Վաշինգտոնը նախազգուշացվել է ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ավիացիայի բազայի վրա Կիևի հարձակման մասին․ Axios
Հունիսի 20, 2025

Վաշինգտոնը նախազգուշացվել է ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ավիացիայի բազայի վրա Կիևի հարձակման մասին․ Axios

Վաշինգտոնին նախապես նախազգուշացրել էին ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ռազմավարական ավիացիայի բազայի վրա Կիևի հարձակման մասին, որը կրում է «Սարդոստայն» ծածկանունը, գրում է Axios գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի:

Նշվում է, որ մանրամասները համաձայնեցվել են MI6 բրիտանական հետախուզության հետ, և աննախադեպ հարված է հասցվել Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի չորս ռազմավարական օդանավակայաններին Մուրմանսկի, Իրկուտսկի, Ռյազանի և Իվանովոյի մարզերում, գրում է ամերիկյան Axios պարբերականը:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի աղբյուրը, որին մեջբերում Է Axios-ը, պնդում է, որ «ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ»:

Ավելի վաղ Bild պարբերականը գրել էր, որ Սիբիրի ռազմաբազաների վրա հարձակումը, որտեղ Ուկրաինան հարձակվել էր ռուսական հեռահար ռմբակոծիչների վրա, առաջինն էր առաջնագծից ավելի քան 4300 կմ հեռավորության վրա:

Ըստ The Washington Post -ի՝ 2024-ի նոյեմբերին Ռուսաստանին ամերիկյան զենքով, այդ թվում՝ ATACMS հրթիռներով հարվածներ թույլ տալու ԱՄՆ-ի որոշումը ճանապարհ է բացել նման գործողությունների համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս