Live24
Մայիսի 03, 2025
Live24

Live24

Լուրեր

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը:

Վերստին հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպավորություն ստեղծելն է, թե այն ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու նպատակով իրականացված դիվանագիտական աշխատանքի արդյունք է:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները ոչ մի հիմնավորում չեն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարված քայլերի, հրաժարված ձևակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկա նաև Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքվի բանտերում խոշտանգվող և կեղծ դատավարություններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու պահանջված կետերը հետապնդելու և դրանք առաջ մղելու ջանքերի մասին:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ համաձայնեցված լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգևորված ելույթներից հետո նույնիսկ այդ փաստաթղթի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել հանրությունից: Կասկածի տեղիք է տալիս նաև իբրև թե համաձայնեցված պայմանագրի հետագա ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խոսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին և առաջադրում են նորանոր պահանջներ:

Որևէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ գոյության բանաձևի կամայական խեղաթյուրումների համար, որոնք արվում են միմիայն սեփական իշխանությունը երկարաձգելու և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թույլ տված տապալումները քողարկելու նպատակով:

Դիվանագետների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակետները և հաշվի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տևական և կայուն խաղաղություն չի կարող հաստատվել հակամարտության միայն մեկ կողմի առավելապաշտական ցանկությունները բավարարելու միջոցով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս անվստահության մթնոլորտը խիստ պահանջված է դարձնում անկողմնակալ, հուսալի և պատասխանատու միջնորդական առաքելության ներգրավումը, իսկ արդար կարգավորման համար պարտադիր ենք համարում հետևյալ հիմնադրույթների հասցեագրումը.

- ՀՀ ինքնիշխանության իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականության ճանաչման և ադրբեջանական զորքերի դուրսբերման ճանապարհով

- ապաշրջափակում և տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահավետ տնտեսական համագործակցության հեռանկարով

- միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ հիմնարար իրավունքների ամրագրումը

- բոլոր գերեվարված և պատանդառված անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը և ակտիվ աշխատանք՝ անհայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Թվարկված պահանջների հետ մեկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցված պայմանագրի հրապարակումը:

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու և հայ ազգի զավակների ճակատագիրը Բաքվի բռնապետի քմահաճույքին թողնելու համար, ուստի եզրակացությունը մեկն է՝ այս պայմանագիրը որևէ առնչություն չունի խաղաղության հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղությունը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դեմ նոր պատերազմի համար: 

17 մարտի, 2025թ.»։

Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Լուսանկարում Ֆրանցիսկոս պապը կրում է պահքի պատարագի զգեստներ՝ նստած հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց:

Ավելի վաղ Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում, ինչպեսև մյուս հիվանդները:

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը, կարծում եմ, հետևյալի մասին են.

1. Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա։
2. Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։

Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։

ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։

Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում։ Մանավանդ որ Թուրքիային անհրաժեշտ է նստել գլոբալ բանակցային սեղանի շուրջ՝ ունենալով իր խաղաքարտերը։

Ի դեպ, ռուս-ադրբեջանական լարվածությունը հենց Թուրքիայի կողմից է հրահրվում՝ նույն նպատակով։

Ինչ վերաբերում է Թրամփի թիմի ուղերձներին, որոնք վերաբերում են Հայաստանին, ապա այս հարցում հայ համայնքի, լոբբիստների և իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը ևս նկատելի է։

Չմոռանանք, որ Թրամփի մերձավոր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր ոչ միայն գիտեն Հայաստանի տեղը, այլև լավ կապեր ունեն համայնքի հետ և լավ են պատկերացնում Հայաստանի խնդիրները։

Այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ նոր լարվածություն ձևավորել. ընդհակառակը, նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։

Դրա համար էլ այս պահին նա շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ նոր «ֆրոնտեր» բացելու մեջ»։

Աղբյուրը` Սուրեն Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․ «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։

Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։

Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար»։

Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը։ Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգթոն չվերթի ժամանակ։

Թրամփը հայտնել է, որ մտադիր է զրույցի ընթացքում բարձրացնել տարածքների հարցը՝ ուկրաինական հակամարտության համատեքստում, ինչպես նաև քննարկել ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը։ Նրա խոսքով՝ հանգստյան օրերին «շատ աշխատանք» է կատարվել:

«Ուզում ենք տեսնել, թե արդյո՞ք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Միգուցե կարող ենք, միգուցե՝ ոչ, բայց կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի և Պուտինի հանդիպումից հետո երեք հայտարարություն, որն արժանի է ուշադրության:

Առաջին-Ուկրաինայի բանակցությունները դրական միտում են ցույց տալիս՝ շուտով կնքվելիք խաղաղության համաձայնագրի հույսով, ասում է Վիտկոֆը:

Երկրորդ-Ուկրաինայի հարցով շփումների շրջանակներում քննարկվում է «Սև ծովի վերաբերյալ պոտենցիալ համաձայնագիրը» և ռուսներով բնակեցված տարածքների խնդիրը:

Երրորդ-Նա ասել է, որ տեսնում է Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում, նա հերքել է ենթադրյալ ոչ անկեղծության մասին պնդումները, որ արվում են Եվրոպայում:

«Ցավում եմ, երբ մարդիկ նման գնահատականներ են տալիս՝ չունենալով անհրաժեշտ առաջին ձեռքից տեղեկություններ»:

Այս հայտարարությունները հիմք են տալիս ասելու, որ առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը»։

 Գարիկ Քեռյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Բագրատունյաց պող․ 38, 38/1, 38/2, 40, 40ա, 40/1 շենքեր, Ե․Թադևոսյան փ. 10 շենք, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ, Ս․Տարոնցի փ․ 1/1, 3/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,շշ

11։00-17:00 Իսահակյան փ. 46, 46/1 առանձնատներ, Զարուբյան փ. 5-48 առանձնատներ, Արաբկիր 51 փողոց 3; 53 փողոց 6 շենքեր, Հյուսիսային ճառագայթ փ. 2-18 շենքեր, Ռուբինյանց փ. 21/2-23/1 շենքեր, թիվ 44 դպրոց, Օրբելի փ. 8 շենք, Երզնկյան փ. 1-22 շենքեր, Բաղրամյան պող. 60-66Ա շենքեր, Համբարձումյան փ. 2-6 շենքեր, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ թաղ․ 17, 19, 20, 21, 22, 23, 24 շենքեր, Շերամի փ. 113, 115 շենքեր, Սվաճյան փ. 24, 26, 56, 58, 60, 62 շենքեր, Անդրանիկի փ. 65, 69, 67, 71 շենքեր, Աջափնյակ վարչական շրջան՝ Ֆիզիկայի բանավան թաղամաս,

Արմավիրի մարզ՝

14։00-16:00 Բաղրամյան և Այգեկ գյուղեր,

Արագածոտնի մարզ՝

11։00-16:00 Շամիրամ, Արուճ և Դպրեվանք գյուղեր,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Գետազատ գյուղ մասնակի, Շահումյան գյուղ՝ զորամաս,

10։00-12։00 Ռանչպար, Արաքս և Սիս գյուղեր մասնակի,

10։00-13։00 Փոքր Վեդի գյուղ մասնակի,

10։00-16։00 Հայանիստ, Գայի և Հովտաշատ գյուղեր մասնակի,

12։00-13։30 Լանջազատ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ`

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Հարավ-Արևելյան, Հյուսիս-Արևելյան, Սյունիքի, Այգեձորի, Գլաձորյան փողոցներ մասնակի, Գլաձոր գյուղ մասնակի,

10։30-13։30 Վայք քաղաք` Կամոյի և Ալավերդյան փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա-Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։30-15:00 Արգել համայնք մասնակի, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Կոտայք և Նորգյուղ գյուղեր մասնակի, Առինջ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձորաղբյուր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ`

11։00-12։00 Գավառ քաղաք մասնակի, Գեղարքունիքի Մարզպետարան, Ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե, Գավառի շուկա, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Գավառի մարզադպրոց» ՀՈԱԿ, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ, «Արա Նանե» ՍՊԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, Գավառի Ոստիկանություն, Դատարան, Գեղարքունիքի մարզային ոստիկանություն, Գավառի պետական բժշկական քոլեջ, Զինկոմիսարիատ, «Քյավառ» հեռուստաընկերություն, Արաբկիր բժշկական համալիր Գավառի մասնաճյուղ, Բոշնաղյան, Սայադյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի և Ազատության փողոցներ մասնակի,

11։00-14։00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան և Բարեպատ գյուղեր,

15։00-17։00 Վարսեր համայնք մասնակի, «Գրին Սոլնուշս» ՍՊԸ-ներ, Ավտոսպասարկում, Հեռուստակենտրոն, Սևանի խմելու ջրի և թիվ 1 Պոմպակայան, «Հ. Սեդրակյան», «Լեվ Լեն», «Գազ Ամա», «Արա Արեգ», «Ա.Սալազարյան», «Է. Մխիթարյան», «Շ.Բոզոյան» «Հ.Պողոսյան», «Դ. Գաբրիելյան», «Ա. Գասպարյան», «Ա. Ավագյան», «Գ. Հակոբյան» ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ;

Տավուշի մարզ՝

10:30-11:00 Դիլիջան համայնք` Աբովյան փողոց, Կալինինի փողոց մասնակի,

11:00-11:30 Դիլիջան համայնք` Մաքսիմ Գորկու փողոց մասնակի,

11:30-12:00 Դիլիջան համայնք` Գետափնյա և Կալինինի փողոցներ մասնակի,

11:00-15:00 Հաղարծին գյուղ,

11:30-15:30 Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի և Պարզ Լճի փողոց մասնակի,

Շիրակի մարզ՝

10:00-16:00 Գյումրի քաղաք՝ Կ․ Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցք, Շիրակացի փ. 14, 15, 16 շենքեր և 211 տնակային ավան:

11:00-12:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղի Առողջության կենտրոն, Մոր և մանկան կենտրոն, Հացի գործարան, Ոստիկանության Ախուրյանի բաժին և Զինվորական կոմիսարիատ,

11:00-13:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մայիսյան գյուղի հարավ արևմտյան հատված, Հովունի, Քեթի և Փոքրաշեն գյուղեր, Էլեկտրատեխնիկա ՓՀԷԿ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Արշակունյաց պող․ 65 շենք, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Կորյունի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կենտրոն վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 5-118 առանձնատներ, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրողներ փ. 1, 3 առանձնատներ, Կորի փ. 12, 16 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 47, 49, 51, 53, 55 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղամասն ամբողջությամբ, Սվաճյան փ. 32, 48 շենքեր, Վարդաշեն 1 փողոց 21-84; 4 փողոց 1-25 առանձնատներ, Վարդաշեն 2 փողոց 2 շենք, Նորք Մարաշ՝ Օհան Դուրյան փողոց 1-22 առանձնատներ, Գ․ Հովսեփյան փողոցի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-18 առանձնատներ, Օլիմպոս կրթահամալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք 7-րդ փողոց 132-169 առանձնատները, Նորք 11, 13 փողոցների առանձնատներ, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ, «Ընտանեկան», «Հյուրանոցների խումբ Մ-27», «ՊԱՄԳ» ՍՊԸ-ներ, «Յուքոմ», «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ներ, «Բաքոս» ռեստորանային համալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Ծարավ Աղբյուրի փ. 32 շենք և 31-62/1 առանձնատներ, Ֆանարջյան փ. 23 շենք, Սարկավագի փ. 50-54/6, 126-128/2 շենքեր, Սարկավագ 4-րդ նրբ. 26-30; 5-րդ նրբ. 3-126 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 13/16 առանձնատուն, Շրջանցիկ թունել փ. 1-351 առանձնատներ, Օրբելի փ. 63/1-65 շենքեր, Կիևյան փ. 18-22 շենքեր, Ռայնիսի փ. 19, 87-90 շենքեր, Ռուբինյանց փ. 20 շենք,

Արմավիրի մարզ՝

10:30-15:0 Ջանֆիդա և Փշատավան գյուղեր,

Տավուշի մարզի՝

10։00-13։00 Նոյեմբերյանի տարածաշրջան՝ Զորական, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Արճիս գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

10:00-14:00 Հաղարծին գյուղ,

12:00-16:00 Դիլիջան համայնք՝ Թախտա թաղամաս մասնակի, Թբիլիսյան խճուղի մասնակի, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Ուսանողական փողոցներ մասնակի,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի,

10։30-11։00 Լանջազատ գյուղ մասնակի,

10։00-16։00 Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի,

11։00-14։00 Զանգակատուն գյուղ, Վարդաշատ և Ուրցալանջ գյուղեր մասնակի, Ուրցաձոր գյուղ՝ «Վիվա-Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հայկական զորամասեր, «Հայէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման կենտրոն, Զովաշենի հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ,

11։00-15։00 Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան, Մրգավետ գյուղեր մասնակի,

12։30-13։30 Գետազատ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Նարեկացու, Շահումյան, Գևորգյան փողոցներ մասնակի,

11։00-16։00 Արտավան գյուղ, Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց, Ջերմուկի խճուղի և Չայքենդի թաղամաս մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-17:00 Վերին Պտղնի գյուղը մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

09:30-11:00 Ակունք գյուղ 1-ին փողոց 1-ին փակուղի; 12 փողոց 1-ին փակուղի; 13 փողոց 5-րդ նրբանցք և 15 փողոց,

11:00-13:00 Վարդենիկ բնակավայր մասնակի,

11:00-16:30 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի,

10։30-13։00 Գավառ քաղաք՝ Յունիբանկ, Արդշինբանկ ընկերություններ, Գավառի Համայնքապետարան, Նարեկացու փող․ 16 և Օգոստոսի փող ․ 23 շենքեր,

14։00-16։30 Գավառ քաղաք՝ Ազատության փող․ 47; 48 շենքեր, Ազատության 2-րդ փողոցն ամբողջությամբ,

Սյունիքի մարզ՝

11:00-14:00 Ույծ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես դաշնակիցներ, հարաբերությունների նոր շրջանում համագործակցությունը կզարգացնեն համերաշխության ոգով՝ կենտրոնացած կոնկրետ արդյունքների և ազնիվ երկխոսության վրա։ Այս մասին հայտնում է TRT-ն:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թուրքիայի ղեկավարը պաշտպանել է ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Անկարան ի սկզբանե կողմ է եղել արդար և կայուն խաղաղությանը և շարունակելու է ջանքեր գործադրել դրան հասնելու համար։

Քննարկման մյուս թեմաները վերաբերել են Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների վերացման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը, նրա կարծիքով, կօգնի կարգավորել իրավիճակը, ամրապնդել նոր ինստիտուտները և փախստականներին վերադարձնել իրենց հայրենիք։

Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև ահաբեկչության դեմ պայքարին՝ ընդգծելով, որ Անկարան Վաշինգտոնից ակնկալում է քայլեր, որոնք հաշվի կառնեն Թուրքիայի շահերը։ Նա մատնանշել է հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու, F-16 կործանիչների մատակարարման գործընթացն ավարտելու և Թուրքիային F-35 ծրագիր շրջանակ վերադարձնելու անհրաժեշտությունը՝ պաշտպանական համագործակցության հետագա զարգացման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կարող է  հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ակնկալում եմ, որ այս շաբաթ երկու նախագահների միջեւ խոսակցություն կլինի։ Մենք նաև շարունակում ենք շփումներն ուկրաինացիների հետ»,- ասել է Ուիթքոֆը CNN-ի եթերում։

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ շատերին հետաքրքիր է 2018թ. իշխանական քայլերի խրոնիկան: Մարդիկ կան, որ անձամբ Սերժ Սարգսյանից են ցանկանում լսել որոշ հարցերի պատասխաններ: Իհարկե ես էլ եմ դա ուզում, չնայած որ լսել եմ ու գիտեմ ողջ եղելությունը, բայց ուզում եմ մեկ բանի համար` շատերի դիմակը մեկընդմիշտ տրաքացնելու խաթր: Չեմ ստի ու կասեմ, որ կա տեղին քննադատություն, ինչի հետ անձամբ ես OK-եմ, որովհետև եղել են սխալներ ու բացթողումներ: Բայց քանի, որ հերթական լուտանքների չափաբաժինն է նետվել Սերժ Սարգսյանի հասցեին, որոշեցի բարոյական տեսանկյունից անդրադառնալ խնդրին:

«Սերժն ա բերել Նիկոլին» ու Սերժ Սարգսյանի եղբոր տղաներից մեկը երկու անգամ դատապարտվե՞ց, մյուսը մի քանի տարի, մյուսը հրավիրվում է հարցաքննությունների ու անդադար մամուլով թիրախ են դառնում և՛ իրենք, և՛ իրենց ընտանիքի անդամները:

Հա՞:

Սերժն ա բերել դրա համար Լևոն Սարգսյանն ու Ալեքսանդր Սարգսյանը չկարողացան իրենց մայրիկի` տիկին Նոռայի, հուղարկավորությանը մասնակցե՞լ: Սերժն ա բերել ու նիկոլամերձ մամուլն ու նիկոլի ֆեյքերը ամենալկտի ձևով թիրախավորում էին Սերժ Սարգսյանի կյանքի մեծագույն սիրուն` երջանկահիշատակ տիկին Ռիտային: Հա՞, այ քաղաքական տռանսվիստիտներ:

Գնալ կանգնել հրապարակում, ամենալկտի ձևով պայքարել Սերժի դեմ, ամենաստոր ձևով միֆեր հյուսել իր մասին, իսկ հետո ասել, որ ինքն ա բերե՞լ: Բա, դուք ինչ խ**ս էիք ուտում, երբ Նիկոլին էիք գովաբանում ու մարդկանց ուղորդում դեպի փողոց: Թե՞ ձեր ձեռքերի վրայի արյունն ուզում եք փաթեթավորել Սերժով, այ գ***վերաններ:

Ուզո՞ւմ եք ասեմ ինչ էիք անելու:

2018-ին Սերժը ուժ կիրառեր, ասելու էիք աթոռի կռիվ ա տալիս, մարդ մեռներ ասելու էիք մարդասպանա: Ու էլ ավելի եռանդուն էիք պայքարելու: Էդպես չի՞: Արա, գոնե դուք ձեր հետ անկեղծ եղեք: Այ բոլորի տակ պառկող քաղաքական պուտանկեք:

Կամ «Սերժն ա բերել Նիկոլին» դա նույնն ա, որ ասեք, թե Ղարաբաղը պետք ա տար ու ուզեց ուրիշի ձեռքով դա անի: Սա էլ ա անբարոյականություն էլի: Սերժի փոխարեն էս հաչացողներդ լինեիք Ալիևի 5 մլրդ դոլարի առաջարկին պորտապար պարելով էիք համաձայնվելու: Էն առաջարկին, որն այդ նույն Սերժը հայտնի ձայնագրությունում մերժում ա: Էդպես չի՞:

Էդպեսա:

Գնացել Քոչարյանի շվաքի տակ եք մտել, աշխատավարձ եք ստանում ու մտածում եք, թե նախագահ Քոչարյանը չգիտի՞ ձեր ծախու լինելու մասին:

Ես տեսել եմ Քոչարյան Ռոբերտի վերաբերմունքը դեպի նախագահ Սերժ Սարգսյան:

Իմ աչքով եմ տեսել: Երևանում եմ տեսել, Արցախում եմ տեսել ու ինձ համար դժվար չէր շատ բան հասկանալ:

Մտել եք մատի ու մատանու արանքն ու ուզում եք ինքնահաստատվե՞ք:

Իսկ գուցե ասում եք, որ Քոչարյանի կողմից եք, բայց տակից Նիկոլի համա՞ր եք աշխատում: Չի բացառվում էլի, նույնիսկ իրականությանը շատ մոտ վարկածա: Ես մի բան գիտեմ` վերջում ձեզ ձեր բնի մեջ են թաղելու:

Հ.Գ. Դուք Նիկոլի դեմ եք պայքարում, թե՞ Սերժի:
Ինքն իր փայ սխալն ընդունելա ու գուցե էդ սխալներից մեկն էլ ժամանակին ձեր նմանների ռեխը չփակելն ա եղել: Էդքան անձնական ողբերգություններից հետո միևնույն ա պայքարում ա էս երկրի համար, իսկ դուք իրեն եք հարվածո՞ւմ:
Իսկ Արամիկը երևի մոռացել ա, թե ոնց էր չռփոց կերել ու վնգստում:
Պատմությունը սիրում ա կրկնվել, ոչինչ»:

Ֆոտո

Հայտնվել է Քրիստոսի երեք աստվածաշնչյան հրաշքների գիտական ​​բացատրությունը

Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում․ Արաղչի

ԱՄՆ նախագահն այցելել է իմ բնակարան․ Պուտին

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Դեսպան Քվինը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Ադրբեջանում կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. պանել են Իրանի քաղաքացիների

Թրամփն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը

Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մենք միշտ ասել ենք, որ իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու լավագույն գործիքն է. Մամիջանյան․ news.am

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում

Ինչից է մահացել ԵՄ դիտորդը Երևանում հյուրանոցում

Զելենսկին սնանկացրել է ԵՄ-ն. Օրբան

Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից. Թրամփ