Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես դաշնակիցներ, հարաբերությունների նոր շրջանում համագործակցությունը կզարգացնեն համերաշխության ոգով՝ կենտրոնացած կոնկրետ արդյունքների և ազնիվ երկխոսության վրա։ Այս մասին հայտնում է TRT-ն:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թուրքիայի ղեկավարը պաշտպանել է ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Անկարան ի սկզբանե կողմ է եղել արդար և կայուն խաղաղությանը և շարունակելու է ջանքեր գործադրել դրան հասնելու համար։
Քննարկման մյուս թեմաները վերաբերել են Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների վերացման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը, նրա կարծիքով, կօգնի կարգավորել իրավիճակը, ամրապնդել նոր ինստիտուտները և փախստականներին վերադարձնել իրենց հայրենիք։
Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև ահաբեկչության դեմ պայքարին՝ ընդգծելով, որ Անկարան Վաշինգտոնից ակնկալում է քայլեր, որոնք հաշվի կառնեն Թուրքիայի շահերը։ Նա մատնանշել է հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու, F-16 կործանիչների մատակարարման գործընթացն ավարտելու և Թուրքիային F-35 ծրագիր շրջանակ վերադարձնելու անհրաժեշտությունը՝ պաշտպանական համագործակցության հետագա զարգացման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կարող է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնկալում եմ, որ այս շաբաթ երկու նախագահների միջեւ խոսակցություն կլինի։ Մենք նաև շարունակում ենք շփումներն ուկրաինացիների հետ»,- ասել է Ուիթքոֆը CNN-ի եթերում։
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ շատերին հետաքրքիր է 2018թ. իշխանական քայլերի խրոնիկան: Մարդիկ կան, որ անձամբ Սերժ Սարգսյանից են ցանկանում լսել որոշ հարցերի պատասխաններ: Իհարկե ես էլ եմ դա ուզում, չնայած որ լսել եմ ու գիտեմ ողջ եղելությունը, բայց ուզում եմ մեկ բանի համար` շատերի դիմակը մեկընդմիշտ տրաքացնելու խաթր: Չեմ ստի ու կասեմ, որ կա տեղին քննադատություն, ինչի հետ անձամբ ես OK-եմ, որովհետև եղել են սխալներ ու բացթողումներ: Բայց քանի, որ հերթական լուտանքների չափաբաժինն է նետվել Սերժ Սարգսյանի հասցեին, որոշեցի բարոյական տեսանկյունից անդրադառնալ խնդրին:
«Սերժն ա բերել Նիկոլին» ու Սերժ Սարգսյանի եղբոր տղաներից մեկը երկու անգամ դատապարտվե՞ց, մյուսը մի քանի տարի, մյուսը հրավիրվում է հարցաքննությունների ու անդադար մամուլով թիրախ են դառնում և՛ իրենք, և՛ իրենց ընտանիքի անդամները:
Հա՞:
Սերժն ա բերել դրա համար Լևոն Սարգսյանն ու Ալեքսանդր Սարգսյանը չկարողացան իրենց մայրիկի` տիկին Նոռայի, հուղարկավորությանը մասնակցե՞լ: Սերժն ա բերել ու նիկոլամերձ մամուլն ու նիկոլի ֆեյքերը ամենալկտի ձևով թիրախավորում էին Սերժ Սարգսյանի կյանքի մեծագույն սիրուն` երջանկահիշատակ տիկին Ռիտային: Հա՞, այ քաղաքական տռանսվիստիտներ:
Գնալ կանգնել հրապարակում, ամենալկտի ձևով պայքարել Սերժի դեմ, ամենաստոր ձևով միֆեր հյուսել իր մասին, իսկ հետո ասել, որ ինքն ա բերե՞լ: Բա, դուք ինչ խ**ս էիք ուտում, երբ Նիկոլին էիք գովաբանում ու մարդկանց ուղորդում դեպի փողոց: Թե՞ ձեր ձեռքերի վրայի արյունն ուզում եք փաթեթավորել Սերժով, այ գ***վերաններ:
Ուզո՞ւմ եք ասեմ ինչ էիք անելու:
2018-ին Սերժը ուժ կիրառեր, ասելու էիք աթոռի կռիվ ա տալիս, մարդ մեռներ ասելու էիք մարդասպանա: Ու էլ ավելի եռանդուն էիք պայքարելու: Էդպես չի՞: Արա, գոնե դուք ձեր հետ անկեղծ եղեք: Այ բոլորի տակ պառկող քաղաքական պուտանկեք:
Կամ «Սերժն ա բերել Նիկոլին» դա նույնն ա, որ ասեք, թե Ղարաբաղը պետք ա տար ու ուզեց ուրիշի ձեռքով դա անի: Սա էլ ա անբարոյականություն էլի: Սերժի փոխարեն էս հաչացողներդ լինեիք Ալիևի 5 մլրդ դոլարի առաջարկին պորտապար պարելով էիք համաձայնվելու: Էն առաջարկին, որն այդ նույն Սերժը հայտնի ձայնագրությունում մերժում ա: Էդպես չի՞:
Էդպեսա:
Գնացել Քոչարյանի շվաքի տակ եք մտել, աշխատավարձ եք ստանում ու մտածում եք, թե նախագահ Քոչարյանը չգիտի՞ ձեր ծախու լինելու մասին:
Ես տեսել եմ Քոչարյան Ռոբերտի վերաբերմունքը դեպի նախագահ Սերժ Սարգսյան:
Իմ աչքով եմ տեսել: Երևանում եմ տեսել, Արցախում եմ տեսել ու ինձ համար դժվար չէր շատ բան հասկանալ:
Մտել եք մատի ու մատանու արանքն ու ուզում եք ինքնահաստատվե՞ք:
Իսկ գուցե ասում եք, որ Քոչարյանի կողմից եք, բայց տակից Նիկոլի համա՞ր եք աշխատում: Չի բացառվում էլի, նույնիսկ իրականությանը շատ մոտ վարկածա: Ես մի բան գիտեմ` վերջում ձեզ ձեր բնի մեջ են թաղելու:
Հ.Գ. Դուք Նիկոլի դեմ եք պայքարում, թե՞ Սերժի:
Ինքն իր փայ սխալն ընդունելա ու գուցե էդ սխալներից մեկն էլ ժամանակին ձեր նմանների ռեխը չփակելն ա եղել: Էդքան անձնական ողբերգություններից հետո միևնույն ա պայքարում ա էս երկրի համար, իսկ դուք իրեն եք հարվածո՞ւմ:
Իսկ Արամիկը երևի մոռացել ա, թե ոնց էր չռփոց կերել ու վնգստում:
Պատմությունը սիրում ա կրկնվել, ոչինչ»:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել ժամանակավորապես լքել Ֆրանսիան, որտեղ նրան մեղադրում են կազմակերպված հանցավորությանն, իբրմ օգնելու հետ կապված բազմաթիվ խախտումների մեջ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Նա մեկնել է Ֆրանսիայից այսօր առավոտյան», - AFP-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը՝ հավելելով, որ Դուրովը հեռացել է իշխանությունների թույլտվությամբ։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ դատավորը նրան թույլ է տվել «մի քանի շաբաթով» հեռանալ Ֆրանսիայից։ Երրորդ աղբյուրը հայտնել է, որ Դուրովը գնացել է Դուբայ:
Telegram-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, երբ նրա հետ կապվել է AFP-ն՝ ասելով, որ ընկերությունը հայտարարություն կտա ավելի ուշ:
Դատարանը մի քանի օր առաջ բավարարել է Դուրովի խնդրանքը՝ փոխելու նրա հսկողության պայմանները, հայտնել է գործին մոտ կանգնած աղբյուրը։
40-ամյա Դուրովը կալանավորվել է 2024 թվականի օգոստոսին Փարիզի մերձակայքում գտնվող Լե Բուրժե օդանավակայանում և նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար՝ կապված իր հիմնադրած հաղորդագրությունների տարածված հավելվածի հետ: Նրան արգելել են լքել երկիրը։
Մի քանի օր տեւած հարցաքննությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական և ահաբեկչական բովանդակությունը ճնշելու ձախողման համար, նա ազատ է արձակվել հինգ միլիոն եվրո գրավի դիմաց:
Դուրովը, ով ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն, սկզբում քննադատել է իր ձերբակալությունը, սակայն դրանից հետո հայտարարել է Փարիզի պահանջները կատարելու քայլերի մասին:
Հունվարին Telegram-ի հիմնադիրը Ֆրանսիայում քննիչներին ասել էր, որ «հասկացել է բոլոր մեղադրանքների լրջությունը», - ասել է աղբյուրը։
«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը շաբաթ օրը Facebook-ում գրել է, որ իրեն արձակուրդ են ուղարկել 1300 մարդուց կազմված «ողջ անձնակազմի» հետ:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Ամերիկայի ձայնի» գլխավոր գործակալությունը փակելու հրամանը, հայտնում է CNN-ը։
Ունկնդիրների վկայությամբ, «Ամերիկայի ձայն»-ի որոշ ռադիոկայաններ, որոնք հեռարձակվում են տեղական լեզուներով, դադարեցրել են լրատվական հաղորդումների հեռարձակումը և եթերաժամանակը լրացնելու համար երաժշտությում են միացրել:
Անգամ «Ամերիկայի ձայն»-ի գլխավոր խմբագիրներին կարգադրվել է դադարեցնել աշխատանքը, ուստի աշխատակիցներն ակնկալում են, որ ամբողջ աշխարհում լուրերի լուսաբանումը կդադարի, ըստ կես տասնյակ աղբյուրների, որոնք անանունության պայմանով զրուցել են CNN-ի հետ:
««Ամերիկայի ձայնը» լռել է, համենայն դեպս, այս պահի դրությամբ»,- ասել է լրատվամիջոցի բազմամյա թղթակիցը։
«Ամերիկայի ձայն»-ը ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) մի մասն է, որը կառավարում է նաև «Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» ռադիոկայանները և Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաման էր ստորագրել յոթ գործակալությունների, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը, ինչպես նաև Եմենի հութիների դեմ ԱՄՆ հարվածները։
«Ռուբիոն և Լավրովը քննարկել են հաջորդ քայլերը Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո և պայմանավորվել շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովին տեղեկացրել է նաև Եմենում Անսար Ալլահ շարժման (հութիների) դեմ ռազմական գործողություններ սկսելու Վաշինգտոնի որոշման մասին։ Պետքարտուղարությունը գործողությունը որակել է «ռազմական զսպում»:
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ Այնուհետև երկրները պայմանավորվել են, ի թիվս այլ հարցերի, վերականգնել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների անձնակազմը, ինչպես նաև աշխատել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման վրա։ Փետրվարի 27-ին Ստամբուլում բանակցություններ են վարել նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացել է ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը, որին Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին։
Մի կին Մաղաքիա մարգարեի գիրքն էր կարդում: Երբ հասավ երրորդ գլխին, դրա երրորդ տողի խոսքերը՝ Նա [Աստված] կնստի ձուլելու և մաքրելու՝ որպես արծաթ, տարակուսանքի մեջ գցեցին նրան: Եվ կինը որոշեց որևէ արծաթագործ վարպետի այցելել՝ նրա աշխատանքին հետևելու:
Երբ հասավ արհեստանոց, տեսավ, որ վարպետը մի կտոր արծաթ է պահել կրակի վրա: Վարպետը բացատրեց, որ այդ կերպ են արծաթը մաքրում՝ պահելով կրակի բոցի վրա, որպեսզի բոլոր նստվածքներն այրվեն: Կինը մտածեց, որ Աստված ոսկերչի պես մեզ մաքրագործող կրակի մեջ է պահում և հարցրեց.
– Արծաթի մաքրման ողջ ընթացքում այդպես նստա՞ծ պետք է մնաք կրակի առջև:
– Այո՛: Եվ ոչ թե ուղղակի նստած մնամ և արծաթը կրակի մեջ պահեմ, այլ չպետք է աչքս դրանից կտրեմ, քանի որ եթե թեկուզ մի ակնթարթ ավելի պահեմ մետաղը կրակի մեջ, ապա վնասն անուղղելի կլինի:
Կինը մտածեց մի պահ, այնուհետև հարցրեց.
– Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե մետաղը երբ է անհրաժեշտ մաքրության հասել:
Վարպետը ժպիտով պատասխանեց.
– Երբ նրա մեջ արտացոլանքս եմ տեսնում:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Կիևը խնդրի օտարերկրյա զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար, Ռուսաստանն այդ հարցում ձայնի իրավունք չի ունենա։
«Եթե Ուկրաինան խնդրում է, որ դաշնակից զորքերը գտնվեն իր տարածքում, ապա Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի տարածք ցանկացած կողմից օտարերկրյա զորքերի ներմուծմանը։
Իր հերթին, Ուկրաինան բազմիցս կոչ է արել արեւմտյան երկրներին իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են հակամարտության ավարտից հետո խաղաղապահ զորքեր։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 12 պահանջ է ներկայացրել Եվրամիությանը, հաղորդում է RBC–ն։
«Ի՞նչ է պահանջում հունգարացի ժողովուրդը Բրյուսելից. «Թող լինի խաղաղություն, ազատություն և միասնություն»,- պահանջների ցանկից առաջ X-ում գրել է Օրբանը։
Պահանջների ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
«Մենք պահանջում ենք ազգերի Եվրոպա»
«Մենք պահանջում ենք օրենքի առաջ հավասարություն բոլոր անդամ պետությունների համար»
Վերականգնել պետություններից «ապօրինաբար խլված» իրավասությունները
Ազգային ինքնիշխանություն և ուժեղ վետոյի իրավունք ազգային կառավարությունների համար
«Վտարել Սորոսի գործակալներին Հանձնաժողովից և հեռացնել կոռումպացված լոբբիստներին» Եվրախորհրդարանից
«Մի գրավադրեք մեր թոռների ապագան» և վերացրեք ԵՄ պարտքերը.
Մի՛ միջամտեք Հունգարիայի ազգային գվարդիայի աշխատանքին երկրի սահմանները պաշտպանելու, միգրանտներին «չբերելու» և ԵՄ անօրինական ճանապարհով ժամանածներին արտաքսելու հարցում
Կոռուպցիայի միջոցով ձեռք բերված դոլարն ու եվրոն չպետք է մտնեն ԵՄ երկրներ
Արգելել «մեր երեխաների հակաբնական վերադաստիարակումը»
Պաշտպանել Եվրոպայի քրիստոնեական ժառանգությունը
«Մենք խաղաղություն ենք պահանջում Եվրոպայում»
«Միություն, բայց առանց Ուկրաինայի»
Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը շաբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշված երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։