Իհարկե, բժիշկների մեջ էլ տականքները քիչ չեն։ Բայց դրանք բացառություն են։ Իսկ բժիշկների բացարձակ մեծամասնությունը նվիրյալներ են, հանուն դիմացինի իրենց կյանքը զոհող նվիրյալներ։ Եվ ահա մեր ժողովուրդի մի ստվար հատված այս պահին կռվում է այդ նվիրյալների դեմ։ Փորձում է ոչնչացնել այն, ինչն արժեքավոր է ու հեղինակավոր։

Ավելի վատ բան ասեմ՝ մեր ժողովուրդը շարունակում է այն կռիվը, որն արդեն հաղթել է 2018 թվականի հեղաշրջմամբ։ Այո, խոսքս էլիտաների դեմ մղվող կռվի մասին է։ Մեր զինվորականությունը վաղուց արդեն վարկաբեկված է։ Հոգևորականությունը՝ նույնպես։ Գիտնականները, արվեստաբանները, քաղաքական գործիչները… բոլորը վարկաբեկված են։ Հերթը բժիշկներինն է։ Ոչնչացվում է ամեն բան։ ԱՄԵՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԲԱՆ։

Փոքրիկի մահն իսկապես շատ ծանր է ու ցավոտ։ Հուսով եմ՝ հասկանում եք, որ այդ ողբերգության մեղավորներին (եթե այդպիսիք կան) թաքցնելու կամ պաշտպանելու որևէ միտում չունեմ։ Բայց մեկ այլ մեծ ողբերգություն էլ մեր հանրության ստվար զանգվածի այսպիսի պահվածքն է։ Եվ ասեմ՝ Նիկոլի իշխանությունը դրա վրա է հենված։ Էլիտաների դեմ շարունակվող այս կռիվն է (քաղաքական լեքսիկոնում դրան «Սերժ մերժել» են ասում) սնուցում Նիկոլի իշխանությունը։ Էլիտաների դեմ շարունակվող այս կռիվն է օգնելու Նիկոլին վերարտադրվել 2026 թվականին։ Էլիտաների դեմ շարունակվող այս կռվի վրա ձեռքեր են սկսել տաքացնել նաև ընդդիմադիր որոշ շրջանակներ։ Դե, նրանք էլ են ուզում քվե ստանալ 2026-ին։ Ամեն ինչ փոխկապակցված է ու շատ պարզ։ Ահա այսպիսի վիճակներ»։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
 
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
 
Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը