ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն․ կոմբինատի նախկին աշխատող. Hetq.am
Հունիսի 08, 2025

ԶՊՄԿ-ն որդեգրել է վախի, հետապնդումների քաղաքականություն․ կոմբինատի նախկին աշխատող. Hetq.am

Հունվարի 31-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ էին սկսել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։ Փետրվարի 10-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հայտարարվել էր գործադուլի ավարտի մասին: Այդուհանդերձ, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր գործադուլին մասնակցած 8 հոգու:  Այս մասին գրում է Հետքը։

Ավելի ուշ այս անձինք դիմել են դատարան՝ աշխատանքում վերականգնվելու համար։ Նրանց հայցերն ընդդեմ ԶՊՄԿ-ի քննվում են առանձին-առանձին:

Աշխատանքից ազատված աշխատակիցներն են Կարեն Արշակյանը, Տիգրան Աթայանը, Շավարշ Մարգարյանը, Վահե Մխիթարյանը, Կարեն Անդրեասյանը, Գոռ Բաբաջանյանը, Արթուր Բաբաջանյանը եւ Վահե Բաբաջանյանը (վերջին երեքը եղբայրներ են): Բոլորն էլ աշխատանքից ազատվել են ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի՝ փետրվարի 7-ի հրամաններով:

Բոլոր հայցվորները պահանջը նույնն է՝ նախկին աշխատանքում վերականգել, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նաեւ աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցում բռնագանձել: Հայցերը քննում են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոմեն Ահարոնյանը (3 հայց), Գուրգեն Քոթանջյանը (2 հայց), Անահիտ Թումանյանը (3 հայց)։  

Բոլոր գործերով առայժմ նախնական դատական նիստեր են ընթանում: Գործադուլի մասնակցած եւ կոմբինատի դեմ դատական հայց ներկայացրած Վահե Մխիթարյանի գործը քննում է դատավոր Ա. Թումանյանը: Մայիսի 29-ին կայացած նախնական դատական նիստին Մխիթարյանը չի մասնակցել, բայց ասում է, որ տեղյակ է դրա ընթացքից։ Նրա եւ Թումանյանի վարույթում գտնվող մյուս երկու գործերի շրջանակներում դատավորը բավարարել է փաստական հիմքերի հստակեցման միջնորդությունները: «ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները դատարանի դահլիճում չարախնդում էին, թե մարդիկ չեն կարող ապացուցել, որ գործադուլը եղել է օրինական»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասում է Վահե Մխիթարյանը։

Շաբաթներ առաջ, ըստ Մխիթարյանի, ԶՊՄԿ-ից հաշտության առաջարկ է եղել իրենց։ «Մինչ այս մենք ստացել ենք նաեւ հաշտություն կնքելու առաջարկ։ Դա ենթադրում էր 12 ամսվա աշխատավարձ, որի դիմաց պետք է հետ վերցնեինք մեր դատական հայցերը։ Մենք մերժել ենք, քանի որ աշխատողների իրավունքները չեն վաճառվում»,- ասում է ԶՊՄԿ–ի նախկին աշխատակիցը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունը հայտնել Վեհափառին. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ