Live24
Հունիսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Մի քանի օրից կմտնենք իմպիչմենտի կիրառական փուլ, հանրությանը կմոբլիզացնենք. Մալյան. Տեսանյութ

 

Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև տեխնիկական բանակցությունների երկրորդ փուլից հետո Թուրքիան հույս ունի հյուրընկալել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք անկեղծորեն կարծում ենք, որ Ստամբուլում ուղիղ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերին կարող է հաջորդել Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը [Թուրքիայի նախագահ] Էրդողանի գլխավորությամբ», - ասել է դիվանագետը (մեջբերում է AFP-ն)։

Ֆիդանը ներկայումս այցով գտնվում է Կիևում, որտեղ նա պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Դրանից կարճ ժամանակ առաջ թուրք դիվանագետը այցելել է Մոսկվա։

Ֆիդանի խոսքով՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցը չի բարձրացվել, երբ նա Մոսկվայում էր։

Ուկրաինան դեռևս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների երկրորդ փուլին, որը Ռուսաստանը առաջարկել է անցկացնել հունիսի 2-ին։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը դեռևս սպասում է Մոսկվայից խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է մասնակցել բանակցությունների նոր փուլին։

 

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։

Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»,- նշել է նա։

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Բոլորի առողջական վիճակը բավարար։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն։

ԱՄՆ Սենատը լսումներ կանցկացնի՝ պարզելու, թե ով է իրականում ղեկավարել երկիրը նախկին նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի վատթարացման ժամանակ՝ 2021 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը։ Այս մասին հայտնել է սենատոր Էրիկ Շմիթը, հայտնում է իր պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Սենատի դատական ​​հանձնաժողովում լսումները կհամախագահեն Շմիթը և սենատոր Ջոն Քորնինը։

Լսումները տեղի կունենան հունիսի 18-ին։

Շտապօգնության բժիշկները կրկին բռնության են ենթարկվել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ բժիշկներն ու վարորդը բռնության են ենթարկվել են մի խումբ անձանց կողմից Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն»,- գրել է Կոստանյանը։

 

Նշենք, որ վերջին շրջանում մի քանի դեպքեր են գրանցվել, երբ բուժառուն կամ հարազատները հարձակվում են բժշկի վրա, եղել են նաև ծեծի, վնասվածքներ հասցնելու դեպքեր։

Երեկ հայտնի դարձավ, որ «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1 տարեկան 7 ամսական երեխայի մահից հետո փոքրիկի տատիկը հարձակվել է բժշկուհու վրա։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը գրում է.  «Սա հակաեկեղիցական քարոզչություն չէ, սա կապը կտրած խուլիգանի վարք է:

Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով եւ փողոցային բառապաշարով»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, ինչը կարող է պահանջել հեռախոսազրույց նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև: Այս մասին Բեսենթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ բանակցություններ կունենանք նրանց հետ, և ես կարծում եմ, որ ինչ-որ պահի կարող է հեռախոսազրույց լինել նախագահի և  նախագահ Սիի միջև»,- ասել է նա:

Մայիսի 11-ին Ժնևում ավարտվեցլ են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկօրյա առևտրային բանակցությունները։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարել են «զգալի առաջընթացի» և առևտրային դեֆիցիտի կրճատման պայմանավորվածության մասին։

Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգները բոլոր չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145%: Չինաստանը պատասխանել է՝ 125% մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների վրա։ 

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

«Մեր նոր համակարգը գործարկվել է այսօր, և դուք կարող եք օգտագործել այն՝

հարցազրույցի օր և ժամ ամրագրելու,

փաստաթղթեր ներկայացնելու,

հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնելու,

ավելի վաղ հարցազրույցի օր ամրագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։ 

Ի՞նչ հնարավորություն կտա բարեփոխումը ԱՏԳ մասնակիցներին

Բարեփոխման արդյունքում 2025 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից երկրի ներսում կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները բաց կթողնվեն շուրջօրյա՝ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը` երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության  և հերթերի:

Ի՞նչ  առանձնահատկությունների մասին պետք է տեղյակ լինել գործիքակազմից օգտվելու համար

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանման  մաքսային ձևակերպումները հիմնականում իրականացվում են Երևանում և Վանաձորում տեղակայաված մաքսային մարմիններում, ինչպես նաև պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում, ուստի, արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում և Վանաձորում, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետի մոտակայաքում գտնվող Տավուշի մարզի Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստում։

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու կետերին.

  1. Երևան քաղաքում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին, ապրանքների բացթողումն առայժմ իրականացվելու է միայն հետևյալ ժամանակավոր պահպանման պահեստներից․
  • «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 62/23, ծածկագիր՝ MHT00036),
  • «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Շիրակի 43, ծածկագիր՝ MHT00007):
  1. Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին արտահանվող ապրանքների ապրանքների բացթողումն իրականացվելու է․
  • Վանաձորում տեղակայված մաքսային սպասարկման սրահից (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան 44, ծածկագիր՝ 05100030),
  • Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստից (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10, ծածկագիր՝ MHT00018)։

Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրանքների մաքսային սպասարկումը շուրջօրյա (24/7) ռեժիմով կազմակերպելու համար

  1. Հայտարարատուի կողմից աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսային հայտարարագրի և տարանցիկ հայտարարագրի (ТТ ТС) ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ դաշտում նշել համապատասխանաբար․
  • «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00036),
  • «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00007),
  • ք․Վանաձորում տեղակայված մաքսային հսկողության գոտի (ծածկագիր՝ 05100030),
  • ք. Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10 (ծածկագիր՝ MHT00018))։ 
  1. Նախքան հայտարարագրի գրանցումն իրականացնելը՝ մաքսային բոլոր վճարների (պետական տուրքի) վճարումը և «90009» դասակարգչի ներքո կցել վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել գործունեությունը` կարճ ժամանակում ավարտելով մաքսային գործին առչվող գործընթացները։

Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում:

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը