Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու վտանգների մասին
Հունիսի 21, 2025

Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու վտանգների մասին

Ֆրանսիան ևս զգուշացրել է Վրաստան այցելել ցանկացող իր քաղաքացիներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ֆրանսիայի դեսպանատունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որը թվագրված է մայիսի 12-ով, բայց արդիական է 2025 թվականի մայիսի 29-ի դրությամբ։

Հայտարարության մեջ խոսվում է 2024 թվականից ի վեր ընթացող եվրոպամետ ցույցերի, ցույցերը դաժանորեն ցրելու և տուգանքների մասին. կոչ է արվում խուսափել նմանատիպ հավաքներից։

Ֆրանսիական դիվանագիտական ​​առաքելությունը հիշեցրել է իր քաղաքացիներին, որ ոստիկանության հարցման դեպքում յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ապացուցել իր ինքնությունը։

Նմանատիպ հայտարարությամբ ԵՄ քաղաքացիներին զգուշացրել էր նաև Լեհաստանի դեսպանատունը։

ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների Վրաստան մուտքը մերժելու բազմաթիվ դեպքերից հետո Լեհաստանը նշել է, որ այցելուներին կարող է մերժվել Վրաստան մուտքը և/կամ սպառնալ մեծ տուգանքներ՝ ցույցերին մասնակցելու կամ սոցիալական ցանցերում որոշակի գործողությունների մասնակցելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը